Category Archives: ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՈՒ՞ ՉԱՊԱՇԽԱՐԵՑ ՀԱՅԴԵԳԵՐԸ – 2014-2

Աշոտ Վ. Ոսկանյան
Քսաներորդ դարի մեծագույն փիլիսոփաներից մեկի՝ Մարտին Հայդեգերի՝ նացիոնալ-սոցիալիզմի հետ առնչությունների մասին հարյուրավոր գրքեր են գրվել: Հետազոտողների, ինչպես նաեւ շահագրգիռ ժամանակակիցների ուշադրության կենտրոնում ոչ միայն այն հանգամանքներն են, որոնք պայմանավորել են Հայդեգերի գայթակղությունն այդ չարաբաստիկ քաղաքական շարժումով, այլեւ առավել անբացատրելի թվացող հետեւյալ հարցը. ինչո՞ւ հետպատերազմյան տարիներին մտածողն այդպես էլ հրապարակայնորեն ու միանշանակ կերպով չսահմանազատվեց նացիոնալ-սոցիալիզմից՝ խոստովանելով իր սխալները: Ինչո՞ւ չապաշխարեց Հայդեգերը:

 

ԿԵՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՆՍ-ԳԵՈՐԳ ԳԱԴԱՄԵՐԻ ՈՒՍՄՈՒՆՔՈՒՄ – 2014-1

Մարիետա Կ. Նիկողոսյան
20-րդ դարի գոյաբանական փիլիսոփայության խնդրակարգում կա րևոր տեղ են զբաղեցնում հետևյալ հարցերը՝ ի՞ նչ է կեցությունը, որո ՞նք են մարդկային բնույթի էական հատկանիշները, ինչպե ՞ս է մարդը կապված կեցությանը, ի ՞նչ է նշանակում մարդու յուրօրի նակություն, ո ՞րն է նրա «ինքնակայության» էությունը: Հնարավո ՞ր է արդյոք բանական ու միանշանակ պատասխան այն հարցին, թե ո ՞րն է մարդկայինը մարդու մեջ, այսինքն՝ ո ՞րն է նրա կեցության յուրա հատկությունը, կամ ո ՞րն է «զանգվածային» մարդու ձևավորման պատ ճառը, որի համար հու մա նիստական արժեքներն ու իդեալները դատարկ հնչյուն են:

ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ – 2013-4

Ըստ Կենդանի բարոյագիտության ուսմունքի

Գեղամ Ա. Խաչատրյան
Կենդանի բարոյագիտությունը (էթիկան) 20-րդ դարի ռուս ականավոր մտածողներ և արվեստագետներ Ելենա2 և Նիկոլայ Ռերիխների3 ընտանիքի ստեղծագործական որոնումների արդյունքն է։

«ՀԱՒԱՏՈՅ ՄԱՆԿՈՒՆՔ»-Ը ԵՎ «ԿԱՏԱՐԵԱԼ ՓԻԼԻՍՈՓԱ»-Ն ԸՍՏ ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹԻ – 2013-3

Արմինե Մ. Մելքոնյան
Հայ միջնադարյան մատենագրության ամենախորհրդավոր և հետաքրքրական կերպարներից մեկի` Ալեքսանդրյան նորպլատոնական դպրոցի ներկայացուցիչ Դավիթ Անհաղթի ապրած ժամանակի, անձնավորության և գրական ժառանգության հարցի շուրջ դեռևս չկա միասնական տեսակետ:

ԿԵՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՄԱՐՏԻՆ ՀԱՅԴԵԳԵՐԻ ՈՒՍՄՈՒՆՔՈՒՄ – 2013-2

Մարիետա Կ. Նիկողոսյան
Մեր դարաշրջանում անդրադարձը հերմենևտիկային` փիլիսոփայական այդ հետաքրքիր հոսանքին, ունի գիտական, աշխարհայացքային, մշա կութաբանական-քաղաքակրթական, պատմափիլիսոփայական և մեթո դաբանական կարևոր նշանակություն: