ՆԱ, ՈՐ ՕՐՀՆՈՒՄ ԷՐ ՄԻԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ – 2017-4 Ռուբեն Ս. Անգալադյան Ինձ համար, և իրեն մտերիմ մարդկանց համար նույնպես, Արա Շիրազը եղել ու մնում է որպես առեղծված։ Երեք տարի առաջ (2014 թ.) հեռացավ կյանքից՝ այդպիսով խիստ դառնացնելով իր ընկերներին և իր բարդ արվեստի բոլոր գնահատողներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ – ԱՇԽԱՐՀՆ ԱՍԵՍ ԾՈՎԻՑ ՓՉՈՂ ՔԱՄԻ – 2017-3 Ռուբեն Ս. Անգալադյան Աշխատանքի նպատակն է ցույց տալ, թե որքանով է Հովհաննես Այվազովսկու (1817-1900) արվեստը ներգծված հայկական աշխարհին, և կարելի՞ է արդյոք մեծ ծովանկարչին համարել ինչպես ռուսական, այնպես էլ հայ գեղանկարիչ։
ԸՆՁԱՌՅՈՒԾԸ՝ ՈՐՊԵՍ ԱՐՔԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ – 2017-2 Սարգիս Գ. Պետրոսյան Ընձառյուծը Հայկական լեռնաշխարհի, Փոքր Ասիայի և հյուսիսային Իրանի բարձրալեռնային շրջաններում տարածված կատվազգի խոշոր գիշատիչ էր: Այդ նույն տարածքներում բնակվում էր նաև նրա որսի հիմնական կենդանին՝ քարայծը (բեզոարյան այծ): Դրանք երկուսն էլ պաշտամունքի առարկա են եղել շատ վաղ ժամանակներից: Կատվազգի գազանի և խոտակեր եղջերավորի պաշտամունքային հակադրումը վաղնջա կան ժամանակներից լայն տարածում է ունեցել գրեթե ամբողջ Մերձավոր Արևելքում և պատկերվել դրանց գոտեմարտի տեսքով:
ԺԱՆՐ – 2017-1 Սլավի-Ավիկ Մ. Հարությունյան «Ժանր» հասկացության և եզրույթի գործածության հետ կապված տեսական ուսումնասիրություններում առկա մեծ շփոթը պահանջում է հանգամանալից քննություն, քանի որ այդ եզրույթն իր ըմբռնման զգալի տարակարծությունների առկայությամբ, չի կարող հավակնել գիտականության:
ՐԱՖՖԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – 2016-4 Շուշանիկ Գ. Զոհրաբյան Նյութը ինքնատիպ է իր մեջ, ու միտքն այն ծնում է այն պես, ինչպես որ արվեստագետն է այն զգում: Վերջինս սնվում է իր ներաշխարհից, ազգային արմատներից և դրանց համադրելով մարդկության կենսափորձի իմաստավորած ըմբռնումը՝ խոսում համամարդ կային իրողությունների, աշխարհի հետ մարդ-անհատի կապի մասին:
ՄՈՄԻԿԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ – 2016-3 Ինեսա Գ. Դանիելյան Մոմիկը հայ միջնադարի գեղարվեստական մեծ ժառանգություն թողած արվեստագետներից է: Շատ մասնագետներ տասնամյակներ շարունակ ուսումնասիրել են նրա մանրանկարչական, քանդակագործական և ճարտարապետական ստեղծագործությունները: Ստորագրված աշխատանքներից բացի՝ Մոմիկի արվեստի ոճական, պատկերագրական առանձնահատկությունների հիման վրա ուսումնասիրողները նրան են վերագրել նաև այլ երկեր:
ՏԵՔՍՏԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ – 2016-2 Սլավի-Ավիկ Մ. Հարությունյան Հոդվածի առաջին մասում «Տեքստի տարածությունը» հարցադրման շրջա նակում անդրադարձանք տեքստի և ներքին համատեքստի հարաբերության տեսակնե րին՝ հորիզոնական և ուղղահայաց, այսինքն՝ թե ինչպես տեքստի ներքին համատեքստերը կարող են փոխել նրա ներքին իմաստը: Հոդվածի երկրորդ մասում կանդրադառնանք տեքստի և արտաքին համատեքստի հարաբերության խնդրի ուսումն ասիրմանը: Եթե համեմատենք «տեքստը տեքստում» և տեքստ հասկացությունները, կտեսնենք, որ վերջինս այդ հարաբերություններում հանդես է գալիս որպես համատեքստ (կոնտեքստ): Նրանց փոխկապակցվածությունը մասամբ` նման, մասամբ տարբեր է տեքստի ու ամբողջական ստեղծագործության շրջանակներից դուրս գտնվող նրա շրջակա արտաքին համա տեքստի միջև եղած կապի բնույթից:
ՏԵՔՍՏԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ – 2016-1 Սլավի-Ավիկ Մ. Հարությունյան Յուրաքանչյուր տեքստ՝ գրական, կինոտեքստ, նկարչական և այլն, ունի արտաքին և ներքին շրջանակներ, որոնք իրականացնում են տեքստն իր համատեքստից մեկուսացնելու գործառույթ:
ՌՈՒՄԻՆԱՀԱՅ ՍՐԲԱՆԿԱՐԻՉ ՀԱՅԿ ՍԱՐԿԱՎԱԳ ԱԶԱՐՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԸ – 2015-4 Լուսինե Վ. Սարգսյան Ներկա աշխատանքը նպատակ ունի քննելու սրբանկարիչ Հայկ սարկավագ Ազարյանի1 վերջին տարիների առանձին ստեղծա գործությունները հայ և համաշխարհային գեղանկարչության լույսի ներքո, ինչը թույլ կտա հասկանալ ժամանակակից սրբանկարչության զարգացման միտումները հայ իրականության մեջ:
ԺԱՆՐԻ ԽՆԴԻՐԸ ԱՐՎԵՍՏՈՒՄ – 2015-3 Սլավի-Ավիկ Հարությունյան Կինոյում ժանրերի խնդրի նկատմամբ հետաքրքրությունը պատմական տարբեր շրջաններում մերթ աճում է, մերթ նվազում: Նատուրալիզմի տիրապետության շրջանում, օրինակ, այդ խնդիրը գրեթե անհետացել էր: Նկա տենք, որ մետամակարդակում՝ ոչ թե կինոյի, այլ կինոգիտու թյան քննու թյան մակարդակում, երևում է մշակութաբանական գործոննե րի ազդեցությունը կինոգիտության վրա, և դրանով իսկ ժանրերի քննու թյան հար ցը դառնում է մշակութաբանական խնդիր: