Category Archives: ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԻՐԱՆԻ ԱԶԵՐԻՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ — 2020-2

Սարգիս Մ. Մկրտչեան
Ուսումնասիրութեան նպատակն է բացայայտել Իրանի ազերիների ինքնութեան հիմնական տարրերը եւ, դրանք համեմատելով համաիրանական ինքնութեան հետ, յստակեցնել այն հարցը, թէ ինչ տեղ ու դեր են ունեցել Ատրպատականն ընդհանրապէս եւ այնտեղ բնակուող ազերիները մասնաւորապէս իրանական ինքնութեան համապատկերում։

ՔՐԻՍՏԱՓՈՐԻ ԿՏԱԿԸ — 2020-2

Ներկա դժվարին ժամանակներում, երբ բնականոն կյանքի հիմնաքարերը դանդաղորեն հեռանում են մեզանից՝ իրենց տեղը զիջելով տագնապներով լի առօրեականությանը, ազգի դիմադրողականության ամրապնդման խնդիրը ստիպում է վերհիշել անելանելի իրավիճակներում մեր քաղաքական կամքը դարբնած նվիրական հերոսների գործերը։

ՍԵՎՐԻ ՀԵՏԱԳԻԾԸ — 2020-1

Մենք չենք կարողանում գտնել մեր շուրջն ընթացող խորքային տեղաշարժերի գիտական ընկալման բանալիները և Հայաստանի ու հայության համար ձևավորել ապագայապաշտական հայացք ու քաղաքական ռազմավարություն, որովհետև 21-րդ դարին բնորոշ քաղաքակրթական բարդ հեղաբեկումները շարունակում ենք գնահատել 20-րդ դարի գիտական մտածողությամբ։

ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՍԱՆՁԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ — 2019-4

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 2019 թ. հոկտեմբերի 29-ի և Սենատի 2019 թ. դեկտեմբերի 12-ի միահամուռ քվեարկությունները ոգևորությանը միախառնված՝ շփոթմունքի տրամադրութուններ են ստեղծել հայ հասարակության ներսում։

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԴՌՆԵՐՆ ՈՒ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ — 2019-3

Շատերն են նկատել այն իրողությունը, որ Ղարաբաղյան բանակցային գործընթացում ստեղծված փակուղու խորացմանը զուգընթաց մեծանում է աշխարհաքաղաքական լարվածությունը ոչ միայն Արցախի, այլև Նախիջևանի շուրջը։

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԵՎԵԼՈՒՄԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ — 2019-2

Հայոց քաղաքական կողմորոշումերի (արևելումերի) մասին մեր հին պատկերացումերը վերջին մեկ տարվա ընթացքում բախվել են Հայաստանի նոր իրողություններին, և չկարողանալով բացատրել դրանց իմաստն ու բովանդակությունը՝ լիովին կորցրել են երկրի ներսում ու նրա շուրջը տեղի ունեցող տեղաշարժերն ըմբռնելու ու բացատրելու ճանաչողական գործառույթները։

Ի՞ՆՉ ԿԱՆԵՐ ՌՈՍՏՈՄԸ — 2019-1

Ներկա տարեսկզբից մեզանում իրար հետևից նշվող հայ գրականության ու մշակույթի երախտավորների հոբելյանները ստվերեցին 19-րդ դարի վերջերի — 20-րդ դարի սկզբների մեր քաղաքական կյանքի հիմական դերակատարներից մեկի՝ Ռոստոմի (Ստեփան Զորյան) մահվան 100-ամյա տարելիցը, և օրեցօր արագացող ժամանակի հևքի մեջ կարծես թե մոռացության մատնեցինք հիշատակն այն պայծառ անհատականության, ով իր անջնջելի հետքն է թողել Հայոց պատմության մեջ։