Author Archives: Admin

1921 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 14-18-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆՏՈՒՄ – 2015-3

Գևորգ Ս. Ստեփանյան
1920 թ. դեկտեմբերի 2-ին, ժամը 13-ին, Երևանում, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ Դրաստամատ Կանայանի (Դրո) ու Համբարձում Տերտերյանի և Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիզ Լեգրանի միջև ստորագրված 8 կետից բաղկացած համաձայնագրով Հայաստանի իշխանությունը խաղաղ ճանապարհով անցավ Ռազմահեղափոխական կոմիտեի (ՀՌՀԿ կամ Հայհեղկոմ) ձեռքը:

ԺԱՆՐԻ ԽՆԴԻՐԸ ԱՐՎԵՍՏՈՒՄ – 2015-3

Սլավի-Ավիկ Հարությունյան
Կինոյում ժանրերի խնդրի նկատմամբ հետաքրքրությունը պատմական տարբեր շրջաններում մերթ աճում է, մերթ նվազում: Նատուրալիզմի տիրապետության շրջանում, օրինակ, այդ խնդիրը գրեթե անհետացել էր: Նկա տենք, որ մետամակարդակում՝ ոչ թե կինոյի, այլ կինոգիտու թյան քննու թյան մակարդակում, երևում է մշակութաբանական գործոննե րի ազդեցությունը կինոգիտության վրա, և դրանով իսկ ժանրերի քննու թյան հար ցը դառնում է մշակութաբանական խնդիր: 

ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ ԱՐՓԻԱՐ ԱՐՓԻԱՐՅԱՆԻՆ – 2015-3

Հովիկ Բ. Գրիգորյան
Օսմանյան դրամատան (Բանկ Օտտոմանի) գրավման գործողությունը 1896-1898 թթ. ՀՅ Դաշնակցության կիրառած հարձակողական մարտավարության թերևս ամենանշանակալի ձեռնարկն էր, որը լայն արձագանքներ գտավ ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ ներազգային կյանքում:

ՆՈՐ ԳՏԱԾՈՆԵՐ ԱՐՑԱԽԻ ԵՐԿԱԹԵԴԱՐՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ – 2015-3

Նժդեհ Ա. Երանյան
Քարի գեղարվեստական մշակումը Հայկական լեռնաշխարհում հազա րամյակների պատմություն ունի: Մեզ հայտնի են զանազան մենհիրներ, վիշապ կոթողներ, ֆալոhttps://vemjournal.org/wp-content/uploads/2020/07/07-Հնագիտություն-2015-3.pdfսատիպ կոթողներ, ուրարտական արձանագրա կան կոթողներ, մարդակերպ կոթողներ, սահմանաքարեր և այլն: Այս շարքը կարելի է եզրափակել վաղքրիստոնեական խաչակիր տարատիպ կոթողներով, տապանաքարերով և ի վերջո՝ խաչքարերով:

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿԲԱՐԲԱՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ – 2015-3

Վարդան Զ. Պետրոսյան
Համեմատական հնդեվրոպաբանությունը հնդեվրոպական հիմք-լեզվում ընդհանուր առմամբ վերականգնում է *ai/āi, *ei/ēi, *oi/ōi, *au/āi, *eu/ēu, *ou/ōu երկբարբառները, որոնցից երկարները «հանդիպում են գրեթե բացառապես հոլովական վերջավորություններում»1, իսկ կարճերը՝ արմատների կազմում: Ոմանք վերականգնում են նաև *əi, *əu և «ձայնավոր+ձայնորդ» կաղապարով (հմմտ. *ar, *al, *em, *on, *əl և այլն) երկ բարբառներ2: Այս համակարգն էական փոփոխությունների է ենթարկվել գրեթե բոլոր հին հնդեվրոպական լեզուներում, այդ թվում՝ հայերենում:

ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԻ «ՆԱՒԸ ԼԵՐԱՆ ՎՐԱՅ» ՎԵՊԸ – 2015-3

Երվանդ Գ. Տեր-Խաչատրյան
Կոստան Զարյանի եթե չասենք ողջ գրականությունը, ապա նրա մեծագույն մասը ուղղված է եղել իր ժողովրդի ինքնության խորքերի մեջ ներթափանցմանն ու ճանաչողությանը, հոգեկան կառուցվածքի բացահայտմանը, հայ մար դու ազգային գիտակցության ձևավորմանն ու հաստատմանը, վերջապես՝ հայ ժողովրդի հավաքական գիտակցության բյուրեղացմանը:

ՆՈՄԵՆԿԼԱՏՈՒՐԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1920-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ – 2015-3

Արարատ Մ. Հակոբյան
Բոլշևիկյան միակուսակցական վարչակարգի (ռեժիմի) հաստատման բնո րոշ դրսևորումներից մեկը կուսակցական-պետական նոմենկլատուրայի ձևավորումն էր: Հասկացությունը ծագում է լատիներեն «nomenclatura» բառից. «nomen»՝ անուն, անվանում և «clator»՝ թվարկել, հայտարարել:

ՄԱՐ-Ի ՆՈՐԱՀԱՅՏ ՀՈՒՇԵՐԸ – 2015-3

Ռուբեն Հ. Գասպարյան,  Ռուբեն Օ. Սահակյանը
Անցել է տասնմեկ տարի, ինչ արևմտահայությունը ենթարկվեց պատ մության մեջ չտես նված աղետի. իր բնակավայրից նա հիմնովին տարա գրվեց և բնաջինջ եղավ: Մնացորդներն ու թափթփուկները միայն այս ու այն երկրում այսօր քաշ են տալիս իրենց թշվառ գոյությունը, որպես տխուր վկաներ ահավոր սարսափների և որպես անջինջ հուշեր հետնորդ սերունդների համար, թե որքան վտանգավոր է տեղական պայմանները ոտնակոխ անել և այս ու այն զորեղ պետության սին խոստումներով տարված՝ իր ապագա բախտը տնօրինել ուզել:

ԳՐԻԳՈՐ ԱՊԻՐԱՏ ՄԱԳԻՍՏՐՈՍ – 2015-3

Կարեն Ա. Մաթևոսյան
Բագրատունյաց ժամանակաշրջա նի Հայաստանի իշխանական տների պատմությունը դեռևս հանգամանորեն չի ու սումն ա սիր վել, այդ պատճառով մի շարք տոհմեր նույնացվել կամ արհեստականորեն կապվել են առավել հայտ նի Պահլավունի ների հետ։ Օրինակ՝ ուսումն ասիրողներն այդպես են վարվել 1010 թ. Անիի մերձակա Բագնայրի վանքը կառուցած Սմբատ Մագիստրոսի հետ՝ առանց փաստական հիմնավորման նրան թյուրիմացաբար համարելով Վահրամ Պահլավունու որդին։

ՎԵՑ ԴՐՈՒՅԹ ՆԱՐԱՏԻՎԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ -2015-3

Ֆրանկ Ռ. Անկերսմիթ
Լուսավորականությունից սկսած՝ պատմագիտության առջև դրվեց «հսկիչ» հարց. ինչպե՞ս է հնարավոր պատմագիտական գիտելիքը:
Հարցին զուգահեռ, ըստ էության, առաջադրվեց պատմության վերակառուցելիության պատգամը, այն է՝ պատմագիտական գիտելիքը հնարավոր է, եթե հնարավոր է պատմության վերակառուցումը