Author Archives: Admin

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ – 2013-1

Ցեղասպանությունների աստիճանակարգման հիմնախնդիրն ըստ Պիեռ Նոռայի

Սմբատ Խ. Հովհաննիսյան
Արդի պատմագիտության բազմաթիվ կերպափոխությունների համապատկերում իր ուրույն տեղն ունի պատմության եւ հիմոշության հարաբերակցության հիմնախնդիրը: Կերպափոխությունների նման ակտիվացումը պայմանավորված է տեսական որոնումներով, որոնք կրկին ու կրկին փորձում են պատասխանել պատմագիտության առջեւ ծառացած մարտահրավերներին:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ – 2013-1

1988թ. փետրվարին սկսված Ղարաբաղյան շարժումը 1990-ականների սկզբներից փոխակերպվելով Հայաստանի երրորդ Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձեւավորման զուգահեռ գործընթացների՝ իր գաղափարներն ու նպատակները փոխանցեց ազգերի մրցակության ու համագործակցության համաշխարհային թատերաբեմում հայությանը ներկայացնող պետական կազմավորումներին:

ՎԱՐԿԱԾՆԵՐ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ – 2012-4

Ֆրանկո Մորետի
Ականավոր գրականագետ, ազգությամբ իտալացի Ֆրանկո Մորետին այժմ դասավանդում է Սթենֆորդի համալսարանում, որտեղ հիմնել է մի կենտրոն, որ կոչված է ուսումնասիրելու բացա ռապես վեպը: Հեղինակ է հինգ գրքերի` «Նշաններ` ընտրված հրաշքների հա մար» (1983), «Բառի ճանապարհը» (1987), «Արդի էպոսը» (1995), «Եվրոպական վեպի քարտեզը» 1800-1900 (1998), «Գրաֆիկներ, քարտեզ ներ, ծառեր. գրականության պատմության վերացական մոդելներ» (2005):

ՀԱՆՈՒՆ ՈՒՂՂՈՐԴՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ – 2012-4

Համատեղ հետազոտությունները և պատմության ապագան

Լյուսիեն Ֆևր
19-րդ դարավերջի-20-րդ դարասկզբի պատմագիտական միտքը կանգնած էր պատմական անցյալի ու ներկայի ուսումնասիրման նոր մեթոդների ձևավորման հիմնախնդրի առջև: Ձևափոխվել էին մարդու և հանրույթի մասին այլ գիտությունների հետ պատմագիտության ունեցած փոխհարաբերությունները: Հարկ եղավ վերանայել ողջ հասկացութենական համակարգը, հին տեսությունները փոխարինել նորերով:

ՀԱՅ–ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՎԵՃԸ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԼԵԶՎՈՎ – 2012-4

Մաս առաջին։ Միջպետական սահմանի հարցը 1918 թ. հունիս-հուլիսին

Համո Կ. Սուքիասյան
1917 թ. Փետրվարյան հեղափոխությանը հաջորդած ամիսներին, երբ Ռուսաստանում փլուզվում էր միապետական վարչակարգից ժառանգու թյուն մնացած կառավարման համակարգը, հայության շրջանում հույսեր արթնացան, որ լուծում կգտնի նաև Անդրկովկասն ազգային հիմքի վրա վերաբաժանման ենթարկելու առաջադրանքը:

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ 1918-1920 ԹԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԸ – 2012-4

Մաս առաջին։ ՀՅԴ Արևելյան Բյուրոյի 1919 թ. հունիսօգոստոսյան նիստերի արձանագրությունները

Ավագ Ա. Հարությունյան
ՀՅԴ-ն արդեն ավելի քան 120-ամյա պատ մու թ յուն ունի, իսկ Հայաստանի առաջին Հանրապետությունը գոյություն է ունեցել շուրջ 2.5 տարի: Այս ու հանդերձ, նույնիսկ այդ կարճ ժամանակա միջոցում արձանագրված բախտորոշ իրադարձություններն իրենց անջնջելի կնիքն են դրել ինչպես Հայոց պետականության հազարամյակների պատմության, այնպես էլ ՀՅԴ-ի քաղաքականության ու գաղափարախոսության վրա:

ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ – 2012-4

Ա. Հ.
Երևանում` Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության մեկենասությամբ, հրապարակվել է Նիկողայոս Ադոնցի երկերի Զ հատորը, որն ընդգրկում է ականավոր պատմաբանի հրապարակախոսական ժառանգությունը։ Հատորում զետեղված է 32 միավոր հոդված և նյութ, որոնցից 16-ը լույս է տեսնում առաջին անգամ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ – 2012-4

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի ծննդյան 85-ամյակի առիթով

Արտակ Վ. Մաղալյան
2012 թ. սեպտեմբերի 22-ին իր 85-րդ տարին բոլորեց նշանավոր պատմաբան, գիտության հմուտ կազմակերպիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանը: Առայսօր շարունակվող իր գիտակազ մակերպչական եռանդուն գործունեությամբ նա կես դարից ավելի անխզելիորեն կապված է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հետ: Ուստի միանգամայն օրինաչափ էր, որ 2012 թ. հոկտեմբերի 5–7-ին Կոտայքի մարզի Արզական գյուղում գտնվող ՀՀ ԳԱԱ Գիտաժողովների տանը տեղի ունեցած ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Երիտասարդ գիտաշ խատողների խորհրդի հերթական` XXXIII գիտական նստաշրջանը նվիրվեց ակադ. Վ. Բարխուդարյանի ծննդյան 85-ամյակին:

ԱՂՎԵՐԱՆՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ» – 2012-4

Քրիստինե Ֆ.Մելքոնյան
Սեմինարի շրջանակներում անցկացվեց երկու նիստ, որին մասնակցեցին 12 գիտաշխատողներ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության և Ռուսաստանի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտներից: Մասնակիցներն անդրադարձան տարածաշրջանին հուզող արդիական հիմնախնդիրներին, Մերձավոր ու Միջին Արևելքում, ինչպես նաև Կովկասում տեղի ունեցող ներկա քաղաքական զարգացումներին: