ՀԱՅ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿՈՂ ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ – 2018-2 Դավիթ Ս. Գյուրջինյան Հավաքականությունը հասկացական կարգ է: Իմացական տեսանկյունից հավաքական անունը (գոյականը) ներկայացնում է միասեռ, որոշակի հատկանիմով միավորվող՝ միատեսակ առարկաների (անձ և իր) բազմություն՝ որպես միասնական ամբողջություն: Բայց դա ներկայացվում է «առանց քանակային բնութագրման»:
ԱՆՁՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒՄԸ – 2018-2 Տաթևիկ Հ. Մերջանյան Նար-Դոս գրողի անձը, գրականությունն ու գրելաոճը բնութագրելիս բազմիցս են օգտագործվում «պարզ» և «պարզություն» բառերը: Հիրավի, նրա գրականությունը զերծ է ամեն տեսակի ավելորդաբանությունից: Նա տարօրինակ գրող է բառի ամենադրական իմաստով: Ափիբերան զարմանք է հարուցում այն իրողությունը, որ հայ քննադատական ռեալիզմի հոգեբանական ուղղության նշանավոր այս ներկայացուցիչը 21-րդ դարում հայտնվել է ստվերում: Երևույթ, որն արդարացի չէ և ո՛չ մի առումով: Ժամանակակից մարդն ավելի քան երբևէ, ունի Նար-Դոսի գրականության կարիքը:
ՍԻՐՈ ՄՈՏԻՎԸ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ԱՇՈՒՂԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ – 2018-2 Սոսե Բ. Պողոսյան Թուրքիայի և Պարսկաստանի միջև տևական պատերազմերի հետևանքով կեղեքված ու բռնագաղթի ենթարկված հայերի մի ստվար զանգված, 17- րդ դարի սկզբներին հայտնվելով Պարսկաստանում, ոչ միայն կարողացավ պահպանել իր ինքնությունը, այլև կարճ ժամանակահատվածում դարձավ երկրի տնտեսության ու մշակույթի կենսունակ զարկերակներից մեկը: Այս համատեքստում ձևավորվեց նաև Նոր Ջուղայի աշուղական արվեստը՝ դառնալով հայ աշուղական գրականության առաջին դպրոցը:
ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ՍԵՊԱԳՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ – 2018-2 Երվանդ Հ. Գրեկյան Հայկական լեռնաշխարհի տարածքում սեպագիր գրահամակարգերի կիրառության հնագույն վկայությունները կարող են վերաբերել առնվազն Ք.ա. 15-րդ դարին, երբ հատկապես լեռնաշխարհի արևմուտքի պետական կազմավորումները հայտնվեցին խեթա-միտաննական ազդեցության գետում՝ Խեթական տերության եւ Միտաննիի հետ ստիպված լինելով կապվել դաշնակցային կամ վասալական կապերով:
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԸ – 2018-2 Սարգիս Գ. Պետրոսյան Խոր նախնադարում սկիզբ առած ջրաբնակ իրական և երևակայական էակների պաշտամունքը հատուկ էր մեր նախնիներին: Դրա վերապրուկներն առկա են հայ ազգագրության բազմատեսակ նյութերում՝ մասնավորապես հեքիաթներում, առասպելներում, ավանդազրույցներում, առածներում և հանելուկներում:
ՊԱՏՄԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ – 2018-2 Մարիամ Մ. Մարգարյան Նոր աշխարհակարգը ուղղահայաց և ցանցային կառավարման սկզբունքների զուգամիտման իր կառուցակարգերով հայտնվել է համաչափ և անհամաչափ սպառնալիքների, անորոշ քաղաքական զարգացումների մեջ: Մինչդեռ ըստ Հ. Քիսինջերի՝ նոր աշխարհակարգը շարունակելով հենվել Վեստֆալյան համակարգի վրա, պետք է կառուցվի «համաձայնեցված ռազմավարության մշակման միջոցով՝ ուղղված առանձին տարածաշրջանների ներսում կարգի հայեցակարգի ստեղծմանը և այդ տարածաշրջանային կարգերի փոխադարձ կապակցմանը»։
ԵՌԱՉԱՓ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԵՏԱԳԻԾԸ – 2018-2 21-րդ դարին բնորոշ բարդ ու հակասական գործընթացները մեկ հարթության վրա քննելու պարագայում անհնար է հասկանալ ու մեկ նաբանել Հայաստանի Հանրապետության 100-ամյակի նախօրեին մեր երկրում տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունների իրական պատճառներն ու հնարավոր հետևանքները։
ԳԱՐԵԳԻՆ Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ. ԵՐԱՆԱՇՆՈՐՀ ՀԱՅՐԱՊԵՏՆ ՈՒ ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆԸ – 2018-1 Սարգիս Ռ. Մելքոնյան 2017 թ. դեկտեմբերին լրացավ Սուրբ Էջմիածնի միաբան, մեծանուն արվեստաբան, հայագետ, աստվածաբան, հնագետ և 1943-1952 թթ. Մեծի Տանն Կիլիկիո երանաշնորհ կաթողիկոս՝ Գարեգին Ա. Հովսեփյանի 150-ամյա հոբելյանը։ Շատ չեն այնպիսի մարդիկ, որոնց կենսագրությունը կա րող է ծավալուն մենագրության մեջ ամփոփվել, սակայն եզակի են այնպիսիները, որոնց կյան քի առանձին հատվածներ կարող են անգամ տար բեր հատորների նյութ դառնալ։ Ահա այս վերջին տեսակի՝ եզակի անհատականությունների թվին է պատկանում Գարեգին կաթողիկոսը։
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԽԱՉԵՐԵԱՆԻ ԱՆՏԻՊ ՅՈՒՇԵՐԸ – 2018-1 Միհրան Ա. Մինասեան Հետագայ էջերով հրատարակութեան կու տանք Հայոց ցեղասպանութենէն վերապրած պարտիզակցի Յովհաննէս Խաչերեանի անտիպ յուշերը, որոնք կը նկարագրեն Սուրիական անապատի Պապ քաղաքի մէջ հաստատուած հայ աքսորականներու համակեդրոնացման կայքի վիճակը 1915-ի աւարտին և 1916-ի սկզբնաւորութեան:
Հայ պարբերական մամուլի պատմություն. 1920-1922 թթ., հատոր 2, Եր., ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2017, 787 էջ – 2018-1 Դավիթ Վ. Պետրոսյան Ավելի քան երկու դար հայ պարբերական մամուլն իր էջերում ամփոփել է մեր ժողովրդի անցած ճանապարհի բախտորոշ շրջանները, դարձել նրա կյանքի տարեգիրը: Ուստի վաղուց հասունացել էր հայ մամուլի պատ մությունը համահավաք քննական տեքստի վերածելու խնդիրը, որը, հատ կապես մեր օրերում, խիստ կարևոր է նրա արժևորման ու գնահատման համար: