ՄԵՏԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ՆՐԱ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ – 2017-4 Ելենա Հ. Էթարյան Չնայած մետահորինվածքը և գրականության ինքնահղումի մյուս ձևերը հա ճախ դիտարկվում են որպես պոստմոդեռնիստական գրականությանը բնորոշ գծեր, այ նուհանդերձ ինքնախորհրդածման դրսևորումն ե րի կարելի է հանդիպել տարբեր դարաշրջաններում, գրական ժան րե րում, ար վես տի զա նազան ճյուղերում:
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ – 2017-4 Դավիթ Ռ. Մոսինյան Առաջին հայացքից պատմության փիլիսոփայության հնարավորության հարցի բարձրացումը կարող է ավելորդ թվալ, քանզի վա ղուց ար դեն այդ ոլորտում կատարվում են ու սում ասիրություններ, հրատա րակվում են մենագրություններ ու դա սագրքեր։
ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱԴՐՅԱԼ – 2017-3 Սիրանուշ Գ. Հովհաննիսյան Բարոյականությունը և մշակույթը բնության «մարդ» բաղադրատարրը «Մարդ» հասկացութային արժեքի վերածելու գործընթացը կամ ճանապարհն անցնելու հիրավի պարտադիր հիմքն են։
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԼԵԶՈՒ, ՓՈՐՁ – 2017-2 Դավիթ Ռ. Մոսինյան Առասպելների կամ լեգենդների շուրջ խոսակցություններին ժամանակակից մարդը որպես կանոն արձագանքում է հեգնանքով կամ դրանք առնվազն համարում է զուտ երևակայության արդյունք։ Պատմությանը մարդը վերաբերվում է իբրև լրջագույն միջավայրի։
ԳՐԱԿԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ – 2017-1 Սերգեյ Ն. Սարինյան Մեթոդի սահմանումը գրականագիտության տեսական առաջնակարգ հար ցա դրումներից մեկն է, և անկախ մեկնաբանական ուրույն տարբերակներից, ընդհանուր առմամբ համանշանակ է գիտակցվել նրա կիրառական բնույթը գիտությունների համակարգում։
ԱԶԳԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԵՏԱԳԻԾԸ – 2016-4 Տիգրան Ռ. Եփրեմյան Արդի աշխարհակարգի ձևավորումը մեկնարկել է հարդյունս 1648 թ. Վեստֆալյան պայմանագրերի, որոնցով շահագրգիռ պետությունները կնքեցին ոչ թե հերթական խաղաղությունը, այլ մշակեցին համակեցութային նորմերի և հարաբերությունների նոր հարացույց ու համակարգ հիմնված երեք հիմնական սկզբունքների վրա՝ պետական ինքնիշխանության սկզբունք, ինքնիշխան պետությունների իրավահավասարություն և ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու պարտավորություն:
ԿՈՒԼՏՈՒՐՈԳԵՆԵԶԸ ԿԱՆՏԻ ԷՍԹԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐՈՒՄ – 2016-3 Սլավի-Ավիկ Մ. Հարությունյան Ներկայումս լավ հայտնի է և գործնականորեն ընդունված, որ նախնադարյան մշակույթը ուներ սինկրետիկ բնույթ, որտեղ անխզելի միասնության մեջ գոյակցում էին արվեստի՝ ոչ միայն հետագայում առաջացած ինքնուրույն տեսակների սաղմերը (պարը, երգեցողությունը, պոեզիան, թատերականացված գործողությունները և այլն), այլև բարոյականությունը, մոգությունը, կրոնական հավատալիքները, կենցաղը և այլն:
ԽՈՍՔԱՅԻՆ ԷԹԻԿԵՏ – 2016-2 Լիանա Ս. Սարգսյան Ճիշտ հարաբերությունների ձևավորման և անմիջական շփման համար լեզվական գիտելիքների պաշարը, իհարկե, անհրաժեշտ նախապայման է, բայց միակը չէ: Զրույցն արվեստ է, որին տիրապետելու համար անչափ կարևոր են ոչ միայն լեզվա կան գիտելիքները, այլև էթիկետի կանոնների իմացությունն ու կիրառությունը: Էթիկետը երեք բաղկացուցիչների ամբող ջությունն է` արտաքին տեսք, վարվե ցողություն և խոսք. սրանք զգա լիորեն փոխկա պա կցված են և փոխլրացնում են միմյանց:
ՀԱՅԴԵՆ ՈՒԱՅԹԻ ՄԵՏԱՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ – 2016-1 Դավիթ Ռ. Մոսինյան Ա. Շոպենհաուերն ասում է, որ ամբողջ աշխարհի գոյությունը կախված է առաջին բացված աչքից, եթե նույնիսկ այն պատկանում է միջատի: Համանմանորեն՝ պատմության գոյությունը կախված է այն ամրագրող գիտակցությունից:
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԼԵԶՎՈՒՄ – 2015-4 Սիրանուշ Գ. Հովհաննիսյան Անկախ իր կամքից գոյություն ունեցող աշխարհը իրերի բազմություն է: Բազմության մեջ իրերի միջև որոշակի հարաբերություններ են գործում՝ իրենց հերթին առաջ բերելով իրադարձություններ: Իրադարձությունը մեկից ավելի իրերի միջև առաջացող հարաբերությունն է կամ արդեն ձևավորված հարաբերության զարգացումը: Որոշ իրեր գոյություն ունեն իրարից անկախ, և կան նաև իրեր, որոնցից մեկի գոյությունը մյուսի գոյության պատճառ, նախապայման կամ հետևանք է: