ԿՈՒ (ԿԸ) ՄԱՍՆԻԿՈՎ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆՈՒՄ – 2021-4 Համաժամանակյա և տարաժամանակյա քննություն Սարգիս Ռ․ Ավետյան Հայտնի է, որ հին հայերենի սահմանական ներկան արդեն 5-րդ դարում հաճախ էր գործածվում նաև ներկա ստորադասականի և աորիստ ստորադասականի1 իմաստներով: Ա. Այտընյանը, հաշվի առնելով սահմանական ներկայի այդպիսի կիրառությունների առավել հաճախադեպ խոսքային իրադրությունները, գտնում է, որ դրանք բնորոշ են եղել հատկապես առօրյա-խոսակցական լեզվին:
ՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԱՐՁԱԿԻ (FRAME STORY) ՊԱՏՄԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ – 2021-4 Սոնա Կ. Ալավերդյան «Շրջանակված արձակ» (frame story) հասկացությունը, որը հայտնի է նաև «տեքստ տեքստում», «պատմություն պատմության մեջ», «շրջանակ», «չինական տուփ», «ռուսական տիկնիկ», «միջարկված պատմություն», «բնավորված պատմություն», «տուփավորված պատմություն» տարբերակներով, գրականագիտական բառարաններում հիմնականում սահմանվում է որպես պատմություն, որում ներդրված է մեկ այլ պատմություն, կամ որը պարունակում է պատմությունների շարք:
ԹՈՄԱՍ ՔԱՐԼԱՅԼԻ «ՀԵՐՈՍՆԵՐԻ,ՀԵՐՈՍԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԵՐՈՍԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ» ԵՐԿԸ – 2021-4 Մաս երրորդ։ Հերոսն իբրև քահանա և գրող Գևորգ Ա. Ճաղարյան «Հերոսների մասին» բանախոսական շարքի (1840) չորրորդ բանախոսությունը Քարլայլն սկսում է հերոսապատումի իր հիմնարար հղացքներից մեկի՝ հերոսականի շրջելիության հավաստմամբ։ «Մենք պարբերաբար ջանացինք բացատրել, որ հերոսների բոլոր տիպերն էլ ի բնե նույնական են», ուստի պատահական չէ, որ հերոսական քահանան հանդես է գալիս իբրև «յուրատեսակ մարգարե, որի մեջ ևս պետք է ներշնչանքի լույս լինի [.…]։
ՊԱՆԹՅՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՔԸ – 2021-4 Ինչպես և կանխատեսել էինք նախորդ Խմբագրականում, պանթյուրքիզմի նպատակների իրականացման համար 2009 թ․ հոկտեմբերի 3-ին Նախիջևանում ստեղծված Թյուրքական խորհուրդը, այսպես կոչված, «Արևելյան Թուրքեստանի» (Սինցզյան) անկախության խորհրդանշական օրը՝ 2021 թ. նոյեմբերի 12-ին, Ստամբուլում հրավիրված իր 8-րդ գագաթնաժողովի որոշմամբ վերածվեց Թյուրքական պետությունների կազմակերպության։
ԱՄՆ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԸ 1919 ԹՎԱԿԱՆԻՆ – 2021-4 Արմենուհի Վ․ Ղամբարյան Առաջին աշխարհամարտում Անտանտի երկրների հաղթանակը մեծ հույսեր ներշնչեց նորաստեղծ Հայաստանի Հանրապետությանն ու աշխարհասփյուռ հայությանը։ Հանրապետության ղեկավարներն ակնկալում էին պատերազմից հետո օգտվել լիիրավ դաշնակցի կարգավիճակից և հասնել բաղձալի արդարությանը՝ հայկական հողերի ազատագրմանն ու միացյալ և անկախ Հայաստանի ստեղծմանը։
ՍՓՅՈՒՌՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ – 2021-4 Ժամանակակից սփյուռքագիտական տեսություններում Հրածին Վ. Վարդանյան Մարդկանց տեղաշարժերը աշխարհի մի կետից մյուսը և վերաբնակեցումները տեղի են ունեցել վաղնջական ժամանակներից ի վեր: Սակայն արդի տեխնոլոգիաների, փոխադրամիջոցների ընձեռած հնարավորությունների պայմաններում մեծացել են միգրացիոն հոսքերը։ Ուստիև այդ գործընթացների հետևանքով ձևավորված էթնիկ համայնքներն ընդունող երկրների հասարակական, սոցիալ-մշակութային կյանքում այս կամ այն չափով ինտեգրվելու հետ մեկտեղ ձգտում են պահպանելու իրենց էթնոազգային ինքնությունը։