Category Archives: ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՅԱԿՈԲ ՕՇԱԿԱՆԻ «ԵՐԿՆՔԻ ՃԱՄԲՈՎ» ԴՐԱՄԱՅԻ ՅԵՏԱԳԻԾԸ – 2022-3

Սուրէն Դ. Դանիէլեան

Հայ բեմի վրայ, ըստ Յակոբ Օշականի, իր թատերական գործերը «աշխարհ մը ըսելիք» ունեն, ինչը անակնկալ գրական խոստովանութիւն է, երբ գիտենք, որ վիճայարոյց թուացող այս եզրը, իր համար այդ ըսելիքը պատմուածքի ժանրում եւ «ծանր» վէպերի յայտնի տիրոյթներում է՝ դեռ մի կողմ թողած քննադատական աննախադէպ աշխարհը։

«ԱՄԵՆՏԻ ԵԶԵՐՔԸ» ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ – 2022-2

Սեյրան Զ. Գրիգորյան
1919 թ. Եղիշե Չարենցը ստեղծում է Կարինե Քոթանճյանին նվիրված «Տաղ անձնական» բանաստեղծությունը, որի նախավերջին տան մեջ գրում է.

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես – հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՛ն վտարանդի՝
Դեպի երկի՛նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Իմ բա՛րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

ՏԵՔՍՏ ԵՎ ԳՈՅԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ – 2022-2

Ամփոփում

Փոխներթափանցման մետաֆիզիական Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի ստեղծագործություններում (անգլերեն)

Նաիրա Վ. Համբարձումյան
Անտիկ և ժամանակակից հեղինակներըմշտապես ներդաշնակել և կանոնակարգել են նախագիտելիքը և փոխհարաբերությունները էոնների (դարաշրջանների) միջև՝ դիտարկելով դրանք անվերջորեն ձգվող, անավարտ և անընդհատական մի երկխոսության տիրույթում, որտեղ ոչ մի միտք չի մահանում, և տեքստի՝ որպես անսահմանության ընկալումը պայմանավորվում է Ասացմամբ ու առնչվում Արարումին: Եվ երբ Արարումը դառնում է ծանրության կենտրոն, ոչ միայն այդ միասնության արդյունքն ու պատկերը, այլև ուղղվածությունն ու ինքնորոշումը հեղինակին ուղղորդում են դեպի հոգևոր ազատագրումը՝ ապահովելով տեքստի գոյաբանական տիրույթն ու ստեղծելով հեղինակի կատարելատիպը:

Տեքստի հայտնագործման և իրացման այսօրինակ գործընթացը մշտապես իրականանում է մշակութաբանական մի որոշակի միջոլորտում, երբ բացվում են հավերժի դռները, և տեղի է ունենում նախագիտելիք + իմաստություն + մտահղացում + տեքստ + հեղինակ (փոխանցող) = էոն [հավերժություն] իդեալական հանդիպումը: Փոխներթափանցումների և հաղորդակցությունների նման կարգավորումն իրացվում է միմիայն տեքստի հիմքում և առնչվում է հավերժորեն ներկա, սակայն անհայտ ընթերցողին, որին դիմում է հեղինակը:

Ուսումնասիրության նպատակը տեքստում միմյանց հակադրվող երկու տարբեր ժամանակների՝ քրոնոսի (համահարաբերվող ներկաների շղթա պահեստարան, որի սահմանային պտույտը կամ արտաքին շերտը Աստված է) և էոնի (ենթադրում է անցյալ-ապագա տարածաժամանակային քրոնոտոպը)՝ որպես տեքստի ներժամանակային պահեստարանների և մետաֆիզիկական փոխներթափանցումների, ինչպես նաև տեքստի տարածաչափությանն առնչվող հիմնահարցերի (մետահնչյուն – մետաբառ – մետաիմաստ) քննությունն է:

Գաղափարը նյութապես առկայացնելու և վերը նշվածը բանաձևելու համար ուսումնասիրության մեջ դիտարկել ենք Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունները

Տեքստի համեմատական և համադրական վերլուծությամբ առանձնացված գաղափարները համաժամանակյա և տարաժամանակյա մեթոդներով միավորել ենք մեկ ընդհանուր գաղափարի՝ քրոնոս-էոն տարածաժամանակային քրոնոտոպում՝ կիրառելով օբյեկտներ և երևույթներ, որոնք որոշակի են իրենց ընդհանրություններով և էությամբ, հետևաբար հասկացման տիրույթում համընկնում են բովանդակությամբ: Իմաստաբանական և  տիպաբանական առանձնահատկությունների բացահայտման համար կիրառել ենք նաև ֆենոմենոլոգիական մեթոդը՝ ընդգծելով նյութի գաղափարը, դերը, նշանակությունը, ազդեցության ոլորտները, հասկացման մեթոդաբանությունը:

Ուսումնասիրության միջոցով եզրահանգել ենք, որ ներկան ամփոփում է անցյալն ու ապագան, որոնք մշտապես ձգտում են իրենց երկու սկիզբներին, միավորվում և բաժանվում են ներկայի ներքին տիրույթում՝ մետաֆիզիկական և իմաստաբանական փոխներթափանցումներով փոխադարձաբար ազդելով մեկը մյուսի վրա: Իրացվում է նաև գաղափարը, թե որոշակիորեն ընդհանուր, միասնական և մեծ մի տարածաժամանակում տեքստը հեղինակի մեջ է, և հեղինակը՝ տեքստի, քանի որ միայն հեղինակը գիտի այն ներթափանցումների ու տեղաշարժերի մասին, որոնց միասնական ներքին տիրույթում ենթադրվում է տեքստի փոխներթափանցման մետաֆիզիկան:

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՏԱՂԱՉԱՓԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ – 2022-1

Աշխեն Էդ. Ջրբաշյան
20-րդ դարի արևմտահայ բանաստեղծության ամենանշանակալի դեմքերից մեկի` Դանիել Վարուժանի ստեղծագործությանը նվիրվել են բազմաթիվ գրքեր և ուսումնասիրություններ, համակողմանի քննության են ենթարկվել նրա կյանքի ու գործունեության դրվագներն ու հանգամանքները։ Վարուժանի պոեզիայի գաղափարական և գեղարվեստական ազդակների ուսումնասիրությունը զբաղեցրել է շատ բանասերների:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՐԱՖՖՈՒ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՒՄ – 2022-1

Աշոտ Ն. Հայրունի
19-րդ դարի երկրորդ կեսին ազգային փրկության ուղիների որոնման ճանապարհին Րաֆֆին պետք է առերեսվեր նաև տնտեսական հիմնա- խնդիրներին, որոնք մասնատված ու կոտորակված հայ ժողովրդի հանդեպ գործադրվող ճնշումների ուժգնացման պայմաններում ունեին ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նշանակություն: Ուստի պատահական չէ, որ դրանք առանցքային տեղ են զբաղեցնում Րաֆֆու հրապարա- կախոսության մեջ։

ՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԱՐՁԱԿԻ (FRAME STORY) ՊԱՏՄԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ – 2021-4

Սոնա Կ. Ալավերդյան
«Շրջանակված արձակ» (frame story) հասկացությունը, որը հայտնի է նաև «տեքստ տեքստում», «պատմություն պատմության մեջ», «շրջանակ», «չինական տուփ», «ռուսական տիկնիկ», «միջարկված պատմություն», «բնավորված պատմություն», «տուփավորված պատմություն» տարբերակներով, գրականագիտական բառարաններում հիմնականում սահմանվում է որպես պատմություն, որում ներդրված է մեկ այլ պատմություն, կամ որը պարունակում է պատմությունների շարք:

ԵՐԳԻԾԱԿԱՆՆ ՈՒ ՈՂԲԵՐԳԱԿԱՆԸ ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻ «ԿԵՂԾ ՀԱՆՃԱՐՆԵՐ» ՎԻՊԱԿՈՒՄ – 2021-3

Հայկ Ա. Հովհաննիսյան
Իբրև բնաբան ընտրված այս տողերը փաստում են, որ պատմական ծանրագույն ժամանակներում ապրած Զապել Եսայանն իրապես դարձել էր իր ժամանակի ճշմարիտ վավերագիրը, ժողովրդի աջակիցն ու խան- դավառողը և հենց այդպիսի կերպարով էլ ընկալվել է հայ հասարակության կողմից:

ՐԱՖՖՈՒ ԼՈՒՍԱՎՈՐԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ – 2021-3

Աշոտ Ն. Հայրունի
Րաֆֆու ստեղծագործական առաջին քայլերը, կարծես պատմական անհրաժեշտության թելադրանքով, զուգադիպեցին արևելահայ հասարակական կյանքում բեկումնային նշանակություն ունեցած լայն տեղաշարժերի սկզբնավորմանը: Դարերով սրբագործված նահապետական սովորույթներն ու ավանդական կենսաձևերը տնտեսական նոր հարաբերությունների պայմաններում անշրջելի նահանջ էին ապրում՝ անկարող լինելով դիմադրելու «նորի» հաղթարշավին, որը եվրոպական ազատախոհության կարգախոսներով նվաճում էր կյանքի բոլոր ոլորտները: Անցումային այս գործընթացը, որ պետականության պայմաններում կարող է վերահսկելի կամ ուղղորդելի լինել, աղետալի հետևանքներ էր խոստանում քաղաքական ինքնուրույնությունից զուրկ ժողովրդին՝ ուղեկցվելով վերջինիս գոյատևման կռվան-արժեքների կորստյամբ:

ՐԱՖՖՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ -2021-2

Աշոտ Ն. Հայրունի

Կան գրողներ, առանց որոնց անհնար և անպատկերացնելի է թվում անցյալի գրական որևէ ուղղության, որևէ ժանրի կամ հոսանքի բնականոն և ամբողջական ձևավորման գործընթաց, քանզի նրանք իրենց ավանդնե- րով հավերժ մնայուն կոթողներ են դառնում գրականության պատմության մեջ և պատվանդան՝ հաջորդների համար։

ՀԱՐԱԶԱՏԻ ԵՎ ՕՏԱՐԻ ՓՈԽԱՌՆՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ – 2021-1

Սիմոն Սիմոնյանի «Լեռնականներու վերջալոյսը» ժողովածուում

Մարինե Դ. Ղազարյան

Համաշխարհայնացման ժամանակակից միտումները և էթնոկրոնական հիմքի վրա ընթացող հակամարտությունները լի են ինքնության կորստի վտանգով: Ուստի՝ նման հարափոփոխ իրականության մեջ հատկապես փոքրաթիվ ազգերին անհրաժեշտ է սեփական ինքնության առանձնահատկությունների քննությունը: