Author Archives: Admin

ՕԲՅԵԿՏԻՎԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄԱՃԱՆԱՉՈՂՈՒԹՅԱՆ ՓԱԿՈՒՂԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ – 2014-2

Անկախ պետականության գոյության պայմաններում անգամ մեր հետազոտողների գերակշռող մասի աշխարհընկալումը շարունակում է հիմնվել մարդկային հասարակության զարգացման «օրենքների» ու օրինաչափությունների «օբյեկտիվության» մասին պատկերացումների վրա, որոնք ամբողջատիրական մտածողության «խոհանոցից» մնացած «պահածոյի» դատարակ տուփերի նման՝ շարունակում են աղմուկ բարձրացնել հայ պատմագիտությանը բաժին ընկաղ գիտատեսական փակուղիներում:

ՏԵՔՍՏԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԵՋ – 2014-1

Շրջանակի խնդրի պատմամշակութային ասպեկտները տարածական և ժամանակային արվեստներում

Սլավի-Ավիկ Մ. Հարությունյան
Արվեստաբանության մերօրյա բոլոր ճյուղերում և մշակութաբանության ու փիլիսոփայության մեջ արդիական է մնում արվեստի սահմանների ուսումնասիրության խնդիրը. ինչի՞ց է սկսվում և որտե՞ղ է ավարտվում արվեստը, ի՞նչ բնագծեր են միմյանցից տարանջատում նրա առանձին ճյուղերը, ի՞նչ հարաբերությունների մեջ է արվեստի երկը սեմիոսֆերայում,- սրանք հարցեր են, որոնց մեկնաբանությունը կարևոր է ցանկացած գեղարվեստական ստեղծագործության վերլուծության համար:

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ 1918-1920 ԹԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԸ – 2014-1

Մաս վեցերորդ: Գեներալ Ղամազովի սպանության և այլ հարցերի քննությունը ՀՅԴ Գերագույն դատական ատյանում

Ավագ Ա. Հարությունյան
Շարունակելով 1919 թվականի նոյեմբերից իր գործունեությունը ծավալած ՀՅԴ Գերագույն դատական ատյանի նիստերի արձանագրությունների հրապարակումը՝ ներկայացնում ենք գեներալ Ղամազովի սպանության և Տիգրան Դևոյանի ու Ալեքսանդր Շարաֆյանի գործունեության քննությանը միտված նյութերը:

ՀԱՅ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՐԱՑՈՒՅՑԸ – 2014-1

Սմբատ Խ. Հովհաննիսյան
Ժողովածուն ամփոփում է ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի և նրան մերձ կանգնած մի խումբ արհեստավարժների (պրոֆե սիոնալներ) հետազոտությունները: Վերլուծությունների և նպատակի բնույթով տարեգիրքը կարևոր խոսք է արդի հայ պատմագիտության բնա գավառում` ոչ միայն իր հարուստ բովանդակության և հայ պատ մագիտու թյան լավագույն ավանդույթները շարունակելու տեսանկյ ունից, այլև «պատ մու թյան գրութի նոր հնարավորության» առումով:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԴՈՔՍԻ ՀԵԳՆԱՆՔԸ – 2014-1

Ըստ Մկրտիչ Սարգսյանի «Քաջ Նազար» հեքիաթ-վեպի

Սերգեյ Ա. Աղաջանյան
Անիմանալի է պատմության խորհուրդը մանավանդ գալիքի առումով։ Ու չնայած դրա վրա շատ ինտելեկտ, նաև էզոթերիկ էներգիա, թուղթ ու թանաք է ծախսվել, բայց կարծես թե անհաղ թահարելի է մնում նույնիսկ առօրյա-կենսափորձային այն ճշմարտու թյունը, որ մարդկության գործնական կյանքն անկասելիորեն լիցքա վորվում է այնպիսի ներքին դրդիչներով ու մոտիվներով, որոնք եթե ոչ անկառավարելի, ապա հաստատ՝ դժվար կառավարվող են:

ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼԻ ՀԱԲԻՏՈՒՍԸ1 ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ – 2014-1

Առաջին աշխարհամարտի 100-ամյակի առիթով

Տիգրան Ս. Սիմյան
Ներկա հրապարակմամբ կփորձենք վերլուծել 1910-ական թվականների ինտելեկտուալների՝ Առաջին համաշխարհային պատերազմի շուրջ ծավալած արժեքաբանական պայքարի բովանդակությունը: Այն խորությամբ ըմբռնելու համար ընտրել ենք Հեսսե-Ռոլան-Հաուփթման-Բերգսոն հրապարակախոսական խո սույթը: Բայց նախքան այդ փորձենք համառոտ ներկայացնել, թե ինչպիսի ինտելեկտուալ անհատի մոդել է ձևավորվում Եվրոպայում 19-20-րդ դդ. սահմանագծին:

ԲՐՈՆԶԵ ԳՈՏԻՆԵՐԻ ՀՆԱԳՈՒՅՆ ԶԱՐԴԱՆԱԽՇԵՐԸ – 2014-1

Ըստ Լոռու և Սևանի ավազանի գտածոների

Մերի Ս. Քեշիշյան
Կիրառական արվեստի պատմահնագիտական, արվեստաբանական և իմաստաբանական վերլուծության համար կարևոր նշանակություն ունեն ուշ բրոնզի (մ.թ.ա. XV-XI դդ.) և վաղ երկաթի (մ.թ.ա. X-VII դդ.) դարաշրջանների մետաղագործական արվեստի առար կանե րի, առանձնապես բրոնզե գոտիների գեղարվեստական հարուստ պատկերազարդում նե րը: Նրանցում են նյութականացվել այդ հեռավոր ժամանակներում և ավելի վաղ ապրած մարդկանց հոգևոր ընկալումն երն ու պատկերացումները:

ՍՅՈՒՆԻՔԻ ԱՐԵՒԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՒԱՎՈՐՈՒՄԸ Մ. Թ. Ա. II-I ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐՈՒՄ – 2014-1

Նախնական դիտարկումներ Աղավնո գետի ավազանում 2013 թ. դաշտային հետազոտությունների տվյալների  հիման վրա

Գագիկ Մ. Սարգսյան, Արտակ Վ. Գնունի, Ալեքսան Հ. Հակոբյան
ԼՂՀ Քաշաթաղի շրջանի տարածքի ուսումնասիրությունը սկսվել է XIX-XX դարերի սահմանագլխին, դեռևս 1896 թ. Սերտ (Զերտի) գյուղի մոտ հայտնաբերվել և Սանկտ Պետերբուրգի հնագիտական հանձ նա ժողովին է հանձնվել անտիկ ճրագաման, որի վերնամասը ձևավորված էր անտիկ թատերական դիմակի տեսքով:

ԿԵՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՆՍ-ԳԵՈՐԳ ԳԱԴԱՄԵՐԻ ՈՒՍՄՈՒՆՔՈՒՄ – 2014-1

Մարիետա Կ. Նիկողոսյան
20-րդ դարի գոյաբանական փիլիսոփայության խնդրակարգում կա րևոր տեղ են զբաղեցնում հետևյալ հարցերը՝ ի՞ նչ է կեցությունը, որո ՞նք են մարդկային բնույթի էական հատկանիշները, ինչպե ՞ս է մարդը կապված կեցությանը, ի ՞նչ է նշանակում մարդու յուրօրի նակություն, ո ՞րն է նրա «ինքնակայության» էությունը: Հնարավո ՞ր է արդյոք բանական ու միանշանակ պատասխան այն հարցին, թե ո ՞րն է մարդկայինը մարդու մեջ, այսինքն՝ ո ՞րն է նրա կեցության յուրա հատկությունը, կամ ո ՞րն է «զանգվածային» մարդու ձևավորման պատ ճառը, որի համար հու մա նիստական արժեքներն ու իդեալները դատարկ հնչյուն են:

ՉԹԵՔՎՈՂ ԽՈՍՔԻ ՄԱՍԵՐԸ ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ – 2014-1

Ռուզան Հ. Վիրաբյան
Չթեքվող խոսքի մասերը՝ մակբայը, կապը, շաղկապը, ձայնարկությունը և եղանակավորող բառերը, հուզաարտահայտչական տեսանկյունից ունեն սահմանափակ կիրառություն,սակայն ոճական առումով հե տաքրքիր է դրանց օգտագործումը Ն. Ադալյանի ստեղծագործություն ներում, ինչն արժանի է առանձին ուսումնասիրության: