Category Archives: ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՄԵԾ ՀԱՅՔՈՒՄ – 2011-1

Մաս չորրորդ։ Մեծ Հայքը և իրադրությունը Եփրատի քաղաքակրթական  սահմանին՝ Ք.ա I – Ք.հ. I դարերի շրջադարձին

Ալբերտ Ա. Ստեփանյան
Դիտարկվող դարաշրջանում Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ հաստատված մոտավոր ուժային համաչափելիությունը խախտվեց եւ տիրական դարձավ աշխարհաքաղաքական խզումը: Պատճառները տարաբնույթ էին եւ դժվար բացատրելի՝ ուղղագիծ հոլովույթի դիտանկյունից: Թերեւս ավելի պատշաճ է խոսել իրադարձությունների համակարական (սիմպաթետիկ) համընկնումի մասին:

ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – 2010-4

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի «Գորիս-2010.աբսուրդի թատրոնի տարեշրջանը» գիտաքաղաքական աճպարարությունը

Բաբկեն Հ. Հարությունյան
2010 հոկտեմբերի 16-ին Գորիսում Սփյուռքի հայկական լրատվամիջցների ներկայացուցիչների առջեւ նախագհ Սերժ Սարգսյանի ելույթից հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, ակադեմիկոս Ռամիզ Մեհթիեւի անունից այդ երկրի էլեկտրոնային լրատվամիջոցներում (Trend.az, Day.az եւ այլն) հոկտեմբերի 29-ին տեղադրվեց եւ ապա առանձին գրքույկի վերածվեց «Գորիս-2010.աբսուրդի թատրոնի տարեշրջանը» վերնագիրը կրող մի ծավալուն «տեղեկանք», որը փաստորեն ՀՀ նախագահի առաջադրած պատմագիտական փաստարկների «պաշտոնական պատասխանն» է:

ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՄԵԾ ՀԱՅՔՈՒՄ – 2010-3

Մաս երրորդ: Համասեռ հավասարակշռության պահպանման ճիգը Արտավազդ II-ի դարաշրջանում

Ալբերտ Ա. Ստեփանյան
Արտավազդ II-ը (Ք.ա.55-34թթ.) հայոց պատմության պակաս ըմբռնված եւ գնահատված գործիչներից է: Տիգրան Մեծի եւ Կղեոպատրա թագուհու կրտսեր ոդրին էր՝ ծնյալ հավանաբար Ք.ա. 80-ականների կեսերին: Ստացել է հելլենիստական հիմանվոր կրթություն՝ առաջնորդությամբ նշանավոր հույն մտավորականների, որոնք ապաստանել էին հայոց արքունիքում:

ԱՐՄԻՆ ՎԵԳՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՆ ԱՆԱՐԳԵԼՈՒ ՓՈՐՁ – 2010-2

Մարտին Թամկեի «Արմին Թ. Վեգները եւ հայերը-մի ականատեսի հավակնությունը եւ իրողությունը» ատենախոսության մասին

Ալբերտ Վ. Մուշեղյան
1980-1990-ական թվականներին ավետարանական աստվածաբան Մարտին թամկեն Գերմանիայում հանդես է եկել Հայոց ցեղասպանության պատմության լուսաբանման մեջ Արմեն Թեոֆիլ Վեգների ունեցած դերը կասկածի տակ դնող մի շարք հոդվածներով: Այս թեմային է նվիրված նաեւ Մարբուրգում՝ Ֆիլիպսի համալսարանում, ավետարանական աստվածաբանության դոկտորի գիտտական աստիճանի արժանացած նրա ատենախոսությունը՝ «Արմեն Թ.Վեգները եւ հայերը-մի ականատեսի հավակնությունը եւ իրողությունը» վերնագրով, որն իբրեւ մենագրություն լույս է տեսել 1993-ին եւ լրացումներով վերահրատարակվել 1996-ին՝ Համբուրգում:

ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՄԵԾ ՀԱՅՔՈՒՄ – 2010-1

Մաս երրորդ. Արտահանրութային քաղաքակրթական համեոստասիսը.Տիգրան II

Ալբերտ Ա. Ստեփանյան
Յուրաքանչյուր համակեցական համակարգի ներհատուկ է հարակա միջավայրի հետ իր առնչութիւնները բանական կարգաբերման ենթարկելու միտումը: Ընդամենը, հնարավոր են այդ կարգաբերման բեւեռային եւ միջակա վիճակներ:

ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՄԵԾ ՀԱՅՔՈՒՄ – 2009-3

Մաս առաջին. Ներհանրութային հոմեոստասիսի հաստատումը. Արտաշես I

Ալբերտ Ա. Ստեփանյան
Հիմնախնդրի լուսաբանման նպատակով մեկնարկել ենք «քաղաքակրթություն» հղացքի այն ընդահնրական ըմբռնումից, որը մղակվել է XX դարի հումանիտար մտքի ծիրում: Ընդսմին, առանձնակի սեւեռումի խնդիր ենք դարձրել ֆրանսական »Աննալների» պատմագիտական դպրոցի ձեռքբերումները:

ԶԱՎԱՐՅԱՆ-ԶԱՎՐԻԵՎՆԵՐԻ ՏՈՀՄԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ – 2009-2

Հյուսիսային Լոռու (Սոմխեթի) հայ ազնվականության շառավիղները

Սերգեյ Կ. Զավրիև(Մոսկվա), Սոնյա Ս. Միրզոյան
Միջնադարից սկզիբ առնող եւ նոր ու նորագույն ժամանակներում Հայոց պատմությանը բազմաթիվ պայծառ, նվիրական դեմքեր տված Զավարյան-Զավրիեւների ազնվականական տոհմը տարբեր ժամանակներում՝ օտար եւ բռնակալական վարչակարգների տիրապետության շրջանում, հանդես է եկել Զավարաշվիլի, Զավարիշվիլի, Զավրաշվիլի, Զավրով, Զավարով, Աբո-Զավրաձե, Աբոզավրով եւ այլ անվանումներով:

 

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ – 2009-1

Թուրքական երեք փաստաթղթերի համեմատական վերլուծություն

Ռուբեն Ա. Սաֆրաստյան
Հայոց ցեղասպանության պատմության հետագա ուսումնասիրության տեսանկյունից խիստ կարեւոր է օսմանյան Թուրքիայի պետական կառավարման բարձրագույն մարմինների կողմից այդ ծանրագույն հանցագործության նախապատրաստման մանրամասների բացահայտումը: