ՍԻՐԱՄԱՐԳԻ ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՔԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՐՎԵՍՏՈՒՄ – 2023-3 Աշխեն Դ. Ենոքյան Հայկական զարդատարրերի ծագումն ու զարգացումը խոր արմատներ ունեն։ Դրանց վաղագույն օրինակները տեսնում ենք դեռևս հինարևելյան ժողովուրդների մշակույթում: Հետագայում քրիստոնեական արվեստ ներմուծված զարդատարրերից շատերը վերափոխվեցին և վերաիմաստավորվեցին նոր կրոնի պահանջներին համապատասխան։ Այդ շարքում հատկանշելի է սիրամարգին ներկայացնող զարդատարրը, որը բազում խորհրդանշական իմաստներով իր արտացոլումն է գտել քրիստոնեական, այդ թվում նաև՝ հայ արվեստի մի շարք բնագավառներում։