Author Archives: Admin

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ. – 2016-4

Եղիշեի և Մովսես Խորենացու գրույթների վերիմաստավորման փորձ

Ամփոփում

Բանալի բառեր – Եղիշե, Մովսես Խորենացի, Ոսկեդար, հելլենիստական քրիստոնեություն, զրադաշտականություն, Մեծ ապստամբություն, պատմության էպիքական ընկալում, ողբերգական պատմություն, համադրական պատմություն, հակառակ հեռանկար, պատմագիր, ուսյալ ընթերցող:
Հոդվածը խնդիր ունի լուսաբանելու Եղիշեի և Մովսես Խորենացու պատ մահամակարգերը համադրական պատմության ժանրի շրջանակներում: Ժանր, որ միտված էր ի մի բերելու պատմության էպիկական և բանական (ռացիոնալիստական) ընկալումները մի նոր՝ բնազանցական (մետաֆիզիկական) համակարգի մեջ: Վերջինս կոչված էր խնդրարկելու անցյալը ոչ այն լույսով, թե «ինչ եղել է», այլ՝ «ինչ կարող էր լինել ըստ անհրաժեշտության և պատահականության»:

Արիստոտելյան «Պոետիկայից» բխող այս մոտեցումը լայն տարածում ուներ հելլենիստական մտավոր միջավայրում: Ներմուծվել էր Մեծ Հայք տակավին Արտավազդ Բ-ի ժամանակ, իսկ հունաբան մտավորականների ջանքերով դարձել պատմության ընկալման հույժ ներունակ հարացույց:

Այս լույսի ներքո Եղիշեի պատմությունը ներկայանում է իբրև մի ծավալուն պատմական ողբերգություն՝ իր հստակ ուրվագծված խաղընթացով՝ սկիզբ, զարգացում և ավարտ-մաքրազերծում (կատարսիս): Այդ ծիրում պատմությունը զարգանում է համակեցական քաոսի սկզբնավորումից (Հազկերտ II-ի բռնությունները և Հայոց պատերազմի սկիզբը) դեպի ծայրահեղ ծավալում-բևեռացում (Ավարայրի ճակատամարտ, հայոց ավագանու և հոգևոր դասի կտտանքներ) և ապա դեպի խաղաղության ու բարեկարգության վերականգնման քայլեր: Հոդվածում ցույց է տրվում, որ պատմության ընկալման նման հարացույցն իր զուգահեռներն ունի նաև զրադաշտական կրոնամիստիկական պատմատեսության մեջ՝ գումեզիշն (չարի և բարու միախառնում), վիզարիշն (չարի և բարու ծայրահեղ բևե ռացում և բախում), ֆրաշակարտ (աստվածային դատ և հավերժական խա ղաղության վերականգնում):

Այլ է Խորենացու պարագան. նա խնդիր ունի իմաստավորելու հայոց պատմության ողջ ընթացքը՝ սկսյալ Ջրհեղեղից և Հայքի հիմնումից մինչև իր օրերի ընկերային քաոսը: Ժամանակի այս երկար տևողությունը Խորենացին նույնպես դիտարկում է պատմահայեցողության երեք զուգահեռ հա րացույցների լույսով՝ էպիկական, բանական և բնազանցական: Էպիկական հարացույցը հանդիսանում է պատմական էոնի տեսքով՝ ներփակ բոլորակ, որ ծավալվում է «քաոսից քաոս» հետընթաց ծավալումով: Բանական հարացույցը հատկանշում է պատմության առաջընթաց շարժումը՝ տոհմական կենցաղից դեպի պետականություն և քրիստոնեական ուխտ Աստծո: Վերջինիս ներհատուկ է մարդակերպություն ըստ կայացման երեք շրջափուլերի՝ մանկություն (մարմնականություն), առնացիություն (հոգեկանություն) և ծերություն (ոգեկանություն): Դրանք համապատաս խանում են Պատմության երեք գրքերին: Բնազանցական հարացույցը խնդիր ունի հարադրելու պատմության այս տարամետ ընկալումները: Համաձայն դրա՝ պատմության ծիրում հույժ կարևոր են խոշոր անհատականություններն իրենց ստեղծագործ եռանդով, գաղափարներով և կամքով: Բազմաչափ անցյալին նրանք հաղորդում են կառուցիկ ալգորիթմ՝ նախանշելով քաոտիկ վիճակների հաղթահարման հարացույցներ: Հայսմ բացահայտվում է պատմագրության կիրառական դիտանկյունը, քանզի անցյալի ուսումնասիրությունը համարվում է նման գիտելիքի իրական աղբյուր: Բնազանցական դիտանկյունից հայոց պատմությունը ներկայանում է իբրև ծնունդի (Հայկ) և վերածնունդների շարք (Վաղարշակ Արշակունի, Արտաշես Վերջին, Տրդատ Մեծ): Այս տրամաբանությունը հուշում է, որ «Ողբում» նկարագրված քաոսը նույնպես հաղթահարելի է մտահոգևոր և կամային համակարգված ճիգերի պարագայում: Որպես նման ըմբռնման արգասիք պետք է նկատել պատ մահոր Պատմությունը, որը, բացի զուտ տեսական-հետազոտական նպա տակից, ունի կիրառական նպատակ՝ տալ ուսյալ ընթերցողին ունակու թյուն կառուցակազմելու պատմության հեռանկարը՝ զերծ քաոտիկ ընդհատումներից և ճգնաժամերից:

Նման մոտեցմամբ՝ Եղիշեի, և Խորենացու պատումները ներկայանում են իբրև գործք արժանափառք՝ հանգույն խոշորագույն այրերի հասարակաշինական նորագործությունների: Առաջինի պարագայում պատմությունն սկսվում է քաոսից և ավարտվում կարգի վերահաստատմամբ: Երկրորդի պարագայում թե՛ քաոսը, թե՛ կարգը հավասարապես ներհատուկ են պատմու թյանը: Նրա ընթացքը շատ առումներով կախված է իր ընտրյալ կրողների ընտրությունից և ստեղծագործ կամքից: Զի մարդն Աստծո պատկերն է:

ԵԳԻՊՏՈՍԻ ԱՅՅՈՒԲՅԱՆ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ (1208-1216 թթ.) – 2016-4

Վահան Ա. Տեր-Ղևոնդյան
Ավելի քան մեկուկես տասնամյակ (1201-1216 թթ.) Հայոց թագավորության և Տրիպոլիսի կոմսության միջև անզիջում պայքար էր ընթանում Անտիոքին (հետևաբար նաև նույնանուն իշխանությանը) տիրելու համար: Բոհեմունդ IV –ը ցանկանում էր իր պետությանը միացնել այդ հարուստ և ռազմագիտական նշանակություն ունեցող կենտրոնը, իսկ Լևոն Մեծագոր ծը (1187-1219 թթ.) ձգտում էր Անտիոքի գահին բազմեցնել իր եղբոր թոռանը՝ Ռուբեն-Ռայմոնդին:

ԱԶԳԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԵՏԱԳԻԾԸ – 2016-4

Տիգրան Ռ. Եփրեմյան
Արդի աշխարհակարգի ձևավորումը մեկնարկել է հարդյունս 1648 թ. Վեստֆալյան պայմանագրերի, որոնցով շահագրգիռ պետությունները կնքեցին ոչ թե հերթական խաղաղությունը, այլ մշակեցին համակեցութային նորմերի և հարաբերությունների նոր հարացույց ու համակարգ հիմնված երեք հիմնական սկզբունքների վրա՝ պետական ինքնիշխանության սկզբունք, ինքնիշխան պետությունների իրավահավասարություն և ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու պարտավորություն:

ԱԶԳ-ԲԱՆԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀՅԴ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ – 2016-4

Հայաստանում այսօր աշխուժորեն քննարկվող առանցքային գաղափարներից մեկը ազգ-բանակի տեսլականն է, որի վերաբերյալ հրապարակում առկա կարծիքների ու առաջարկների բազմազանությունը շուտով կարող է հավասարվել քննարկումների մասնակիցների թվին։

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ – 2016-4

Գեղամ Մ. Բադալյան
Շարունակելով Բիթլիսի (Բաղեշի) նահանգի նախաեղեռնյան ժողովրդա գրական պատկերի ուսումնասիրությունը՝ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում «հարավ-արևելյան գավառներ» պայմանական անվան ներքո միավորված մի շարք վարչամիավորներ

ՄԱՐ-Ի ՆՈՐԱՀԱՅՏ ՀՈՒՇԵՐԸ – 2016-4

Ռուբեն Հ. Գասպարյանը, Ռուբեն Օ. Սահակյանը
Դեռևս հրապարակման նախորդ մասում ներկայացնելով թուրքական գերությունից ազատվելու համար Ալեքսանդրետից Կ. Պոլիս, իսկ այնտեղից Ալեքսանդրիա նավարկելու իր արկածալից պատմությունը, Միքայել Տեր Մարտիրոսյանը խախտել էր ժամանակագրական հաջորդականությունը ու վեր հիշելով Սիմոն Զավարյանի հետ ունեցած իր անմոռանալի զրույցները՝ «սույն հիշատակարանի» շարադրանքը նվիրել էր նրա հիշատակին, իսկ վերջում էլ ստորագրել՝ Մար։

ՆԻՒԹԵՐ Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ, ԺԲ հատոր, խմբագիր՝ Երուանդ Փամպուքեան, Պէյրութ, «Համազգայինի Վահէ Սէթեան հրատարակչատուն», 2016, 464 էջ – 2016-4

Գևորգ Ս. Խուդինյան
Փաստաթղթերի ժողովածուին գրախոսական անդրադարձ կատարելու խնդիրը միշտ էլ կապված է որոշակի բարդությունների հետ, քանզի նման հրապարակման աղբյուրագիտական արժեքի բացահայտումը դեռևս բավարար չէ այն կազմող հեղինակի կատարած գործի ամբողջական արժևորման համար։

ՀԵՔԻԱԹՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆՈՂԸ – 2016-4

Թագուհի Ա. Ղազարյան
Սովորաբար քիչ թե շատ հայտնի կամ որևէ վաստակ ունեցող մարդու մահը դառնում է ևս մեկ անգամ հանրությանը նրա կյանքի և գործունեության մասին հիշեցնելու առիթ: Մահն ընդհանրապես առիթ է տալիս կյանքի մասին խոսելու: Ինչո՞ւ է այդպես: Կյանքի ցանկացած պահին կենսագրության արձանագրումն ունի ֆիքսացիոն նշանակություն, մինչդեռ ա վար տից հետո է միայն, որ կարող ենք խոսել որևէ մարդու (կամ երևույթի) ամ բողջական կենսագրության մասին: Այսինքն՝ ավարտը են թադրում է ոչ միայն վախճան, այլև ամբողջացնելու հնարավորություն: Մահախոսա կանները որևէ մարդու առաջին համառոտ կենսագրականներն են, իսկ կենդանության օրոք գրված կենսագրություններն ընդամենը վի ճակ են արձա նագրում:

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ» ԵԶՐՈՒՅԹԻ ԾԱԳՄԱՆ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ – 2016-4

Լյուդվիգ Գ. Վարդանյան
Անհատների և սոցիալական խմբերի ընդգրկումը քաղաքականության մեջ պայմանավորված է սոցիալական կարևորության տեսանկյունից ձևավոր ված շահերի իրացման ձգտումով: Դրանց իրացման փորձերը տեղի են ունենում ոչ ուղղակի կերպով, այլ միջնորդավորված են նորմերով ու արժեքներով, որոնցով քաղաքականության սուբյեկտները պայմա նա վորում են իրենց հարաբերությունները քաղաքական ինստիտուտների, քաղաքական վերնախավի (էլիտայի) և առհասարակ՝ իշխանության հետ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՋԱԶՆՈՒՆՈՒ ՄԵԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ – 2016-4

Արարատ Մ. Հակոբյան
Հովհաննես Քաջազնունին Հայոց Նոր պատմության առեղծվածային դեմքերից մեկն է, որի կյանքի ու գործունեության մասին գրված հուշերում ու վկայություններում դժվար է գտնել նրա անցած բարդ ճանապարհի տար բեր հանգրվաններում դրսևորված հակասական պահվածքի և անգամ՝ դա տապարտելի քայլերի բացատրությունը։