Category Archives: ՀԻՄՆԱՔԱՐԵՐ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ՝ ԸՍՏ ԱՌԱՐԿԱՅԻ – 2018-3

Ռոմիկ Խ. Քոչարյան
Անահիտ Ռ. Ջիջյան
Համաշխարհի (ունիվերսումի) ճանաչողության և քննախորհրդածությամբ ճշտիմացության խնդրակարգում կենտրոնական ու առանցքային հիմնախնդիր է ամենայն գոյի որպես այդպիսին գոյության հարցադրությունն ու իմացահայտումը:

ՊԱՏՄԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ – 2018-2

Մարիամ Մ. Մարգարյան
Նոր աշխարհակարգը ուղղահայաց և ցանցային կառավարման սկզբունքների զուգամիտման իր կառուցակարգերով հայտնվել է համաչափ և անհամաչափ սպառնալիքների, անորոշ քաղաքական զարգացումների մեջ: Մինչդեռ ըստ Հ. Քիսինջերի՝ նոր աշխարհակարգը շարունակելով հենվել Վեստֆալյան համակարգի վրա, պետք է կառուցվի «համաձայնեցված ռազմավարության մշակման միջոցով՝ ուղղված առանձին տարածաշրջանների ներսում կարգի հայեցակարգի ստեղծմանը և այդ տարածաշրջանային կարգերի փոխադարձ կապակցմանը»։

‹‹ԱՆՀՆԱՐԻՆԻ›› ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ – 2018-1

Էդվարդ Ա. Հարությունյան
Մինչ մենք Հայկի, Արա Գեղեցիկի, Վարդանի ու Փոքր Մհերի բարո յական հաղթանակների հովվերգությունն էինք անում, այլոք աշխարհն էին իրար մեջ անում: Մինչ մենք Նարեկացու ինքնադատման զոհասեղանին մեր հոգին էինք մատաղում և պատիժ հայցող աղերսանքներով դիմում առ Աստված, այլոք թողություն հայցող ինդուլգենցիաների վաճառքով էին զբաղված:

ՄԵՏԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ՆՐԱ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ – 2017-4

Ելենա Հ. Էթարյան
Չնայած մետահորինվածքը և գրականության ինքնահղումի մյուս ձևերը հա ճախ դիտարկվում են որպես պոստմոդեռնիստական գրականությանը բնորոշ գծեր, այ նուհանդերձ ինքնախորհրդածման դրսևորումն ե րի կարելի է հանդիպել տարբեր դարաշրջաններում, գրական ժան րե րում, ար վես տի զա նազան ճյուղերում:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ – 2017-4

Դավիթ Ռ. Մոսինյան
Առաջին հայացքից պատմության փիլիսոփայության հնարավորության հարցի բարձրացումը կարող է ավելորդ թվալ, քանզի վա ղուց ար դեն այդ ոլորտում կատարվում են ու սում ասիրություններ, հրատա րակվում են մենագրություններ ու դա սագրքեր։

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱԴՐՅԱԼ – 2017-3

Սիրանուշ Գ. Հովհաննիսյան
Բարոյականությունը և մշակույթը բնության «մարդ» բաղադրատարրը «Մարդ» հասկացութային արժեքի վերածելու գործընթացը կամ ճանապարհն անցնելու հիրավի պարտադիր հիմքն են։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԼԵԶՈՒ, ՓՈՐՁ – 2017-2

Դավիթ Ռ. Մոսինյան
Առասպելների կամ լեգենդների շուրջ խոսակցություններին ժամանակակից մարդը որպես կանոն արձագանքում է հեգնանքով կամ դրանք առնվազն համարում է զուտ երևակայության արդյունք։ Պատմությանը մարդը վերաբերվում է իբրև լրջագույն միջավայրի։

ԳՐԱԿԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ – 2017-1

Սերգեյ Ն. Սարինյան
Մեթոդի սահմանումը գրականագիտության տեսական առաջնակարգ հար ցա դրումներից մեկն է, և անկախ մեկնաբանական ուրույն տարբերակներից, ընդհանուր առմամբ համանշանակ է գիտակցվել նրա կիրառական բնույթը գիտությունների համակարգում։

ԱԶԳԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԵՏԱԳԻԾԸ – 2016-4

Տիգրան Ռ. Եփրեմյան
Արդի աշխարհակարգի ձևավորումը մեկնարկել է հարդյունս 1648 թ. Վեստֆալյան պայմանագրերի, որոնցով շահագրգիռ պետությունները կնքեցին ոչ թե հերթական խաղաղությունը, այլ մշակեցին համակեցութային նորմերի և հարաբերությունների նոր հարացույց ու համակարգ հիմնված երեք հիմնական սկզբունքների վրա՝ պետական ինքնիշխանության սկզբունք, ինքնիշխան պետությունների իրավահավասարություն և ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու պարտավորություն:

ԿՈՒԼՏՈՒՐՈԳԵՆԵԶԸ ԿԱՆՏԻ ԷՍԹԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐՈՒՄ – 2016-3

Սլավի-Ավիկ Մ. Հարությունյան
Ներկայումս լավ հայտնի է և գործնականորեն ընդունված, որ նախնադարյան մշակույթը ուներ սինկրետիկ բնույթ, որտեղ անխզելի միասնության մեջ գոյակցում էին արվեստի՝ ոչ միայն հետագայում առաջացած ինքնուրույն տեսակների սաղմերը (պարը, երգեցողությունը, պոեզիան, թատերականացված գործողությունները և այլն), այլև բարոյականությունը, մոգությունը, կրոնական հավատալիքները, կենցաղը և այլն: