Author Archives: Admin

ԵՎՐԱՍԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՐ ԸՆԿԱԼՈՒՄԸ – 2016-3

Ներկայումս հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ղեկավարությամբ ծավալվող ինտեգրացիոն գործընթացների «քաղաքակրթական հովանոցը» համարվող Եվրասիականության դոկտրինը հիմնվում է որոշակի արժեհամակարգի ու գաղափարախոսության վրա, որոնց ձևավորման և անցած ուղու քննությունը կարևոր է նաև Հայաստանի ու հայության համար։

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ – 2016-2

Արարատ Մ. Հակոբյան, Համո Կ. Սուքիասյան
Շուրջ մեկ դար խոսվում ու գրվում է մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի հանճարեղ ստեղծագործությունների և բուռն ու անսովոր կյանքի մասին և էլի կգրվի մինչև որ լիակատար չբացահայտվեն նրա գրական դիմանկարի ու առեղծվածային մահվան բոլոր ծալքերը:

ՀԱՅ ՍՊԱՆԵՐԸ ՌՅԱԶԱՆԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ 1920-1923 ԹԹ. – 2016-2

Ավագ Ա. Հարությունյան
Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդայնացումից հետո բոլշևիկյան իշխանություններն իրականացրին հայ սպաների զանգվածային և համատարած ձերբակալություններ՝ ընդհուպ բանակի գեներալական կազմը և ապա՝ նրանց աքսորեցին Ռյազանի համակենտրոնացման ճամբար:

ՄԱՐ-Ի ՆՈՐԱՀԱՅՏ ՀՈՒՇԵՐԸ – 2016-2

Ռուբեն Հ. Գասպարյան, Ռուբեն Օ. Սահակյան
1899 թ. հունիսի 20-ին Այնթապում թուրքական ոստիկանության կող մից ձերբակալված և Մարաշի բանտ տեղափոխված Մար-ի հուշերի չոր րորդ մասը նրա դատավարության և թուրքական բանտում անցկաց րած տարիների նկարագրությունն է։

ՈՒԻՔԻԼԻՔՍԵԱՆ ԲԱՑԱՅԱՅՏՈՒՄՆԵՐ – 2016-2

Խաչիկ Ս. Տէր-Ղուկասեան, Կիրոյ Ա. Մանոեան
Աւստրալիացի լրագրող և համացանցային ակտիւիստ Ճուլիըն Աս սանժ (Julian Assange) 2006-ին հրապարակեց ՈւիքիԼիքս (WikiԼeaks) կայքէջը՝ նպատակ ունենա լով բացահայտել պետութիւններու գաղտնի փաստաթուղթերը: Կայքէջը գործելու սկսաւ յաջորդ երկու տարիներուն https://wikileaks.org հասցէով և արձանագրուած որպէս The Sunshine Press-ի սեփականութիւն: Ըստ իր հիմնադրին, որ դեկտեմբեր 7, 2010-ին Շուէտի մէջ ամբաստանուեցաւ բռնաբարումի յան ցա գործութեամբ և մին չև օրս ապաստանած է Լոնտոնի Էքուատորի դեսպանատան մէջ որպէս քաղաքական հալածեալ, ՈւիքիԼիքսը հրապարակած է շատ աւելի կառավարական գաղտնի փաստաթուղթեր, քան այն, ինչ տպագրուած է ամբողջ միջազ գային մա մուլին մէջ:

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ – 2016-2

Մարիամ Մ. Կարապետյան
Հայկական մշակույթի մասին հայաստանյան հասարակության զանգ վածային պատկերացումը մի շարք հակասություններից է բաղկացած: Մի կողմից՝ մշա կութային լրագրությունն ընկալվում է որպես «մարզվելու» հարմար ու անվնաս վայր՝ լուրջ ու պատասխանատու ոլորտներ լուսաբանելուց առաջ, և մշակութային նորությունները բոլոր լրատվական թո ղար կումներում լուրերի բուրգի ամենա ստորին աստիճանին են, մյուս կողմից՝ հայոց դարավոր մշակույթն ընկալվում է որպես ազգային միակ անվիճելի հարստություն:

ՏԵՔՍՏԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ – 2016-2

Սլավի-Ավիկ Մ. Հարությունյան
Հոդվածի առաջին մասում «Տեքստի տարածությունը» հարցադրման շրջա նակում անդրադարձանք տեքստի և ներքին համատեքստի հարաբերության տեսակնե րին՝ հորիզոնական և ուղղահայաց, այսինքն՝ թե ինչպես տեքստի ներքին համատեքստերը կարող են փոխել նրա ներքին իմաստը: Հոդվածի երկրորդ մասում կանդրադառնանք տեքստի և արտաքին համատեքստի հարաբերության խնդրի ուսումն ասիրմանը: Եթե համեմատենք «տեքստը տեքստում» և տեքստ հասկացությունները, կտեսնենք, որ վերջինս այդ հարաբերություններում հանդես է գալիս որպես համատեքստ (կոնտեքստ): Նրանց փոխկապակցվածությունը մասամբ` նման, մասամբ տարբեր է տեքստի ու ամբողջական ստեղծագործության շրջանակներից դուրս գտնվող նրա շրջակա արտաքին համա տեքստի միջև եղած կապի բնույթից:

ԳՐԻՉ ՂՈՒՆԿԻԱՆՈՍ ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ ՏԱՊԱՆԱԳԻՐԸ ԵՎ ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ՎԱՍՏԱԿԸ – 2016-2

Արսեն Է. Հարությունյան
Հայ ժողովրդի պատմության ուսումնասիրման տեսանկյունից անփոխարինելի սկզբնաղբյուրներ են մեզ հասած ձեռագիր մատյանները, որոնց զգալի մասը պահվում է Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԵՎ ՎԱՍԻԼԻ ՇՈՒԿՇԻՆԻ ԱՐՁԱԿԸ – 2016-2

Ուլյանա Ա. Կոստանյան
1960-ական թվականների վերջն ու 1970-ականները խորհրդային գյուղական արձակի համար մի կողմից՝ նոր նվաճումների, այսպես կոչված՝ քաղաքացիության ամրագրման, մյուս կողմից՝ նաև յուրօրինակ փոր ձության տարիներ էին: