Category Archives: ԼՐԱՏՈՒ

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏ ՀԱՅԵԼԻՆ – 2017-1

Սիրանուշ Գ. Հովհաննիսյան
2016 թվականի փետրվարի 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի «Մեսրոպ Աշճեան» գիտական կենտրոնի սրահում տեղի ունեցավ Երվանդ Փամբուկյանի «Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար» արխիվային փաստաթղթերի բազմահատոր ժողովածուի շնորհանդեսը։ Ներկա էին ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, անվանի պատմաբաններ, կուսակցական գործիչներ և բազմաթիվ հյուրեր։

ՀԵՔԻԱԹՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆՈՂԸ – 2016-4

Թագուհի Ա. Ղազարյան
Սովորաբար քիչ թե շատ հայտնի կամ որևէ վաստակ ունեցող մարդու մահը դառնում է ևս մեկ անգամ հանրությանը նրա կյանքի և գործունեության մասին հիշեցնելու առիթ: Մահն ընդհանրապես առիթ է տալիս կյանքի մասին խոսելու: Ինչո՞ւ է այդպես: Կյանքի ցանկացած պահին կենսագրության արձանագրումն ունի ֆիքսացիոն նշանակություն, մինչդեռ ա վար տից հետո է միայն, որ կարող ենք խոսել որևէ մարդու (կամ երևույթի) ամ բողջական կենսագրության մասին: Այսինքն՝ ավարտը են թադրում է ոչ միայն վախճան, այլև ամբողջացնելու հնարավորություն: Մահախոսա կանները որևէ մարդու առաջին համառոտ կենսագրականներն են, իսկ կենդանության օրոք գրված կենսագրություններն ընդամենը վի ճակ են արձա նագրում:

ՈՒԻՔԻԼԻՔՍԵԱՆ ԲԱՑԱՅԱՅՏՈՒՄՆԵՐ – 2016-2

Խաչիկ Ս. Տէր-Ղուկասեան, Կիրոյ Ա. Մանոեան
Աւստրալիացի լրագրող և համացանցային ակտիւիստ Ճուլիըն Աս սանժ (Julian Assange) 2006-ին հրապարակեց ՈւիքիԼիքս (WikiԼeaks) կայքէջը՝ նպատակ ունենա լով բացահայտել պետութիւններու գաղտնի փաստաթուղթերը: Կայքէջը գործելու սկսաւ յաջորդ երկու տարիներուն https://wikileaks.org հասցէով և արձանագրուած որպէս The Sunshine Press-ի սեփականութիւն: Ըստ իր հիմնադրին, որ դեկտեմբեր 7, 2010-ին Շուէտի մէջ ամբաստանուեցաւ բռնաբարումի յան ցա գործութեամբ և մին չև օրս ապաստանած է Լոնտոնի Էքուատորի դեսպանատան մէջ որպէս քաղաքական հալածեալ, ՈւիքիԼիքսը հրապարակած է շատ աւելի կառավարական գաղտնի փաստաթուղթեր, քան այն, ինչ տպագրուած է ամբողջ միջազ գային մա մուլին մէջ:

«ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» – 2015-4

Ա. Հ.
2015 թ. դեկտեմբերի 9-10-ին՝ ՀՅ Դաշնակցության 125-ամյակի միջոցառումների շրջագծում, ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «ՀՅ Դաշնակցությունը և Հայոց պետականությունը» թեմայով գիտաժողով, որին մասնակցում էր գիտնականների և մտավորականության բավականին ներկայացուցչական կազմ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից։

ԺԱՆ ԺՕՌԷՍ ԵՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆԸ – 2014-4

Վէնսան Տիւքլէր
Վենսան Տիւքլէրի՝ ստորև իր բնագրով ներկայացող բանախօսութեան մուտքին, արագ ուրուագծում մը կ ՛ըլլայ Օսմանեան կայսրութեան 19րդ դարու կացութեան. կ’ոգեկոչուին վերածնող հայութեան ճիգերը՝ մարդկօրէն տանելի կացութիւն մը ստեղծելու համար իրեն, ու հետևող համիտեան համատարած ջարդերը:

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԲԻՒՐՈՅԻ ԽՈՍՔԸ – 2014-4

Հնարավոր չէ, որ համաշխարհային հնչեղություն ունեցող երեք հարյուրամյակների՝ իրարից գտեթե ոչնչով չտարբերվելու հանգամանքը լինի ընդամենը պատահականության արդյունք: Դա, թերևս, կխախտեր տրամաբանության օրենքները և հավանականությունների հաշվարկի կանոնները: Նախ, այս տարի Առաջին համաշխարհային պատերազմի և ֆրանսիացի մտավորական և քաղաքական գործիչ Ժան Ժորեսի սպանության հիշատակման տարելիցն է: Մյուս կողմից, համայն աշխարհի հայությունը հաջորդ տարի պատրաստվում է ոգեկոչել Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը:

ՈԳԵԿՈՉՈՒՄ ԺԱՆ ԺՕՌԷՍԻ ՄԱՀՈՒԱՆ ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿԻ – 2014-4

Ժան Ժօռէսի մահուան հարիւրամեակի նշումը կատարուեցաւ 2014 թ. նոյեմբերի 3ին, Ֆրանսայի Ազգ. Ժողովի մէջ (Քոլպէռի անուան սրահ):

Հ.Յ.Դ. Եւրոպայի մարմիններու և Հ.Յ.Դ Բիւրոյի նախաձեռնութիւն՝ այս միջոցառումը կ’երկարաձգէր սեպտեմբերին Երևանի մէջ տեղի ունեցած ոգեկոչական ձեռնարկը՝ անցեալի արժէքներու յարգանքի արարքը վերածելով ազգային պահանջատիրութեան վերանորոգման ծրագրային այժմէական նշումի:

ՑԵՂԱՍՊԱՆԱԳԷՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԵԱՆ 11-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ – 2014-3

Յուլիս 16-19, 2014, Ուինիփեգ, Մանիթոբա, Կանադա

Ռուբինա Բ. Փիրումեան
Մի վայրկեան մտովի պատկերացրէ՛ք:
Թուրքիայի Ճշմարտութեան և Հաշտութեան Յանձնաժողովը հանդէս է գալիս աշխարհի և Հայոց ցեղասպանութիւնը վերապրած սերունդների առջև և յայտարարում. «Մենք ներողութիւն ենք խնդրում Թուրքիայի ցեղասպանական գործողութիւնների համար: Մենք ներողութիւն ենք խնդրում հայ երեխաներին թրքական որբանոցներ լեցնելու, նրանց անունները փոխելու համար, նրանց պարտադրելու՝ մոռանալ իրենց ազգութիւնը, կրօնքը, լեզուն: Մենք ներողութիւն ենք խնդրում պատմական ճշմարտութիւնը խեղաթիւրելու և այն մեր դպրոցներում այդպէս դասաւանդելու համար»:

ՀԱՅՈՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԴԱՐԵՐԸ ԵՎ ԻՐ ՄԵԿՆԱԲԱՆԸ – 2014-3

Նվիրվում է ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ծննդյան 90-ամյակին

Թադևոս Ա.Խաչատրյան
Երբ ավարտեցի ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի «Հայոց գրակա նության երկու դարը» հոդվածների ժողովածուի չորրորդ գրքի ընթեր ցումը, իմ հարյու րավոր նշումների մեջ չգտա մի տող, համառոտ պար բերությամբ շարադրված մի միտք, դույզն-ինչ տանելի նախադասություն, որ այնպես դիպուկ բնութագրեր հեղինակին, ինչպես նրա իսկ հարցա զրույցներից մեկի տողերը: