Category Archives: ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՅՈԹ ՀՈԼՈՎԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱՎՈՐԵԼՈՒ ՆՈՐ ՄԵԹՈԴ – 2017-3

Բագրատ Ս. Ներսիսյան,  Կարինե Ժ. Սահակյան
Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, որ երկար ժամանակ լռության մատնված այս հարցը դարձնում ենք քննության առարկա: Սակայն բանն այն է, որ հոլովների հարցում բանավիճողների ճնշող մեծամասնությունը նշել է, որ բանավեճը դեռ ավարտված չէ, քանի որ տարակարծությունները պահպանվում են:

ՀԻՆ ՀԱՅԵՐԵՆԻ Լ (L) ԵՎ Ղ (Ł) ՁԱՅՆՈՐԴՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ԵՎ ՀՆՉԱԲԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ – 2017-3

Վարդան Զ. Պետրոսյան
Հին հայերենի ձայնորդ հնչույթնե րը՝ լ (l), ղ (ł), մ (m), ն (n), ռ (r), ր (r), յ (y/i̭), ւ (w/ṷ), ընդհանուր առմամբ հ.-ե. ձայնորդական համակարգի ռեֆլեքսներն են, միայն թե, ի տարբերություն հ.-ե. նախալեզվի ձայնորդ ների, որոնց, երիտքերականների ժամանակներից ընդունված ըմբռնման համաձայն, բնորոշ է եղել ինչպես բաղաձայնական (ոչ վանկարար), այնպես էլ ձայնավորական (վանկարար) գործառույթը, ապա հին հայերենի ձայնորդներից այդպիսի գործառույթ վերագրվում է միայն յ (y/i̭) և ւ (w/ṷ) կիսաձայններին, որոնք կարող էին լինել երկբարբառի և եռաբարբառի (ըստ իս՝ երկբարբառակերպի և եռաբարբառակերպի) բաղադրիչ:

ՏԵՂԱՇԱՐԺԵՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆԻ ՀՆՉՅՈՒՆԱՓՈԽՎԱԾ ԵՎ ԱՆՀՆՉՅՈՒՆԱՓՈԽ ԲԱՂԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՔԵՐՈՒՄ – 2017-1

Յուրի Ս. Ավետիսյան
Գրական լեզվի զարգացումը բարդ ու հակասական գործընթաց է: Կատարվող փոփոխությունների ու տեղաշարժերի մի մասը, որպես կանոն, են թարկվում է լեզվական օրինաչափություններին և լեզվի զարգացման տրա մաբանությանը: Օրինակ` գրական հայերենում ձայնեղ բաղաձայնների համար սովորական է դառնում գրային արտասանությունը:

ՀԻՆ ՀԱՅԵՐԵՆԻ ԵԱՅ ԵՎ ԵԱՒ ԵՌԱԲԱՐԲԱՌԱԿԵՐՊԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ – 2017-1

Վարդան Զ. Պետրոսյան
Հին հայերենի եռաբարբառային կազմություններին համաժամանակյա հայեցակետով անդրադարձել են գրեթե բոլոր հայերենագետները, որոնց հետաքրքրել են առհասարակ հին հայերենի հնչույթաբանության հարցերը, իսկ պատմական հայեցակետով առանձին դիտարկումները, որոնք արտացոլում են եռաբարբառային կազմությունների հնչույնափոխության դեպքերը, վերաբերում են գրաբարից աշխարհաբար անցման հոլովույթին (Մ. Աբեղյան, Հ. Աճառյան, Է. Աղայան, Ա. Աբրահամյան, Ս. Ղազարյան, Հ. Մուրադյան և այլք), հետևաբար դուրս են թողնում այդ կազմությունների ծագման հարցը: Հին հայերենի եռաբարբառային կազմություններից միայն եայ-ի ծագման վերաբերյալ նկատառումներ են հայտնել Հ. Պե դերսընը, Գ. Ջահուկյանը և Ա. Աբ րա համյանը:

ՏԵՔՍՏԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ ԵՎ ՌԱՍԵԼԻ ՊԱՐԱԴՈՔՍԸ – 2016-4

Աշոտ Ս. Աբրահամյան
Միևնույն տեքստի երբեմն իրարից խիստ տարբերվող մեկնաբանություն ների առաջացման հիմքը միայն անհատական հոգեբանական կամ մտա ծողական առանձնահատկությունները, գիտելիքների պաշարը կամ պատկերացումների շրջանակը, համոզմունքները կամ նախասիրությունները չեն:

 

ԿՈՒՌՔ, ԴԻՔ, ՉԱՍՏՎԱԾ – 2016-1

Փառանձեմ Գ. Մեյթիխանյան
Հին Կտակարանը ընթերցողին առատ նյութ է մատուցում կռապաշտության մասին, և դրա զանազան դրսևորումները իրենց արտացոլումն են գտել հենց կուռքերի անուններում, որոնք բազմաթիվ են ու բազմաբովանդակ:

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿԲԱՐԲԱՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ – 2015-3

Վարդան Զ. Պետրոսյան
Համեմատական հնդեվրոպաբանությունը հնդեվրոպական հիմք-լեզվում ընդհանուր առմամբ վերականգնում է *ai/āi, *ei/ēi, *oi/ōi, *au/āi, *eu/ēu, *ou/ōu երկբարբառները, որոնցից երկարները «հանդիպում են գրեթե բացառապես հոլովական վերջավորություններում»1, իսկ կարճերը՝ արմատների կազմում: Ոմանք վերականգնում են նաև *əi, *əu և «ձայնավոր+ձայնորդ» կաղապարով (հմմտ. *ar, *al, *em, *on, *əl և այլն) երկ բարբառներ2: Այս համակարգն էական փոփոխությունների է ենթարկվել գրեթե բոլոր հին հնդեվրոպական լեզուներում, այդ թվում՝ հայերենում:

ՆՈՐԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑՈՒ «ԱԴԱՄԳՐՔՈՒՄ» – 2015-1

Նարինե Հ. Դիլբարյան
Առաքել Սյունեցին 14-րդ դարավերջի և 15-րդ դարասկզբի հայոց մշակույթի և գիտության բազմաշնորհ գործիչներից է, որը թողել է պատկառելի գրական և գիտական ժառանգություն: Նրա կենսագրության մանրամասները դեռևս բանասիրական բանավեճերի տեղիք են տալիս: Ըստ ընդունված տեսակետի՝ նա պետք է ծնված լիներ 1350 թ. և վախճանված 1425 թ., բայց Սյունեցուն նվիրված իր վերջին հետազո տության մեջ Ա. Մադոյանը վիճարկում է մահվան տարեթիվը, քանի որ գտել է ձեռագիր մի հիշատակություն, որտեղ նշում կա 1431 թ. Նորա վան քում Սյունեցու գտնվելու վերաբերյալ:

ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ ՀԱՅԵՐԵՆԱԳԵՏԸ – 2014-3

Նշանավոր գրաքննադատի լեզվաբանական մտորումները

Վարդան Զ. Պետրոսյան
Նիկոլ Աղնալյանը հայ հանրությանն առավելապես հայտնի է իբրև Առաջին հանրապետության (1918-1920 թ.թ.) շրջանի կրթության նախարար, որի անվան հետ է կապվում Հայաստանի համալսարանի բացումը, և նշանավոր գրաքննադատ, ով գրական առաջին քայլերից մեծ ապագա է գուշակել Վ. Տերյանի ու Ե. Չարենցի համար: