Category Archives: ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԹԻՖԼԻՍՈՒՄ — 2019-1

Վարդան Բ. Եսայան
Թեև 1860 թ. հիմնադրված Ռուսաստանյան կայսրության պետական բանկը 1866 թ. իր բաժանմունքը բացեց Թիֆլիսում, սակայն 19րդ դարի 70-ական թվականներից Թիֆլիսի նահանգում արդյունաբերական ձեռնարկությունների, ֆաբրիկա-գործարանային արտադրության ի հայտ գալու հետ մեկտեղ ստեղծվեցին նաև ամբողջովին տեղական՝ հայկական կապիտալով գործող առաջին բանկային հաստատությունները:

ԲԱՔՎԻ ՀԱՅԵՐԻ 1918 Թ. ՋԱՐԴԵՐԻ ՊԱՏՄԱԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ — 2018-3

Արմեն Ց. Մարուքյան
2018 թ. սեպտեմբերի 15-ին, երբ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ներկայուցթյամբ, թուրք հեծելազորայինների 1918 թ. համազգեստը հագած Ադրբեջանի սահամանապահ ծառայության մարտիկները հանդիսավորապես անցան 100 տարի առաջ հայերի արյունով ներկված փողոցներով, մեր երկրի արտգործնախարարությունից որևէ գնահատական կամ՝ արձագանք չհնչեց ցեղասպանական ակտը տոնելու բարբարոսական շոուի հետ կապված:

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ ԴԱՍԻ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՍՈՂԱԿԱՆԱՑՄԱՄԲ՝ PowerPoint-ի միջոցով — 2018-1

Սմբատ Խ. Հովհաննիսյան
Արդյունավետ ուսուցման կարևորագույն գործընթացներից մեկը ուսումն առողների (աշակերտ(ներ), ուսանող(ներ) և այլն) ներգրավ վածության և գիտելիքների ներդաշնակության ապահովումն է: Այս համա տեքստում վերջին տասնամյակում հատկապես կարևորություն է ստացել արդյունավետ ուսուցման ապահովումը նորագույն տեխնոլոգիաների միջոցով:

ՎԱՉՈՒՏՅԱՆՆԵՐԻ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՏԱՆ — 2018-1

Տիգրան Մ. Պետրոսյանց
12-րդ դարի երկրորդ կեսին հայկական զինուժի միավորում է տեղի ունեցել, ստեղծվել է հայկական բանակ, որի ղեկավարներից առանձնացել է Սարգիս Մեծ Զաքարյանը: Նա ճկուն քաղաքականության շնորհիվ իր ձեռքն է վերցրել հայկական զինուժի ընդհանուր հրամանատարությունը: Երբ 1178-ին Գեորգի Գ-ի դեմ ապստամբելու պատճառով Վրաց թագավորը «հրամայեաց ջնջել զյիշատակ ազգին Օրբէլեանց … ի Վրաց աշխար հին», Օրբելյանների տոհմը սրի է քաշվել և զրկվել վրացական բանակի հրամանատարությունից ու Լոռիում ունեցած կալվածքներից:

ԲԱԲԵԼՈՆԱԿԱՆ ՍԱՏՐԱՊՈՒԹՅՈՒՆՆ ԱՔԵՄԵՆՅԱՆ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ — 2017-4

Հովհաննես Գ. Խորիկյան
Մ. թ. ա. 545-539 թվականներին` արևելաիրանական և միջինասիական տարածքների նվաճումից հետո, պարսիկներն անմիջապես ձեռնամուխ են լինում Բաբելոնիայի գրավմանը: Համաձայն Քսենոփոնի` մ. թ. ա. 539 թվականին ասորեստանցիներին և բաբելոնացիներին նվաճում է Կյուրոս Բ-ն1, որը նույնանում է Դիոդորոս Սիկիլիացու Նինոսին: Ընդ որում, «Կյուրոպեդիա»-ում Կյուրոսի կողմից Ասորեստանի նվաճումը որոշակիորեն համապատասխանում է Հերոդոտոսի «Բաբելոնիայի լոգոսին»` պատմությանը:

ԱՍՈՐԵՍՏԱՆԻ ԱՆԿՄԱՆ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԵՎ ՍԵԲԵՈՍԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ — 2017-4

Ռուսլան Ա. Ցականյան
Մ. թ. ա. VII դարի վերջին քառորդում սկսված ասուրաբաբելոնյան հակամարտությունը շատ արագ վերածվեց ասուրական և հակաասուրական խմբավորումների միջև պայքարի՝ ընդգրկելով ամբողջ Մերձավոր Արևելքը՝ Հայկական լեռնաշխարհից մինչև Եգիպտոս ու արևելամիջեր կրա ծովյ ան ավազանից մինչև Իրանական բարձրավանդակ: Մ. թ. ա. 626-610 թթ. ըն թացքում բաբելացիներին հաջողվեց մեկը մյուսի հետևից գրա վել ասուրական նահանգները, մ. թ. ա. 614 թ.՝ նախկին մայրաքաղաք Աշշուրը, ապա մ. թ. ա. 612 թ.՝ մայրաքաղաք Նինվեն և զավթել բուն Ասորեստանի ողջ տարածքը:

ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱՅԻ 633 Թ. ԺՈՂՈՎԸ — 2017-3

Սարգիս Ռ. Մելքոնյան, Սամվել Ս. Մկրտչյան
Միջնադարյան գրեթե բոլոր հայ մատենագիրները հիշատակում են Է դարի առաջին կեսին Թեոդոսուպոլիս (Կարին) քաղաքում Հայոց Եզր Ա. Փառաժնակերտցի կաթողիկոսի և բյուզանդացիների Հերակլիոս Ա կայսեր մասնակցությամբ տեղի ունեցած մի ժողովի մասին, որի արդյունքում դավանաբանական միություն է կնքվել երկու կողմերի միջև։ Ըստ հայկական սկզբնաղբյուրների՝ այս միությամբ Եզր կա թողիկոսը խաբվել է հույների կողմից և քաղկեդոնականություն է ընդունել՝ հիմք դնելով Հայոց եկեղեցու՝ մոտ մեկ դար տևած քաղ կեդոնական ընթացքին, ինչը կասեցրել է Սբ. Հովհան Օձնեցի հայրապետն իր գործունեությամբ Ը դարում։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՋԱԶՆՈՒՆՈՒ ՄԵԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ — 2016-4

Արարատ Մ. Հակոբյան
Հովհաննես Քաջազնունին Հայոց Նոր պատմության առեղծվածային դեմքերից մեկն է, որի կյանքի ու գործունեության մասին գրված հուշերում ու վկայություններում դժվար է գտնել նրա անցած բարդ ճանապարհի տար բեր հանգրվաններում դրսևորված հակասական պահվածքի և անգամ՝ դա տապարտելի քայլերի բացատրությունը։

«ԽՈՒԿԿԱՆԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ» ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ — 2015-4

Ռոբերտ Պ. Ղազարյան
Սուպպիլուլիումա I-ը (մ.թ.ա. մոտ 1350-1322 թթ.) Խաթթիի ամենանշանավոր արքաներից և Հին Արևելքի ամենատաղանդավոր քաղաքական ու ռազմական գործիչներից մեկն էր: Նրա օրոք սկսվում է Խաթթիի նոր վերելքը, ուստի այդ արքային կարելի է համարել նաև նոր խեթական տերության հիմնադիրը: 

ԼՅՈՒԿԻԱՆ ԱՔԵՄԵՆՅԱՆ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ — 2015-1

Հովհաննես Գ. Խորիկյան
Աքեմենյան երկհարյուրամյա տիրապետության ժամանակաշրջանի Փոքր Ասիայի պատմության ուսումնասիրությունը թույլ է տալիս ա վելի հստակ ներկայացնելու էթնիկական այն տեղաշարժերը, փոխազ դեցու թյունները, վարչա քաղաքական փոփոխությունները, որոնք տեղի էին ունենում մ. թ. ա. VI-IV դարերում պարսից արքունիքի կողմից իրակա նացված քաղաքականության պայմաններում: Փոքրա սիական սատրա պու թյունների վարչական կացության քննությունը ցույց է տալիս, որ այդ սատրապություններում հնդեվրոպական էթ նիկական տարրի ազ դե ցու թյունը խիստ ուժեղ էր։ Ներկա հոդվածում քննարկվող լյու կիա ցիները նույնպես եղել են հնդեվրոպական լեզվաընտանիքի մի մասը: