Category Archives: ՀԻՄՆԱՔԱՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԱՐԴԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԷՋ – 2011-1

Նորա Մ. Արիսեան (Դամասկոս)
Օսմանեան բռնապետութեան թուրքացման պետական քաղաքականութեանը դիմակայելու ընդհանուր խնդիրը նոր ժամանակներու համար դարձաւ այն կարեւոր հիմնաքարը, որուն վրայ կառուցուեցաւ հայ եւ արաբ ժողովուրդներու բարեկամութիւնը: Իսկ Մեծ եղեռնէն ետք արաբական երկիրներուն մէջ ապաստանած հայ տարագրեալներուն փրկութիւն եւ օթեւան տալով՝ աւելի ամրապնդուեցաւ հայ-արաական համերաշխութիւնը:

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է – 2011-4

Մանուկ Ա. Հարությունյան
Վերլուծելով վերջին տասնամյակներին Հայաստանում տեղի ունեցած արմատական հեղաբեկումները՝ հույժ կարևոր է պարզել, թե այդ ամենի արդյունքում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել արդարության վերաբերյալ մարդկանց հիմնարար պատկերացումներում և որքանո՞վ են դրանք համապատասխանում գնահատման՝ բոլորի համար հասկանալի չափանիշներին:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ – 2010-4

Յարութիւն Լ. Քիւրքճեան (Աթէնք)
Հայ գրականութեան միջազգայնացման հարցը արածրծելու համար, կ’առաջադրեմ անոր դրուածքը ճշգրտել հետեւեալ սահմաններով.- Հայ գրականութիւնը եւ համաշխարհային գրական միջավայրի որակային հրամայականները:

ՕՏԱՐԱԳԻՐ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ – 2010-3

Լեզուի եւ ոգու շարունակական բախումներ

Սուրէն Դ. Դանիէլեան
Հայազգի գրողների մի մասի անցումը օտարագրութեան ացնեալում բնական երեւոյթ էր, իսկ այսօր՝ առաւել քան: Բանն այն է, որ անծայրածիր Սփիւռքում այդ հեղինակները, ստանում են օտարալեզու բարձր կրթութիւն եւ ապրելով օտարների միջավայրում՝ արտայայտւում են լեզուամտածողութեան խորթ կառոյցի թելադրութեամբ: Մեր համար «օտարը» նրանց «մայրենին» է, քանզի մայր ժողովրդի պատմութեան, անցեալի, ճակատագրի ընդհանրութեան գիտակցութիւնը օտարագիր հայերին յուշում է ներքին հպարտութիւն, բայց եւ պարտաւորութիւնների մի ամբողջութիւն, որը, գուցէ նրանց ենթագիտակցութեան մէջ բարդոյթներով ծանրաբեռ, սակայն սրտաբուխ աշխարհ է:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ – 2010-1

Ամփոփում եւ առաջարկներ

Արմեն Ց. Մարուքյան
Այն փաստը, որ Հայեց Մեծ եղեռնը արեն 95 տարի մնում է անպատիժ, բացատրվում է ոչ միայն քաղաքական դրդապատճառներով, այլեւ Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման իրավական աշխատակարգերի անորոշությամբ:

ԱՐԵՒՄՏԱՀԱՅ ՆՈՐԱԳՈՅՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ – 2009-3

Սուրէն Դ. Դանիէլեան
Արեւմտահայ եւ արեւելահայ գրական ընթացքները ունեցել են եւ ունեն գրական տարբեր առաջադրութիւններ, հետապնդում են գեղարուեստական ճանաչողութեան տարբեր նպատակներ: Ժամանակ է եղել, երբ անգամ՝ փորձել են բացառել մէկը միւսին: Լեզուն նոյնն է՝ երկու գրական մակարդակներով, միջավայրերը, յաճախ նաեւ սնուցման աղբիւրները՝ տարբեր:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. անցյալը և ներկան – 2009-2

Սերգեյ Ն. Սարինյան
Գրականագիտությունը նոր գիտություն է, որոշ իմաստով՝ 20-րդ դարի գիտություն: Առարկայի ընդահնուր սահմանմամբ՝ գրականագիտությունը գիտություն է գեղարվեստական գրականության համակողմանի ուսումնասրիության մասին, նրա էության, ծագման եւ հասարակական կապերի մասին, ամբողջական գիտելիքներ՝ գրական-գեղարվեստական մտածողության առանձնահատկության, գրական երկրի գենեզիսի, կառուցվածքի, գրական-պատմական ընթացքի մասնավոր եւ ընդհանուր օրինաչափությունների մասին, մասնագիտական ավելի ստույգ սահմանմամբ՝ գիտություն գեղարվեստական գրականության եւ ստեղծագործական պրոցեսի հետազոտության մեթոդների ու սկզբունքների մասին:

ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱ – 2009-1

Հայաստանի պատմությունը և հայկական մշակույթը ժամանակակից պատմագիտական և քաղաքագիտական տեսությունների լույսի տակ

Համլետ Ա. Գևորգյան
Ամբողջ 19-րդ դարում եւ մինչեւ 20-րդ դարի սկզիբը Հայաստանը, հայկական մշակույթը եւ պատմությունը ծանոթ էին Եվրոպային ու եվրոպացիներին, եւ դա պայմանավորված էր ոչ միայն քաղաքական դրդապատճառներով՝ եվրոպական երկրների արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության ուշադրության փոխադրումով դեպի արեւելյան Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԸ – 2009-1

Հայոց բնապատմական միջավայրի պաշտպանության գիտական առաջադրանքը

Էդուարդ Լ.Դանիելյան
Հայոց ազգային աշխարհընկալման հիմքում Հայաստանն է՝ որպես մեկ ամբողջություն, եւ իր բնապատմական միջավայրը բնութագրող հայկական տեղանունները: Հայոց հայրենիքի Հայք-Հայաստան անվան արտմատն է՝ անվանադիր—նախնի Հայկ նահապետի մարմնավորմամբ հայ էթնիկ անունը՝ որպես իր բնօրրանում հայ ժողովրդի բնիկ-մշակութակերտ ծագումնաբանության վկայություն: