ՍԻՄՈՆ ՎՐԱՑԵԱՆ – ՍԱՐԳԻՍ ՍՐԱՊԻՈՆԵԱՆ – ԼՈՒԿԱՇԻՆ ԳԱՂՏՆԻ ՏԵՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ – 2017-2

Երուանդ Գ. Փամպուքեան
1963ին Պէյրութ լոյս տեսած «Կեանքի ուղիներով»ի Գ. հատորի վերջին գլուխը Սիմոն Վրացեան յատկացուցած է Սարգիս Սրապիոնեան-Լու կաշինի (էջ 260-275)։ Վրացեան և Լուկաշին նոր նախիջևանցի էին, իրարու ազգական, գրեթէ տարեկից և դպրոցական ու պատանեկան տարիներու մտերիմ ընկերներ, որոնց հասարակական կեանքը այնուհետև պիտի ստա նար տարբեր, չըսելու համար հակադիր ուղղութիւն։ Առաջինը դաշնակ ցական, երկրորդը՝ նախ սոցիալ դեմոկրատ (սպեցիֆիկ), ապա համայ նավար։ Այսուհանդերձ Վրացեան մեծ համարում ունի իր երբեմնի ընկերոջ և համերկրացիին նկատմամբ իբրև մարդու և հասարակական հայ գործիչի։ Կարելի է ըսել նոյնիսկ, որ իրեն՝ Վրացեանի համար անսովոր կերպով՝ գովասանք ու գնահատական կը շռայլուի Լուկաշինի հասցէին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով