Category Archives: ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԻ ԵՎ ԴՐԱ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ – 2018-2

Ամփոփում

Նաիրա Ժ. Մկրտչյան

Բանալի բառեր – ազատագրական պայքար, քաղա քական (սոցիալական) գոյաբանություն, քաղաքական անկախու թյուն, քվազի հանգուցային կետ, հայկական տրա մասային իրականություն, քաղաքական-գաղափարաբանական սպեկտր:

Հետկառուցապաշտական տեսանկունից մարդկային համակեցությունների նկարագրման ու ինքնանկարագրման փորձերը ի հայտ են գալիս տարբեր տրամասությունների ու պատումերի ձևով, որոնք կառուցարկում են իրականություններ և մարդկային համակեցությունների աշխարհում լինելը կարգաբերելու և իմաստավորելու կարևոր գործառույթներ ստանձնում: Այս առումով ուշագրավ են հայկական իրականության նկարագրման ու ինքնանկարագրման փորձերը, որոնք հենվում են իրենց տրամասությունների ու պատումերի վրա` իրականացված որոշակի տրամասային պրակ տիկաների միջոցով: Դրանցում տիրապետող թեմաներից մեկը օտար ներխուժումերի հետևանքով պետականության պարբերական կորուստների ու պետականության վերականգնումերի թեման է: Նախնական գնահատմամբ՝ այս թեման կենտրոնական տեղ է զբաղեցնում այլ թեմաների ու հարցերի կողքին` ինչ-որ առումով դառնալով առանցք, որն իր շուրջ է ժողովում հայագիտական մյուս հարցերն ու թեմաները: Վերջիններս, որոնք վերաբերում են սոցիալական կանքի ամենատարբեր ասպարեզներին` տնտեսությունից մինչև արվեստ, կրթություն և այլն, յուրահատուկ կերպով գալիս, հանգուցվում են քաղաքական անկախության ու սուվերենության հիմախնդրին և փոխներթափանցում այդ հիմախնդիրների միջոցով: Ուստի, այն սոցիալական գոյաբանությունը, որն «իր կոչմանը համապատասխան» մեկ խորագրի ներքո ընդգրկում է այս բոլոր հարցերը, ըստ էության, առա ջին հերթին ու գլխավորապես քաղաքական գոյաբանություն է: Միա ժա մանակ հայկական տրամասային իրականության մեջ լայնորեն շրջանառվում են ազատագրման ու ազատագրական պայքարի գաղափարները: Վերջինս պատմական (ան)արդարության գաղափարի հետ միասին գործառում է որպես հանգուցային կետ կամ ավելի ստույգ՝ որպես քվազի հանգուցային կետ: Սա պայմանավորված է այն իրողությամբ, որ վերջին տասնամյակներում հայկական տրամասային իրականությանը բնորոշ է նշանակությունների պակասը:

Ազատագրման ու ազատագրական պայքարի գաղափարները երևան են եկել արդիության ժամանակաշրջանում և լինելով դրա հորիզոնի մի մասը, տարբեր գաղափարաբանական նշանակություններ են ձեռք բերել աջականության ու ձախականության միջև ընկած քաղաքական սպեկտրի սահմաններում: Հակադրվելով տիրապետությանը՝ այն ներառում է ազատության հետևյալ՝ «ազատություն ինչ-որ բանից», «դրության սկզբնավորման» և վերահսկման կամ միջամտության աղբյուրի իմաստները:

Ազատագրական տեսալականի յուրացման հայկական փորձառությունը, հետևելով հեղափոխության արևմտյան դարաշրջանի գաղափարաբանությունների ընտրողական կիրառության տրամաբանությանը, այս գաղափարաբանություններից ներառել ու պահպանել է տարասեռ շերտեր հայերեն «ազատագրում» բառ-եզրի մեջ: Միևնույն ժամանակ 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին ազատագրման երկու կողմեր են առանձնացրել՝ ազգային և սոցիալական: Ազգայինը վերաբերում է օտարի կեղեքումից ու տիրա պետությունից ազատագրմանը, որոնք մարմավորում են կայսերա կան ուժերը: Նպատակը քաղաքական անկախության և սուվերենության ձեռք բերում է: Սոցիալական կողմը, դիտարկելով դասակարգային հարաբերություններին (կամ մարքսիստական եզրերով ասած՝ դասակարգային հակասություններին) առնչվող խնդիրները, գործ ունի սոցիալ-տնտեսական կեղեքման ու տիրապետության հետ՝ մարմավորված ինչպես կայսերական, այնպես էլ տեղական ուժերում: Նպատակը անկախ սոցիալական դիրքից՝ բոլորի հավասար բարօրությունն է:

Ինչ-որ առումով ազատագրական տեսլականի յուրացմանը մեծապես նպաստել է հայոց մեջ նախկինում տիրապետող կրոնամետաֆիզիկական ավանդույթը: Սակայն ի տարբերություն վերջինի, այն հիմարար առումով փոխում է քաղաքական անկախության ու սուվերենության հասնելու ողջ հեռանկարը՝ ընդգծելով ազատագրման ու փոխակերպման ներքին աղբյուրների դերը և հայկական իրականությանը բնորոշ կրկնակի կեղեքում ու տիրապետությունը:

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ՝ Ժամանակակից արժեքային փոխակերպումների համատեքստում – 2018-1

Մովսես Հ. Դեմիրճյան
Մեր արագ փոփոխվող իրականությունում մարդիկ գիտակցաբար կամ ենթագիտակցաբար ձգտում են գտնել և ունենալ կայուն, անփոփոխ «կեցություններ», որոնց դերում հիմնականում հանդես են գալիս ազգային և կրոնական ինքնությունները: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ սոցիալական կեցությունը ենթարկվում է ժամանակակից գլոբալացման և գիտատեխնիկական զարգացման անմիջական ազդեցությանը, ինչի հետևանքով արագ փոխվում է, մինչդեռ մարդիկ չեն կարող նույնքան արագ փոխել աշխարհի նկատմամբ իրենց աշխարհայացքային և արժեքային դիրքորոշումը, ինչի արդյունքում նախընտրում են փախուստը դեպի ա վան դականություն, այլ ոչ թե արդիականացումը:

«ՊԱՏՄԱԿԱՆ (ԱՆ)ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԳԱՂԱՓԱՐԸ ԵՎ ՀԱՅՏՆՈՒԹԵՆԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ – 2017-2

Նաիրա Ժ. Մկրտչյան
Խորհրդային միության փլուզումից հետո «պատմական (ան)ար դարություն» գաղափարի լայնորեն շրջանառումը Հայաստանի, ինչ պես նաև հայկական Սփյուռքի հանրային տրամասություններում, բնականաբար, հարցեր է հարուցում, որոնք կապված են ոչ միայն այդ գաղափարի սկզբնավորման հետ:

ՎԱՀՐԱՄ ՐԱԲՈՒՆՈՒ ՊԱՏՄԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ – 2016-4

Սեյրան Ա.  Զաքարյան
Միջնադարն ուներ հոգևոր մշակույթի համակարգում պատմության տեղի ու դերի ըմբռնման, «պատմության կերպարի» ստեղծման, պատմական գործիչների ու իրադարձությունների վերլուծության ու իմաստավորման, ազգային ինքնության համապատկերում պատմական հիշողության, պատմական անցյալի և ազգային արժեքների կարևոր ման իր յուրահատկությունները, որոնք դրսևորվել են նաև XIII դարի հայ պատմագրության մեջ, ի մասնավորի՝ Վահրամ Րաբունու երկերում:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵԿՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ – 2016-3

Ռոմիկ Խ. Քոչարյան
Պատմությունն իր իսկական գոյության պարագայում և կոնկ րե տորեն Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» երկը իրենում և-կամ իրենով պատմվող բովանդակությամբ և պատմումի կերպով կարո՛ղ է կրթել և հենց կրթում ու աճեցնում է մարդկային հավատը, հույսն ու սերն առ Աստ ված, նաև սերը մարդկանց նկատմամբ և միտքն առ իմաստություն:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵԿՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ – 2016-1

Ռոմիկ Խ. Քոչարյան
Ներկայացվող ուսումնասիրության դիտավորության, կերպարանումի ու կատարումի համար հիմնորոշ, անհրաժեշտ ու նախընտրելի իմաստային տեսադաշտ ընձեռելով, որպես նաև բուն ասելիքի կանխահասկացում ա պա հովող կանխասացություն, կարելի է ամրագրել էական խորհուրդ արտահայտող մտքի հետևյալ բանաձևը. ամենայն գոյի որ պես այդպիսին գոյության իմաստը իր կոչմանը համապատասխան լի նելությունն է:

ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑՈՒ ԲՆԱԶԱՆՑԱԿԱՆԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ – 2015-4

Սեյրան Ա. Զաքարյան
Միջնադարի նշանավոր աստվածաբան-իմաստասեր, Տաթևի համալ սարանի հիմնադիր, ուսուցչապետ Հովհան Որոտնեցու (1313/13151386/1388) կյանքն ու գործունեությունը և կրոնաաստվածաբանական ու տեսական-իմաստասիրական ժառանգությունը գտնվել և շա րու նակում են մնալ հայագետների, ի մասնավորի փիլիսոփաների ու պատմաբանների ուշադրության կենտրոնում1: Սույն հոդվածում փորձ է արվում նորովի ու համակողմանիորեն վերակազմել ու արժևորել նրա բնազանցական-գոյաբանական հայացքները:

«ԼԻՆԵԼ» ՀԱՅԵՐԵՆ – 2015-1

Աշոտ Վ. Ոսկանյան
Քսաներորդ դարի մեծագույն փիլիսոփաներից մեկը՝ Մարտին Հայդեգերը (1889 – 1976), պատկանում է այն հազվագյուտ մտածողների թվին, որոնց համար լեզուն միտքն արտահայտելու պարզ միջոց չէ, այլ ստեղծարար խառնարան, որում միտքը ծնվում է, ձևավորվում և երևակվում: Խոսքի և մտքի այդ օրգանական միասնությունը, բնականաբար, դժվար թարգմանելի է, փաստորեն՝ անթարգմանելի: Դրա համար էլ, մայրենի լեզվով ընթերցել Հայդեգերին, կնշանակի նորովի մտածել նրա միտքը՝ ենթարկվելով սեփական լեզվի օրինաչափություններին:

ՆԱԽԱՍԿԶԲԻ ՀԱՐՑԱԴՐՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՈԳՈՒ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ – 2014-4

Հին հունական փիլիսոփայության գոյաբանաիմացաբանական խնդրակարգի Կունո Ֆիշերի վերակառուցման հետքերով

Հակոբ Ս. Մադոյան
Եթե քաղաքալան պատմության մեջ պատմական անհրաժեշտությունը գոյանում է մարդկանց, սոցիալական խմբերի և զանգվածների գործողությունների պատճառահետևանքային ներուժի շնորհիվ, ապամ տքի պատմության մեջ դրան համապատասխանում է տրամաբանական անհրաժեշտությունը:

ԻՆՉՈՒ՞ ՉԱՊԱՇԽԱՐԵՑ ՀԱՅԴԵԳԵՐԸ – 2014-2

Աշոտ Վ. Ոսկանյան
Քսաներորդ դարի մեծագույն փիլիսոփաներից մեկի՝ Մարտին Հայդեգերի՝ նացիոնալ-սոցիալիզմի հետ առնչությունների մասին հարյուրավոր գրքեր են գրվել: Հետազոտողների, ինչպես նաեւ շահագրգիռ ժամանակակիցների ուշադրության կենտրոնում ոչ միայն այն հանգամանքներն են, որոնք պայմանավորել են Հայդեգերի գայթակղությունն այդ չարաբաստիկ քաղաքական շարժումով, այլեւ առավել անբացատրելի թվացող հետեւյալ հարցը. ինչո՞ւ հետպատերազմյան տարիներին մտածողն այդպես էլ հրապարակայնորեն ու միանշանակ կերպով չսահմանազատվեց նացիոնալ-սոցիալիզմից՝ խոստովանելով իր սխալները: Ինչո՞ւ չապաշխարեց Հայդեգերը: