Author Archives: Admin

ԱՐՄԻՆ ՎԵԳՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՆ ԱՆԱՐԳԵԼՈՒ ՓՈՐՁ – 2010-2

Մարտին Թամկեի «Արմին Թ. Վեգները եւ հայերը-մի ականատեսի հավակնությունը եւ իրողությունը» ատենախոսության մասին

Ալբերտ Վ. Մուշեղյան
1980-1990-ական թվականներին ավետարանական աստվածաբան Մարտին թամկեն Գերմանիայում հանդես է եկել Հայոց ցեղասպանության պատմության լուսաբանման մեջ Արմեն Թեոֆիլ Վեգների ունեցած դերը կասկածի տակ դնող մի շարք հոդվածներով: Այս թեմային է նվիրված նաեւ Մարբուրգում՝ Ֆիլիպսի համալսարանում, ավետարանական աստվածաբանության դոկտորի գիտտական աստիճանի արժանացած նրա ատենախոսությունը՝ «Արմեն Թ.Վեգները եւ հայերը-մի ականատեսի հավակնությունը եւ իրողությունը» վերնագրով, որն իբրեւ մենագրություն լույս է տեսել 1993-ին եւ լրացումներով վերահրատարակվել 1996-ին՝ Համբուրգում:

ՏԱՐԱՆՋԱՏՎՈՂ ՀԻՄՆԱՍՅՈՒՆԵՐ – 2010-2

Անցած երկու տասնամյակներում Հայաստանից սկիզբ առած արտագաղլի հզոր ալիքը սկսել է լրջորեն վտանգել նոր եւ նորագույն ժամանակների մեր ազգային քաղաքականության հիմնասյուները՝ հողահավաքի ու ազգահավաքի առաջադրանքները, որոնք հայրենիքից հեռացող յուրաքանչյուր հայի հետ միասին՝ դանդաղորեն տարանջատվում են իրարից:

ՀԱՅԵՐՆ ՕՍՄԱՆՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ – 2010-1

Տնտեսական գործոնը՝ Մեծ եղեռնի դրդապատճառ

Անահիտ Խ. Աստոյան
Օսմանյան կայսրությունում ողջ պաշտոնեությունը, զինված ուժերը, ոստիկանությունը եւ դատական մարմինները կազմված էին մահմեդականներից, մեծ մասամբ՝ օսմանցի թուրքերից: Իրենց վերապահելով իշխողի դերը՝ նրանք երկրի ամբողջ տնտեսական դաշտը թողել էին ոչ թուրք տարրերին: Օսմանցի թուրքերը քաղաքակրթական այն մակարդակի վրա չէին գտնվում, որպեսզի ակրողանային վարել եւ զարգացնել երկրի տնտեսությունը, ուստի ստիպված էին օգտվել իրենց գրաված երկրների բնիկ, քաղաքակիրթ ժողովուրդների փորձառությունից:

 

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ – 2010-1

Համո Օհանջանյանի 1916թ. դեկտեմբերի 10-ի զեկուցագիրը՝ Վասպուրականի հայության վիճակի մասին

Ռուբեն Օ. Սահակյան
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում Արեւմտյան Հայաստանի ազատագրված երկրամասերից հայ հասարակությունն առավել ուշադրությամբ էր հետեւում Վան-Վասպուրականի կացությանը: Վանի 1915թ. մայիսյան ազատագրումը եւ Արամ Մանուկյանի նշանակումը ժամանակավոր կառավարչի (նահանգապետի) պաշտոնում մեծ հույսեր էին արթնացրել հայության սրտում:

«ՎՇՏԱՊԱՏՈՒՄԻ» ԱՆՏԻՊ ԷՋԵՐԸ – 2010-1

Ամատունի Ս. Վիրաբյան, Գոհար Գ. Ավագյան
1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված եւ իրականացված Հայոց ցեղասպանությունիս մազապուրծ հայ փախստականների շրջանում Հայ Յեղափոխական Դաշնակցության Բաքվի կենտրոնական կոմիտեն 1916 թ. ձեռնարկել է տեղեկությունների հավաքագրում՝ «Վշտապատում» ընդհանուր խորագրով:

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԾՐԱՐՆԵՐԸ – 2010-1

Գարեգին Խաժակի դատական գործը

Ավագ Ա. Հարությունյան
1905-1907թթ. Ռուսական առաջին հեղափոխությունից հետո ՀՅ Դաշնակցության դեմ սկիզբ առած հալածանքների պայմաններում երկու անգամ ձերբակալվել եւ ընդհանուր առմամբ՝ մեկ ու կես տարի ցարական բանտերում է անցկացրել 1915-ի Հայոց Մեծ Եղեռնի զոհերից մեկը՝ ՀՅԴ նշանավոր գործիչ Գարեգին Խաժակը:

ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՄԱՍԻՆ – 2010-1

Մարգարիտ Աճեմյան-Ահներթ, ԴՌԱՆ ԹԱԿՈՑԸ: Ճամփորդություն Հայոց ցեղասպանության խավարի միջով

Լեւոն Ե. Լաճիկյան
Անցած տարեվերջին Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հովանավորությամբ Երեւանում լույս տեսավ Մարգարիտ Աճեմյան-Ահներթի «Դռան թակոցը» գրքի հայերեն թարգմանությունը (թարգմանիչ՝ Մարինե Բազաեւա)

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ – 2010-1

«Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի դրույթների կիրառելիության հարցի շուրջ

Վլադիմիր Դ. Վարդանյան
Մինչեւ 1948թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայի ընդունումը ցեղասպանությունն արգելող ունիվերսալ (համընդհանուր) միջազգային իրավական համաձայնագիր գոյություն չուներ:

ԵՂԵՌՆ ԲԱՌԻ ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԴԱՇՏԸ ԱՆԳԼԵՐԵՆՈՒՄ – 2010-1

Սեդա Ք. Գասպարյան
Բառապաշարը լեզվի ամենահարուստ գանձարանն է, ըստ էության՝ լեզվի հարստության չափանիշ: Բառերի օգնությամբ է, որ մարդը ճանաչում է աշխարհը, սովորում մտածել, արտահայտել իր մտքերն ու մտահոգությունները, հույզերն ու ապրումները:

ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ԽՈՐԵՆ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅԱՆԻ ԱՐՎԵՍՏՈՒՄ – 2010-1

Արթուր Ա. Հովհաննիսյան
Մեծ եղեռնը անջնջելի հետք է թողել հայ ականավոր քանդակագործ ու նկարիչ Խորեն Տեր-Հարությանի կյանքում եւ կարեւոր տեղ գրավել նրա ինքնատիպ արվեստի մեջ: Գործերը, որոնցում արվեստագետը անդրադարձել է 1915թ. իրադարձություններին, առաջին հերթն արտացոլում են Խորեն Տեր-Հարությանի անձնական հիշողություններն ու տառապալի ապրումներ: