Category Archives: ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑԻՆ ՄԵՐ ՀԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – 2009-3

2008-ին սկսված՝ հայ-թուրքական բանակցությունների եւ Թուրքիայի կողմից հրահրվող՝ ադրբեջանակն սպառնալիքների սարդոստայնի մեջ խճճված Հայաստանի Հանրապետությունը թեւակոխել է իր պատմության այն վտանգավոր շրջափուլը, երբ միանգամայն իրական է դառնում «սելջուկյան նոր արհավիրքը»՝ «քաղաքակիրթ» (թուրքական) եւ բարբարոս (ադրբեջանական) հորդաների հստակ դերաբաշխումների տեսքով:

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ 500-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

1512 թվականին սկզբնավորված Հայկական տպագրության 500-ամյակը առաջիկա տարիներին, անկասկած, դառնալու է մեր ազգային-մշակութային կյանքի ամենանշանակալի իրադարձությունը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:

ՄԵՐ ԽՈՍՔԸ – 2009-1

Գևորգ Ս. Խուդինյան
70 տարի առաջ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընդհատվեց «Վէմ» երկամսեայ հանդէս մշակոյթի եւ պատմութեան» գիտական պարբերականի հրատարակությունը: Համեմատաբար կարճ ժամանակամիջոցում (1933-1939թթ.) «Վէմ»-ը հասցրել էր լուրջ ներդրում ունենալ հայագիտության ասպարեզում, մանավանդ՝ Հայոց պատմության ու մշակույթի ուսումնասիրության գործում: Նրա խմբագիր, Հայաստանի առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը ահնդեսի շուրջն էր համախմբել Նիկողայոց Ադոնցին, Հակոբ Սիրունուն, Արտաշես Աբեղյանին եւ այլ ճանաչված հայագետների: