ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՆԱՏՈՄԻԱՆ – 2014-1 Ուկրաինայի դեպքերով սկսված՝ խորհրդային ժառանգության համար ներկա անզիջում պայքարն արտաքուստ նմանվում է Հայոց պատմության ընթացքում պարբերաբար արձանագրված՝ կայսրությունների անկման, Հայաստանի վերանկախացման և ապա՝ պետականության կորս տյան այն հաջորդական շրջափուլերին կամ ցիկլերին, որոնց դիմա կայելու անկարողությունը մեզանում ի հայտ է եկել Սելևկյանների, Հռոմի, Բյուզանդիայի և վերջապես՝ Օսմանյան ու Ռուսաստանյան կայսրությունների անկման դարաշրջաններում։
«ՎԷՄ», Ե (ԺԱ) ՏԱՐԻ -ԹԻՎ 1 (45), ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏ 2013 -ԹԻՎ 2 (46), ԱՊՐԻԼ-ՀՈՒՆԻՍ 2013 -ԹԻՎ 3 (47), ՀՈՒԼԻՍ-ՍԵՊՏԵՄԲԵՐ 2013 -ԹԻՎ 4 (48), ՀՈԿՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ 2013
ԶԱՎԱՐՅԱՆԻ ՈԳՈՒ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ – 2013-4 Ազգի հավաքական կամքի թուլացման և արտագաղթի տրամադրությունների ուժեղացման ներկա բարդ ժամանակնեում Զավարյանի ոգին մեզանում պահանջված ու արդիական է ավելի՛, քան ինքներս ենք դա գիտակցում։
ԺԱՄԱՆԱԿԸ ԵՎ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԸ – 2013-3 Յուրաքանչյուր սերունդ նախապատրաստում է իրեն բնորոշ հերսների ծնունդը և գիտակցում ու արժեւորում է նրանց գործողությունների այն հանրագումարը, որոնք դիտվում են իբրեւ հերոսության եւ հերոսականության դրսեւորումներ:
ԵՐԵՎԱՆԻ ԿՈՂՊԵՔՆԵՐՆ ՈՒ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ – 2013-2 Ավելի քան երկու տասնամյակի պատմություն ունեցող Հայաստանի երրորդ Հանրապետության ճակատագիրն այնպես է դասավորվել, որ մեր ազգի ու պետության հետագա ընթացքը պայմանավորող քաղաքական, տնտե սական և մշակութային-քաղաքակրթական լուծումների բոլոր հնարավորություններն այսօր հատվում են մեկ կետում` մայրաքաղաք Երևանում։
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ – 2013-1 1988թ. փետրվարին սկսված Ղարաբաղյան շարժումը 1990-ականների սկզբներից փոխակերպվելով Հայաստանի երրորդ Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձեւավորման զուգահեռ գործընթացների՝ իր գաղափարներն ու նպատակները փոխանցեց ազգերի մրցակության ու համագործակցության համաշխարհային թատերաբեմում հայությանը ներկայացնող պետական կազմավորումներին:
«ՎԷՄ», Դ (Ժ) ՏԱՐԻ -ԹԻՎ 1 (37), ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏ 2012 -ԹԻՎ 2 (38), ԱՊՐԻԼ-ՀՈՒՆԻՍ 2012 -ԹԻՎ 3 (39), ՀՈՒԼԻՍ-ՍԵՊՏԵՄԲԵՐ 2012 -ԹԻՎ 4 (40), ՀՈԿՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012
ՀԱՅ ՄՏՔԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՂԵՆԻՇԵՐԸ – 2012-4 Հայ մտքի պատմության ուսումնասիրության խնդիրը մեզանում այսօր հայտնվել է կրկնակի փակուղու մեջ, որը յուրահատուկ «մութ թունել» է հիշեցնում. այն մի կողմից՝ դեռևս շատ հեռու է համաշխարհային պատմագիտության մեջ հաստատված ինտելեկտուալ պատմության գիտական չափորոշիչներից, մյուս կողմից՝ շարունակում է անհաղորդ մնալ ազգային մտքի հետազոտության ավանդույթներին։
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԴՐՈՒՅԹԸ – 2012-3 Հայագտիության առանցքային իմացական տարածքի՝ պատմագիտության ներկա վիճակի ու զարգացման միտումների մեր նախորդ քննությունը ցույց է տվել, որ Հայաստանի անկախության երկու տասնամյակների ընթացքում այս ասպարեզում մեզանում արձանագրվել է ակնհայտ հետընթաց՝ մարքսյան պատմահայեցողությունից դեպի պարզունակ նկարագրության ժանրը:
2015 ԹՎԱԿԱՆԸ ՇՐՋԱՆՑԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ – 2012-2 Արդեն մեկ տարի է անցել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ նախագահի 201 թ. ապրիլի 23-ի հրամանագրից եւ 2011 թ. մայիսի 30-ին կայացած առաջին նիստից, սակայն Մեծ եղեռնի 100 ամյակը նրա հետեւանքների հաղթահարման իրավաքաղաքական գործընթացի սկիզբը դարձնելու առաջարկները մինչեւ օրս շարունակում են մնալ իբրեւ «ձայն բարբառոյ յանապատի»: