Category Archives: ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ – 2010-4

Հոկտեմբերի 16-ին Գորիսում՝ Ափյուռքի լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում ներկայացված պատմագիտական ափստեարկների դեմ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի հրապարակած պաշտոնական պատասխանի նկատմամբ վերջին երկու ամիսներին Հայաստանի պատմաբանների դրսեւորած անտարբերությունը վկայում է, որ այսպես շարունակելու պարագայում կարող ենք տանուլ տալ ոչ միայն քաղաքական, տնտեսական, մշակութային մրցակցության մեջ, այլեւ գիտատեսական հարցերում ծավալվող բանավեճում:

ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԱՅԻՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ՎԵՐԱՊՐՈՒՆԵՐԸ – 2010-3

Ընդամենը մեկ տարվա ընթցաքում Փուրքիայի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների ասպարեզում մեր երկրի արձանագրած կտրուկ, գրեթե 180 աստիճանի շրջադարձերը ոչ թե Հայաստանի արտաքին-քաղաքական զորաշարժերի դաշտի ընդլայնման, այլ ընդհակառակը՝ նեղացման ու սահամնափկման արդյունք են:

ՏԱՐԱՆՋԱՏՎՈՂ ՀԻՄՆԱՍՅՈՒՆԵՐ – 2010-2

Անցած երկու տասնամյակներում Հայաստանից սկիզբ առած արտագաղլի հզոր ալիքը սկսել է լրջորեն վտանգել նոր եւ նորագույն ժամանակների մեր ազգային քաղաքականության հիմնասյուները՝ հողահավաքի ու ազգահավաքի առաջադրանքները, որոնք հայրենիքից հեռացող յուրաքանչյուր հայի հետ միասին՝ դանդաղորեն տարանջատվում են իրարից:

ՍԵՊԸ ՍԵՊՈՎ ԵՆ ՀԱՆՈՒՄ – 2010-1

Հայաստանի Հանրապետության վերադարձը միջազգային քաղաքականության թատերաբեմ հանգեցրել է նրան, որ Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հիմնախնդիրը աննկատ կերպով դարձել է միջազգային քաղաքականության առաջադրանքներից մեկը:

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑԻՆ ՄԵՐ ՀԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – 2009-3

2008-ին սկսված՝ հայ-թուրքական բանակցությունների եւ Թուրքիայի կողմից հրահրվող՝ ադրբեջանակն սպառնալիքների սարդոստայնի մեջ խճճված Հայաստանի Հանրապետությունը թեւակոխել է իր պատմության այն վտանգավոր շրջափուլը, երբ միանգամայն իրական է դառնում «սելջուկյան նոր արհավիրքը»՝ «քաղաքակիրթ» (թուրքական) եւ բարբարոս (ադրբեջանական) հորդաների հստակ դերաբաշխումների տեսքով:

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ 500-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

1512 թվականին սկզբնավորված Հայկական տպագրության 500-ամյակը առաջիկա տարիներին, անկասկած, դառնալու է մեր ազգային-մշակութային կյանքի ամենանշանակալի իրադարձությունը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:

ՄԵՐ ԽՈՍՔԸ – 2009-1

Գևորգ Ս. Խուդինյան
70 տարի առաջ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընդհատվեց «Վէմ» երկամսեայ հանդէս մշակոյթի եւ պատմութեան» գիտական պարբերականի հրատարակությունը: Համեմատաբար կարճ ժամանակամիջոցում (1933-1939թթ.) «Վէմ»-ը հասցրել էր լուրջ ներդրում ունենալ հայագիտության ասպարեզում, մանավանդ՝ Հայոց պատմության ու մշակույթի ուսումնասիրության գործում: Նրա խմբագիր, Հայաստանի առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը ահնդեսի շուրջն էր համախմբել Նիկողայոց Ադոնցին, Հակոբ Սիրունուն, Արտաշես Աբեղյանին եւ այլ ճանաչված հայագետների: