Author Archives: Admin

ՀԻՆ ՀԱՅԵՐԵՆԻ ԵԱՅ ԵՎ ԵԱՒ ԵՌԱԲԱՐԲԱՌԱԿԵՐՊԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ – 2017-1

Վարդան Զ. Պետրոսյան
Հին հայերենի եռաբարբառային կազմություններին համաժամանակյա հայեցակետով անդրադարձել են գրեթե բոլոր հայերենագետները, որոնց հետաքրքրել են առհասարակ հին հայերենի հնչույթաբանության հարցերը, իսկ պատմական հայեցակետով առանձին դիտարկումները, որոնք արտացոլում են եռաբարբառային կազմությունների հնչույնափոխության դեպքերը, վերաբերում են գրաբարից աշխարհաբար անցման հոլովույթին (Մ. Աբեղյան, Հ. Աճառյան, Է. Աղայան, Ա. Աբրահամյան, Ս. Ղազարյան, Հ. Մուրադյան և այլք), հետևաբար դուրս են թողնում այդ կազմությունների ծագման հարցը: Հին հայերենի եռաբարբառային կազմություններից միայն եայ-ի ծագման վերաբերյալ նկատառումներ են հայտնել Հ. Պե դերսընը, Գ. Ջահուկյանը և Ա. Աբ րա համյանը:

ՊԱՏԻ ՍԻՄՎՈԼԻ ԷՔԶԻՍՏԵՆՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – 2017-1

Ռուզաննա Ռ. Ոսկանյան
«Պատ» բառով կազմված բազմաթիվ դարձվածքները՝ խուլ պատ (ամուր պատնեշ, խոչընդոտ), սառցե պատ (անջրպետ), յոթ պատի հետևում (թաքստոցում), պատին դեմ առնել (լուրջ խոչընդոտի հանդիպել) և այլն1, վկայում են հայ մարդու ենթագիտակցության և հայ հանրության կոլեկտիվ անգիտակցականի մեջ այս բառ-հասկացության խոր արմատա կալման մասին:

ՇԵՔՍՊԻՐԻ ՀՈՐԱՑԻՈՅԻ ԵՎ ՀՌՈՄԵԱՑԻ ՊՈԵՏ ՀՈՐԱՑԻՈՒՍԻ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՈՒ ԲՆՈՒԹԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – 2017-1

Արա Հ. Երնջակյան
Ուսումասիրելով մ.թ.ա. I դարի հռոմեացի պոետ Քվինտուս Հորացիուս Փլակկուսի կյանքի հիմական դրվագները, նրա արվեստն ու կենսահայացքը՝ նկատում ենք զարմանալի համընկնումեր Համլետի բարեկամ Հորացիոյի կենսահայացքի հետ։

ՊՈՅԻՑ ՎԱԼԵՐԻ – 2017-1

Թոմաս Ս. Էլիոթ
Անգլո-ամերիկյան բանաստեղծ, դրամատուրգ, գրաքննադատ Թոմաս Ս. Էլիոթը (Thomas Stearns Eliot, 1888-1965) գրականության Նոբելյան դափնու արժանանալուց (1948 թ. հոկտեմբեր) մեկ ամիս անց՝ նոյեմբերի 19-ին, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում (Վաշինգտոն) հանդես եկավ իր «Պոյից Վալերի» («From Poe to Valéry») բանախոսությամբ, բանախոսություն, որ հաջորդ 12 ամիսներին երեք հրատարակություն տեսավ:

ՀԱՅ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԻԲՐԵՎ «ԱՇԽԱՐՀ-ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» – 2017-1

Սմբատ Խ. Հովհաննիսյան
Քաղաքակրթությունները, դարերով, անգամ հազարամյակներով պահ- պա նելով իրենց ինքնության ինչ-ինչ հատկորոշիչներ, գտնվում են անընդհատ կերպափոխումների մեջ, որոնք ի վերջո հանգեցնում են որակական թռիչքի, և մեկ քաղաքակրթությունն իր տեղը զիջում է մյուսին:

ԱՐՏԱՇԵՍ I-Ը ԵՎ ՀՌՈՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՔՐ ԱՍԻԱՅՈՒՄ (Մ. Թ. Ա. 189-179 ԹԹ.) – 2017-1

Ռուբեն Լ. Մանասերյան
Հայ ժողովրդի պատմության մեջ Արտաշես I-ի թագավորումը (մ.թ. ա. 189-160 թթ.) նշանավորվեց կարևորագույն քաղաքական տեղաշարժերով. Հայաստանը գրեթե ամբողջապես միավորվեց կենտրոնացված պետության մեջ և արագորեն վերածվեց Մերձավոր Արևելքում միջազգային հարաբերությունների մշտական և ազդեցիկ գործոնի:

ԳՐԱԿԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ – 2017-1

Սերգեյ Ն. Սարինյան
Մեթոդի սահմանումը գրականագիտության տեսական առաջնակարգ հար ցա դրումներից մեկն է, և անկախ մեկնաբանական ուրույն տարբերակներից, ընդհանուր առմամբ համանշանակ է գիտակցվել նրա կիրառական բնույթը գիտությունների համակարգում։

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ. – 2016-4

Եղիշեի և Մովսես Խորենացու գրույթների վերիմաստավորման փորձ

Ամփոփում

Բանալի բառեր – Եղիշե, Մովսես Խորենացի, Ոսկեդար, հելլենիստական քրիստոնեություն, զրադաշտականություն, Մեծ ապստամբություն, պատմության էպիքական ընկալում, ողբերգական պատմություն, համադրական պատմություն, հակառակ հեռանկար, պատմագիր, ուսյալ ընթերցող:
Հոդվածը խնդիր ունի լուսաբանելու Եղիշեի և Մովսես Խորենացու պատ մահամակարգերը համադրական պատմության ժանրի շրջանակներում: Ժանր, որ միտված էր ի մի բերելու պատմության էպիկական և բանական (ռացիոնալիստական) ընկալումները մի նոր՝ բնազանցական (մետաֆիզիկական) համակարգի մեջ: Վերջինս կոչված էր խնդրարկելու անցյալը ոչ այն լույսով, թե «ինչ եղել է», այլ՝ «ինչ կարող էր լինել ըստ անհրաժեշտության և պատահականության»:

Արիստոտելյան «Պոետիկայից» բխող այս մոտեցումը լայն տարածում ուներ հելլենիստական մտավոր միջավայրում: Ներմուծվել էր Մեծ Հայք տակավին Արտավազդ Բ-ի ժամանակ, իսկ հունաբան մտավորականների ջանքերով դարձել պատմության ընկալման հույժ ներունակ հարացույց:

Այս լույսի ներքո Եղիշեի պատմությունը ներկայանում է իբրև մի ծավալուն պատմական ողբերգություն՝ իր հստակ ուրվագծված խաղընթացով՝ սկիզբ, զարգացում և ավարտ-մաքրազերծում (կատարսիս): Այդ ծիրում պատմությունը զարգանում է համակեցական քաոսի սկզբնավորումից (Հազկերտ II-ի բռնությունները և Հայոց պատերազմի սկիզբը) դեպի ծայրահեղ ծավալում-բևեռացում (Ավարայրի ճակատամարտ, հայոց ավագանու և հոգևոր դասի կտտանքներ) և ապա դեպի խաղաղության ու բարեկարգության վերականգնման քայլեր: Հոդվածում ցույց է տրվում, որ պատմության ընկալման նման հարացույցն իր զուգահեռներն ունի նաև զրադաշտական կրոնամիստիկական պատմատեսության մեջ՝ գումեզիշն (չարի և բարու միախառնում), վիզարիշն (չարի և բարու ծայրահեղ բևե ռացում և բախում), ֆրաշակարտ (աստվածային դատ և հավերժական խա ղաղության վերականգնում):

Այլ է Խորենացու պարագան. նա խնդիր ունի իմաստավորելու հայոց պատմության ողջ ընթացքը՝ սկսյալ Ջրհեղեղից և Հայքի հիմնումից մինչև իր օրերի ընկերային քաոսը: Ժամանակի այս երկար տևողությունը Խորենացին նույնպես դիտարկում է պատմահայեցողության երեք զուգահեռ հա րացույցների լույսով՝ էպիկական, բանական և բնազանցական: Էպիկական հարացույցը հանդիսանում է պատմական էոնի տեսքով՝ ներփակ բոլորակ, որ ծավալվում է «քաոսից քաոս» հետընթաց ծավալումով: Բանական հարացույցը հատկանշում է պատմության առաջընթաց շարժումը՝ տոհմական կենցաղից դեպի պետականություն և քրիստոնեական ուխտ Աստծո: Վերջինիս ներհատուկ է մարդակերպություն ըստ կայացման երեք շրջափուլերի՝ մանկություն (մարմնականություն), առնացիություն (հոգեկանություն) և ծերություն (ոգեկանություն): Դրանք համապատաս խանում են Պատմության երեք գրքերին: Բնազանցական հարացույցը խնդիր ունի հարադրելու պատմության այս տարամետ ընկալումները: Համաձայն դրա՝ պատմության ծիրում հույժ կարևոր են խոշոր անհատականություններն իրենց ստեղծագործ եռանդով, գաղափարներով և կամքով: Բազմաչափ անցյալին նրանք հաղորդում են կառուցիկ ալգորիթմ՝ նախանշելով քաոտիկ վիճակների հաղթահարման հարացույցներ: Հայսմ բացահայտվում է պատմագրության կիրառական դիտանկյունը, քանզի անցյալի ուսումնասիրությունը համարվում է նման գիտելիքի իրական աղբյուր: Բնազանցական դիտանկյունից հայոց պատմությունը ներկայանում է իբրև ծնունդի (Հայկ) և վերածնունդների շարք (Վաղարշակ Արշակունի, Արտաշես Վերջին, Տրդատ Մեծ): Այս տրամաբանությունը հուշում է, որ «Ողբում» նկարագրված քաոսը նույնպես հաղթահարելի է մտահոգևոր և կամային համակարգված ճիգերի պարագայում: Որպես նման ըմբռնման արգասիք պետք է նկատել պատ մահոր Պատմությունը, որը, բացի զուտ տեսական-հետազոտական նպա տակից, ունի կիրառական նպատակ՝ տալ ուսյալ ընթերցողին ունակու թյուն կառուցակազմելու պատմության հեռանկարը՝ զերծ քաոտիկ ընդհատումներից և ճգնաժամերից:

Նման մոտեցմամբ՝ Եղիշեի, և Խորենացու պատումները ներկայանում են իբրև գործք արժանափառք՝ հանգույն խոշորագույն այրերի հասարակաշինական նորագործությունների: Առաջինի պարագայում պատմությունն սկսվում է քաոսից և ավարտվում կարգի վերահաստատմամբ: Երկրորդի պարագայում թե՛ քաոսը, թե՛ կարգը հավասարապես ներհատուկ են պատմու թյանը: Նրա ընթացքը շատ առումներով կախված է իր ընտրյալ կրողների ընտրությունից և ստեղծագործ կամքից: Զի մարդն Աստծո պատկերն է:

ԵԳԻՊՏՈՍԻ ԱՅՅՈՒԲՅԱՆ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ (1208-1216 թթ.) – 2016-4

Վահան Ա. Տեր-Ղևոնդյան
Ավելի քան մեկուկես տասնամյակ (1201-1216 թթ.) Հայոց թագավորության և Տրիպոլիսի կոմսության միջև անզիջում պայքար էր ընթանում Անտիոքին (հետևաբար նաև նույնանուն իշխանությանը) տիրելու համար: Բոհեմունդ IV –ը ցանկանում էր իր պետությանը միացնել այդ հարուստ և ռազմագիտական նշանակություն ունեցող կենտրոնը, իսկ Լևոն Մեծագոր ծը (1187-1219 թթ.) ձգտում էր Անտիոքի գահին բազմեցնել իր եղբոր թոռանը՝ Ռուբեն-Ռայմոնդին: