Tag Archives: ինքնամեղադրում

DOI: 10.57192/18291864-2026.1-38

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԴԻՐ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ «ՄՇԱԿ» ԵՎ «ՏԱՃԱՐ» ԹԵՐԹԵՐՈՒՄ 1915-1918 ԹԹ.
«Ներքին մեղավորի» փնտրտուքը՝ զոհի և դահճի գոյաբանական առճակատման պայմաններում

Ցեղասպանության պայմաններում զոհի և դահճի առճակատումը դուրս է գալիս ֆիզիկական բնաջնջմանն ուղղված պարզ գործողությունների սահմաններից՝ վերածվելով անհաշտ գոյաբանական պայքարի։ 1915-1918 թթ.․ դրա ականատեսը դարձած «Մշակ» և «Տաճար» պարբերականների ներհակ դիրքորոշումների համեմատական քննություն է ներկա հրապարակումը, որում բախվում են երկու հակադիր մոտեցումներ. եթե Թիֆլիսի հայ մամուլը լուսարձակում էր ոճրագործի քաղաքական պատասխանատվությունը, ապա պոլսահայ հարթակում տիրապետող էր դառնում ինքնամեղադրման վտանգավոր միտումը։ Հոդվածում Կ. Յասպերսի և Պ. Ռիկյորի հայեցակարգերով հիմնավորվում է, որ զոհի կողմից սեփական «մեղքի» արհեստական ընդունումը մի կողմից՝ բացարձակ ճնշման, իսկ մյուս կողմից՝ սուբյեկտայնության փոշիացման հետևանք է։ Այս գործընթացը, որի առանձին դրսևորումները արձանագրվում են նաև մեր օրերում, կարելի է բնորոշել ցեղասպանության շարունակական արարք։ Նրա նպատակն է զրկել զոհին ինքնապաշտպանության բարոյական իրավունքից և լեգիտիմացնել դահճի գործողությունները։