Category Archives: ՀԻՄՆԱՔԱՐԵՐ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ – 2013-1

Ցեղասպանությունների աստիճանակարգման հիմնախնդիրն ըստ Պիեռ Նոռայի

Սմբատ Խ. Հովհաննիսյան
Արդի պատմագիտության բազմաթիվ կերպափոխությունների համապատկերում իր ուրույն տեղն ունի պատմության եւ հիմոշության հարաբերակցության հիմնախնդիրը: Կերպափոխությունների նման ակտիվացումը պայմանավորված է տեսական որոնումներով, որոնք կրկին ու կրկին փորձում են պատասխանել պատմագիտության առջեւ ծառացած մարտահրավերներին:

ՆՈՐ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ ՄԱՐՔՍԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԻՆ – 2012-4

Գագիկ Ս. Գալստյան
Մարդկությունն այսօր` առկա ֆինանսատնտեսական ճգնաժամի ներ գործությամբ, տնտեսական հոռետեսության նոր դրսևորումներ է վերապրում: Համընդհանուր է մտայնությունը, որ տնտեսության անխափան առաջընթացի ժամանակաշրջանն ավարտվել է, և որ բարեկեցության աննախադեպ աճն այլևս պատմություն է: Իհարկե, խոսքը վերաբերում է զարգացած հասարակություններին, որոնք մեր կարգի երկրների համար տնտեսական վերափոխումների փարոս են ծառայում:

ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԳԻՏԱԿԱՐԳ – 2012-3

Որոշ նկատառումներ քաղաքականությունն ուսումնասիրող գիտության վերաբերյալ

Լյուդվիգ Գ. Վարդանյան
Այսօր ոչ ոք չի կարող հերքել այն իրողությունը, որ քաղաքական երեևույթները պետք է հետզոտվեն գիտականության որոշակի չափորոշիչների միջոցով, և իր երկացություններում հետզոտողը պետք է լինի օբյեկտով ու անկողմնակալ:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

Իրավաքաղաքական հիմնավորումների ուրվագիծ

Արմեն Ց. Մարուքյան
Հայ ժողովուրդը արդեն մի քանի տասնամյակ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ նրա հետեւանքների հաղթահարման համար:

ՍՈՑԻԱԼԻԶՄԻ ՎԵՐԱՁԵՒԱՒՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ – 2012-2

Խորհրդային կենսափորձի ձախողութենէն ետք

Խաչիկ Ս. Տէր Ղուկասեան (Մարթինէզ, Արգենտինա)
Այս խորագրով ֆրանսական “Philosphie” ամսաթերթի 2010 փվականի Փետրուար ամսուայ համարը ընթերցողին կը հրամցնէր եւրոպական Ձախի հանրածանօթ կարգ մը մտաւորականներու վերլուծումը՝ սոցիալ-դեմոկրատիայի տարածաշրջանային մասշտապով տագնապին մասին, որուն ամենացայտուն փաստը ոչ միայն սոցիալ-դեմոկրատ կուսակցութւններու ընտրական իրերայաջորդ ձախողութիւններն են, այլ, մանաւանդ, նոյն այդ կուսակցութիւններու հեռացումը իրենց գաղափարախօսական ակունքներէն՝ 1980ական թուականներու աւարտին եւ լիբերալ ու նէօլիբերալ տնտեսական քաղաքականութիւններու գործադիր, պաշտպան ու ջատագով ըլլալը:

ՎԻԼՀԵԼՄ ԴԻԼԹԱՅԻ «ՈԳՈՒ ՄԱՍԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ – 2012-1

Մարիետա Կ. Նիկողոսյան
Ժամանակակից փիլիսոփայական եւ հասարակագիտական տեսությունները զարգանում են պոզիտիվիստական-գիտապաշտական եւ մշակութային-մարդաբանական ուղղվածության հոսանքների միջեւ տեղի ունեցող սուր պայքարի պայմաններում:

ԱԶԳԱՅԻՆ ՄՏՔԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՇՈՒՐՋ – 2011-3

Կառլեն Ա. Միրումյան
Խորհրդային շրջանում մեզանում հասարակական եւ հումանիտար գիտությունները, այդ թվում նաեւ պատմության փիլիսոփայությունը, զարգանում էին մարքսիստական մեթոդաբանության հիման վրա, մինչդեռ մարքսիզմի հիմնադիրներն իրենք ոչ միայն չէին ստեղծել պատմության փիլիսոփայության ամբողջական եւ ավարտուն մեթոդաբանություն, այլեւ այդպիսի նպատակ չէին էլ հետապնդել:

ԵՂԵԼՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ – 2011-2

Սերգեյ Ա. Աղաջանյան
Մարդկության մշակութաստեղծ գործունեության ողջ ընթացքի մեծագույն ձեռքբերումը խոսքն է:

Եվ բոլորվին էլ կարեւոր չէ, թէ մարդու բնական-մշակութաստեղծ լինելը բացատրելու փորձերից (կրոնական, աշխատանքային-էնգելսյան, գենետիկ-կենսաբանական եւ այլն) ո՛ր տեսակետի կողմնակիցը կարող է լինել յուրաքանչյուր ոք:

ԷՔԶԵԳԵՏԻԿԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՖԵՆՈՄԵՆՈԼՈԳԻԱ – 2011-2

Գրականագիտությունը մեթոդաբանական ուրվագծերում

Սերգեյ Ն. Սարինյան
Գրականագիտությունը որքան հին, նույնքան եւ նոր գիտություն է, եթե ընդունենք ոչ միայն առարկայի մեթոդաբանական ընդհանրությունը հնագույն էքզեգետիկայի եւ նորահայտ հերմենեւտիկայի հետ, այլեւ շարունակաբար նորոգվող մեթոդաբանական եղանակների պարագայնությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԳՐԱՑԻՈՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ, ՄԻՏՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ – 2010-2

Գագիկ Կ. Եգանյան, Ռուբեն Ս. Եգանյան
Անկախությանը նախորդած եւ քաջորդած ժամանակաշրջանում՝ 1988-2001 թվականներին, Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ ցոիալական համակարգերի հեղափոխական վերափոխումները, ինչպես նաեւ 1988թ. դեկտեմբերյան աղետալի երկրաշարժը, Ղարաբաղյան պատերազմն ու շրջափակումը համալիր եւ վճռորոշ ներգործություն ունեցան նաեւ երկրի միգրացիոն իրավիճակի վրա՝ կտրուկ կերպով հեղաբեկելով խորհրդային շրջանում ձեւավորված իրողությունները: