Author Archives: Admin

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՆԵՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ – 2014-1

Աշխեն Էդ. Ջրբաշյան
Սոնետը՝ որպես բանաստեղծական կայուն սկզբունքներ ունեցող ձև, առաջացել է 13-րդ դարի կեսերին Իտալիայում «սիցիլիական դպրոցի» պոետների ստեղծագործության մեջ, այնուհետև 16-րդ դարից լայն տարածում է գտել ֆրանսիական պոեզիայում՝ հետագայում նվաճելով արևմտաեվրոպական գրեթե ողջ գրականությունը: Ռուսաստանում առաջին սոնետները երևան են եկել 18-րդ դարում1, իսկ հայ բանաստեղծներն այս ձևի հանդեպ սկսել են հետաքրքրություն ցուցաբերել 19-րդ դարի կեսերից:

ԵՐԳԻԾԱՆՔԸ ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ – 2014-1

Եվրոպական միջնադարյան երգիծանքի հետ համեմատական քննության ծիրում

Ալբերտ Ա. Մակարյան, Անի Ա. Շահնազարյան
Միջնադարյան հայ երգիծանքը, լինելով համաշխարհային գրականության մի ար ժեքա վոր մա սը և աչքի ընկնելով բազմաթիվ ինքնօրինակություններով, դեռևս չի դարձել հա տուկ ու սումն ա սի րության առարկա։ Գրականագիտության այդ բացը լրացնելուն է միտված սույն հոդվածը:

ՀԱՅՈՑ ԻՇԽԱՆԱՑ ԻՇԽԱՆԸ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ ԱՌԱՋԻՆ ԱՐՔԱՆԵՐԻ ՕՐՈՔ – 2014-1

Արման Ս. Եղիազարյան
Արաբական տիրապետության շրջանում իշխանաց իշխանի պաշտոնը Խալիֆայության կողմից տրվում էր Արմինիա վարչական միավորի գերա գույն իշխանին: Բագրատունիների կողմից Հայաստանի քաղա քական անկախության վերականգնման նախօրեին այդպիսիք էին Բա գարատ Բագրատունին և Աշոտ Բագրատունին1: Արաբական տիրապետության փաստացի վերացումից հետո, երբ Ար մինիայի իշխանաց իշխան Աշոտ Բագրատունին հռչակվեց Հայոց և Վրաց թագավոր (887-891 թթ.)2, իշխանաց իշխանի ինստիտուտը պահպանվեց, բայց ոչ անցյալի ընկալումով և իրավասություններով:

ՍԱՐԳՈՆ Բ-Ի ԱՐՇԱՒԱՆՔՆ ՈՒՐԱՐՏՈՒ ԵՒ ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆԸ – 2014-1

Մաս առաջին։ Սարգոն Բ-ի Ք. ա. 714 թ. արշաւանքի երթուղին մինչև Ուրարտու

Ալեքսան Յ. Յակոբեան
Ասորեստանի արքայ Սարգոն Բ-ն (Ք. ա. 722/721–705) իր իշխանության ութերորդ տարում կատարած արշաւանքը դէպի Մաննա, Զիկիրտու և Ուրարտու մանրամասն կամ համառօտ ձևով նկարագրել է բազմաթիւ վիմագրերում և յատկապէս՝ կաւէ մեծ սալիկի վրայ արձանագրուած՝ Աշշուր աստծուն ուղղուած ընդարձակ «նամակում», որը գրականութեան մէջ յաճախ անուանւում է Լուվրի աղիւսակ:

ԼԵԶՎԱԿԱՆ ՆՇԱՆԸ ԵՎ ՆՐԱ ԱՐՏԱԼԵԶՎԱԿԱՆ ՀՈՄԱՆԻՇԸ – 2014-1

Սիրանուշ Գ. Հովհաննիսյան
Անընդհատ ընդլայնվելու ներունակ նշանային միակ համակարգը՝ լեզուն, համարվում է մարդկային մտահոգևոր գործընթացների և գոր ծունեության հրապարակման լավագույն ձևը:
Շոշափելի, նյութական իրերի աշխարհը այն է, ինչ տրված է մարդուն որպես գոյության միջավայր: Մարդը, սակայն, ֆիզիկական, հոգե բա նական, մտավոր էակ է, որի համար իրեն շրջապատող աշխարհի զուտ ճանաչումը դեռ չի նշանակում մարդանալ: Մարդանալու գործընթացը հիմնված է ոչ միայն այդ ճանաչածը իրեն հարմարեցնելու, վերափոխե լու, այլ կերպ ասած՝ նպատակադրված կառուցելու ունակու թյան ու պատ րաս տակա մության վրա. մարդացման գործընթացի հիմքը մտածելու կարողությունն է, իսկ այդ գործընթացի որակի հիմքը մարդու զգալու կարողությունն է: 

ՏԱՐՏԱՄ ԱՆՑՅԱԼԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ – 2014-1

Տեքստ, պատում, մեկնություն

Ալբերտ Ա. Ստեփանյան
Պատմության հիմնախնդրի ուսումնասիրությունը հնարավոր է մշակութային ամենալայն առնչությունների համատեքստում, համատեքստ, որի կարևորագույն չափումը գրության տեքստն է կամ դրա հնարավորությունը1: Թե՛ մշակույթը, թե՛ պատմությունը հնարավոր են միայն տեքստի ուղղակի կամ հիպերտեքստային ըն թերցման, մեկնության և ըմբռնման պարագային2: Ընդսմին, էական չէ՝ այն գրավոր է, թե բանավոր:

ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՆԱՏՈՄԻԱՆ – 2014-1

Ուկրաինայի դեպքերով սկսված՝ խորհրդային ժառանգության համար ներկա անզիջում պայքարն արտաքուստ նմանվում է Հայոց պատմության ընթացքում պարբերաբար արձանագրված՝ կայսրությունների անկման, Հայաստանի վերանկախացման և ապա՝ պետականության կորս տյան այն հաջորդական շրջափուլերին կամ ցիկլերին, որոնց դիմա կայելու անկարողությունը մեզանում ի հայտ է եկել Սելևկյանների, Հռոմի, Բյուզանդիայի և վերջապես՝ Օսմանյան ու Ռուսաստանյան կայսրությունների անկման դարաշրջաններում։

ԶԱՎԱՐՅԱՆԻ ՆՎԻՐԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ – 2013-4

Գևորգ Ս. Խուդինյան
Զավարյանի կյանքի ու գործունեության հիմնական շրջափուլերի և բնագավառների քննությանը նվիրված «Վէմ»-ի ներկա Հավելվածը անավարտ կլիներ, եթե վերջում չփորձեինք հստակեցնել, թե մեր օրերում ի՞նչն է ամենակարևորն ու հրատապը նրա հարուստ ժառանգության մեջ՝ իբրև հաջորդ սերունդներին ուղղված քաղաքական կտակի մարմն ավորում։

ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻ ՀԱՎԵՐԺԱՑՈՒՄԸ – 2013-4

Նորահայտ հեռագրեր Սիմոն Զավարյանի մահվան առիթով

Ավագ Ա. Հարությունյան
Հարյուր տարի առաջ, երբ վախճանվեց Սիմոն Զավարյանը, համայն հայությունը նշում ու արժևորում էր երկու խոշորագույն մշակութային իրադարձություն՝ հայոց գրերի գյուտի 1500-ամյակը և հայ գրքի տպագրության 400-ամյակը: