Author Archives: Admin

ՀԱՅ-ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ – 2016-1

Ավագ Ա. Հարությունյան
Չնայած համերաշխության հաստատման շարունակական փորձերին՝ հայ-քրդական հարաբերություններում մինչ օրս պահպանվում է պատ մական խոր արմատներ ունեցող որոշակի անվստահություն, որից դեռևս չեն ձերբազատվել ինչպես հայերը, այնպես էլ քրդերը։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՌԱՍՊԵԼԸ ՍԻՆԱՄ ԹԱԳԱՎՈՐԻ ՎԻՊԱԿԱՆ ԿԵՐՊԱՐՈՒՄ – 2016-1

Սարգիս Գ. Պետրոսյան
Արևելյան և Արևմտյան Եփրատների միախառնման վայրից հարավ՝ հին Ծոփքի տարածքում գտնվող Կապանի (այժմ՝ Քեբան) շրջանում կատարված պեղումներից (1960-1970-ական թթ.) պարզվեց, որ այստեղ գտնվել է շումերական Ուրուկ-IV մշակույթի (մ.թ.ա. 3500-3100 թթ.)1 մարդկանց գաղթօջախ:

ՀԱՅԴԵՆ ՈՒԱՅԹԻ ՄԵՏԱՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ – 2016-1

Դավիթ Ռ. Մոսինյան
Ա. Շոպենհաուերն ասում է, որ ամբողջ աշխարհի գոյությունը կախված է առաջին բացված աչքից, եթե նույնիսկ այն պատկանում է միջատի: Համանմանորեն՝ պատմության գոյությունը կախված է այն ամրագրող գիտակցությունից:

ՎՏԱՆԳԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ – 2016-1

Վէմ-ի ներկա Խմբագրականը ապրիլի 1-ի լույս 2-ին սկիզբ առած դրամատիկ իրադարձություններից առաջ և հետո մեզանից յուրաքանչյուրին բաժին ընկած ճակատագրի հարազատ հայելին է։ Նրա առաջին մասն էջադրվել է նախքան Ղարաբաղյան ճակատում սկիզբ առած ռազմական գործողությունները, իսկ երկրորդ մասը շարադրվել է դրանցից 10 օր անց։ Կարծում ենք, որ քառօրյա պատերազմից առաջ և հետո արձանագրված դատողությունների ու կանխատեսումների հա մեմատությունը թույլ կտա հասկանալ տեղի ունեցածը և ծրագրել ապագան։

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ – 2015-4

Գեղամ Մ. Բադալյան
Շարունակելով նախաեղեռնյան շրջանի Արևմտյան Հայաստանի պատ մաժողովրդագրական նկարագրի բացահայտմանը նվիրված մեր ուսումնասիրության հրապարակումը՝ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Էրզրումի կամ Կարնո նահանգի (թրք. Erzurum vilâyeti) հայաբնակ բնակավայրերը:

«ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՆ» ՆԱԽԱԳԻԾԸ 1921-1922 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ – 2015-4

Ավագ Ա. Հարությունյան
Կովկասի խորհրդայնացումից հետո նախկին կովկասյան (գլխավո րապես՝ այսրկովկասյան) հանրապետությունների պետական-կուսակցական ղեկավար գործիչները հիմնականում կենտրոնացել էին Փարիզում, որը լինե լով ժամանակի միջազգային հարաբերությունների վրա լուրջ ազդեցություն ունեցող տերության մայրաքաղաք, միաժամանակ համարվում էր այսպես կոչված՝ «փոքր երկրների» ճակատագրի որոշման կենտրոններից մեկը:

ՄԱՐ-Ի ՆՈՐԱՀԱՅՏ ՀՈՒՇԵՐԸ – 2015-4

Ռուբեն Հ. Գասպարյանը, Ռուբեն Օ. Սահակյանը
1890-ական թթ. առաջին կեսին հայ ազգային-ազատագրական պայքարի արձանագրած անհաջողությունները և սուլթանական կառավարության հրահրած արևմտահայության կոտորածները պատճառ դարձան, որպեսզի հայ ազգային կուսակցությունները վերանայեն իրենց գործու նեության մարտավարական առաջնահերթությունները։

ԹԱԳՈՒՀԻ ՇԻՇՄԱՆՅԱՆԻ ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ – 2015-4

Հայկ Ա. Համբարձումյան
Արևմտահայ նոր վիպասանության սկզբնավորման համար շրջադարձային եղավ 1883 թվականը, երբ «Արևելյան մամուլում» լույս տեսավ Թագուհի Շիշմանյանի (Օրիորդ Մենիկ) «Գարնան մի ասուպ» ստեղծագործությունը:

«ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» – 2015-4

Ա. Հ.
2015 թ. դեկտեմբերի 9-10-ին՝ ՀՅ Դաշնակցության 125-ամյակի միջոցառումների շրջագծում, ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «ՀՅ Դաշնակցությունը և Հայոց պետականությունը» թեմայով գիտաժողով, որին մասնակցում էր գիտնականների և մտավորականության բավականին ներկայացուցչական կազմ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից։