ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ 1918-1920 ԹԹ – 2018-1 Աննա Է. Ասատրյան 1918 թ. մայիսի 28-ին Հայոց անկախ պետականության վերականգնումից հետո, չնայած Հայաստանի առաջին Հանրապետության քաղաքական և սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակին՝ ձեռնարկվեցին անհրաժեշտ քայլեր նորանկախ պետականության ամրապնդման ուղղությամբ, որոնցից մեկն էր տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ձևավորումը:
ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ ԴԱՍԻ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՍՈՂԱԿԱՆԱՑՄԱՄԲ՝ PowerPoint-ի միջոցով – 2018-1 Սմբատ Խ. Հովհաննիսյան Արդյունավետ ուսուցման կարևորագույն գործընթացներից մեկը ուսումն առողների (աշակերտ(ներ), ուսանող(ներ) և այլն) ներգրավ վածության և գիտելիքների ներդաշնակության ապահովումն է: Այս համա տեքստում վերջին տասնամյակում հատկապես կարևորություն է ստացել արդյունավետ ուսուցման ապահովումը նորագույն տեխնոլոգիաների միջոցով:
ՎԱՉՈՒՏՅԱՆՆԵՐԻ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՏԱՆ – 2018-1 Տիգրան Մ. Պետրոսյանց 12-րդ դարի երկրորդ կեսին հայկական զինուժի միավորում է տեղի ունեցել, ստեղծվել է հայկական բանակ, որի ղեկավարներից առանձնացել է Սարգիս Մեծ Զաքարյանը: Նա ճկուն քաղաքականության շնորհիվ իր ձեռքն է վերցրել հայկական զինուժի ընդհանուր հրամանատարությունը: Երբ 1178-ին Գեորգի Գ-ի դեմ ապստամբելու պատճառով Վրաց թագավորը «հրամայեաց ջնջել զյիշատակ ազգին Օրբէլեանց … ի Վրաց աշխար հին», Օրբելյանների տոհմը սրի է քաշվել և զրկվել վրացական բանակի հրամանատարությունից ու Լոռիում ունեցած կալվածքներից:
ԿԱՐԵՆ ՅԵՊԵԻ ՓՐԿԱՐԱՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ։ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ – 2018-1 Աշոտ Ն. Հայրունի Հոդվածի առաջին մասում, որը հրատարակվել է «Վէմ» հանդես նախորդ համարում, լուսաբանվել է հայ ժողովրդի նվիրյալ, մեծ մարդասեր Կարեն Յեպեի գործունեության առաջին շրջանը: Հոդվածի երկրորդ մասում լուսաբանվում է աշխարհամարտի ընթաց քում և դրանից հետո Յեպեի իրականացրած համալիր հայափրկիչ գոր ծունեությունը, որի կենտրոնավայրն արդեն Հալեպն էր:
ՄԱՐԿՈՍ ՊԱՏԿԵՐԱՀԱՆԸ ԵՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ N 1502 ՀԱՅՍՄԱՎՈՒՐՔԻ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴՈՒՄՆԵՐԸ – 2018-1 Շուշանիկ Ս. Համբարյան Մատենադարանի N 1502 Հայսմավուրքը գրվել է Կ. Պոլիսում՝ Ս. Սարգիս եկեղեցում («ի դուռն Սրբոյն Սարգսի զօրավարին և որդոյ նորայ Մար տիրոսին»), 1651 թվականին Քրիստոսատուր գրչի ձեռքով1: Այս եկեղեցին եղել է հայկական ձեռագրերի ստեղծման կարևոր կենտրոն, որը հո վանավորվում էր մի շարք նշանավոր հայ հոգևորականների կողմից:
ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԵՐԴ-ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ – 2018-1 Մուրադ Մ. Հասրաթյան Միջնադարյան Հայաստանում պաշտպանական նպատակների համար ամրոցներից բացի՝ օգտագործվել են նաև վանքերն ու առանձին եկեղեցիները: Այդ երևույթը հատկապես լայն տարածում ստացավ 11-րդ դարից hետո, երբ Հայաստանի անկախության ու պետականության կորստի հետևանքով վանքերը սկսեցին իրենք զբաղվել սեփական անվտանգության ապահովման գործով: Թե՛ նոր կառուցվող և թե՛ արդեն գոյություն ունեցող մենաստանները շրջապատվեցին այնպիսի պարիսպներով, որոնք բնորոշ են ամրոցներին:
ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ – 2018-1 Վարդան Պ. Գևորգյան Բոլոր ժամանակներում հասարակությունները մեծ զգուշավորություն են ցուցաբերել պետության սոցիալական քաղաքականության միջոցով իրա կանացվող բարեփոխումների նկատմամբ։ Պատմությանը հայտնի են բազմաթիվ օրինակներ, երբ նման որևէ անզգույշ բարեփոխման (ռեֆորմի) իրականացման փորձը հանգեցրել է զանգվածային անկարգությունների, խռովությունների, կառավարությունների հրաժարականների, իշխող ռեժիմների տապալման և այլն:
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ՝ Ժամանակակից արժեքային փոխակերպումների համատեքստում – 2018-1 Մովսես Հ. Դեմիրճյան Մեր արագ փոփոխվող իրականությունում մարդիկ գիտակցաբար կամ ենթագիտակցաբար ձգտում են գտնել և ունենալ կայուն, անփոփոխ «կեցություններ», որոնց դերում հիմնականում հանդես են գալիս ազգային և կրոնական ինքնությունները: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ սոցիալական կեցությունը ենթարկվում է ժամանակակից գլոբալացման և գիտատեխնիկական զարգացման անմիջական ազդեցությանը, ինչի հետևանքով արագ փոխվում է, մինչդեռ մարդիկ չեն կարող նույնքան արագ փոխել աշխարհի նկատմամբ իրենց աշխարհայացքային և արժեքային դիրքորոշումը, ինչի արդյունքում նախընտրում են փախուստը դեպի ա վան դականություն, այլ ոչ թե արդիականացումը:
«ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՂ ՀԱՅ» ՆՇԱՆԱԿՈՂ ԲԱՌԵՐԸ – 2018-1 Դավիթ Ս. Գյուրջինյան Դարեհ Առաջինի օրոք (մ. թ. ա. 522-486) սկսվեցին հայերի և պարսիկների միջև սերտ հարաբերությունները, որից հետո Հայաստանը և Պարսկաստանը քաղաքականապես և քաղաքակրթորեն մեկ ամբողջություն էին:
ԵՎՐՈՊԱԿԱՆԻ ՈՒ ԱՍԻԱԿԱՆԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ – 2018-1 Ալբերտ Ա. Մակարյան Հակոբ Պարոնյանը, իր մանկությունն ու պատանեկությունն անցկացնելով Թուրքիայի եվրոպական մասում գտնվող մի սքանչելի քաղաքում՝ Ադրիանուպոլսում (հետագայում՝ Էդիրնե), ուր բնակչության մեծամասնությունը հույներ էին և հայեր, իսկ հետո բնակություն հաստատելով Արևմուտքի ու Արևելքի քաղաքակրթությունների յուրահատուկ խառնարան հանդիսացող Կոստանդնուպոլսում, հավասարապես քաջածանոթ էր թե՛ եվրոպական և թե՛ ասիական կենցաղին, տարազին, սովորույթներին ու ընդհանրապես վարքուբարքին: