Author Archives: Admin

ՐԱՖՖԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – 2016-4

Շուշանիկ Գ. Զոհրաբյան
Նյութը ինքնատիպ է իր մեջ, ու միտքն այն ծնում է այն պես, ինչպես որ արվեստագետն է այն զգում: Վերջինս սնվում է իր ներաշխարհից, ազգային արմատներից և  դրանց համադրելով մարդկության կենսափորձի իմաստավորած ըմբռնումը՝ խոսում համամարդ կային իրողությունների, աշխարհի հետ մարդ-անհատի կապի մասին:

ՎԱՀՐԱՄ ՐԱԲՈՒՆՈՒ ՊԱՏՄԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ – 2016-4

Սեյրան Ա.  Զաքարյան
Միջնադարն ուներ հոգևոր մշակույթի համակարգում պատմության տեղի ու դերի ըմբռնման, «պատմության կերպարի» ստեղծման, պատմական գործիչների ու իրադարձությունների վերլուծության ու իմաստավորման, ազգային ինքնության համապատկերում պատմական հիշողության, պատմական անցյալի և ազգային արժեքների կարևոր ման իր յուրահատկությունները, որոնք դրսևորվել են նաև XIII դարի հայ պատմագրության մեջ, ի մասնավորի՝ Վահրամ Րաբունու երկերում:

ՏԵՔՍՏԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ ԵՎ ՌԱՍԵԼԻ ՊԱՐԱԴՈՔՍԸ – 2016-4

Աշոտ Ս. Աբրահամյան
Միևնույն տեքստի երբեմն իրարից խիստ տարբերվող մեկնաբանություն ների առաջացման հիմքը միայն անհատական հոգեբանական կամ մտա ծողական առանձնահատկությունները, գիտելիքների պաշարը կամ պատկերացումների շրջանակը, համոզմունքները կամ նախասիրությունները չեն:

 

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԱՆԱՆՑ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ – 2016-4

Հայկանուշ Ա. Շարուրյան
Այսօր, երբ մարդկությունը բավականին հախուռն, ցնցող, հաճախ անկանխատեսելի իրադարձությունների ականատեսն է, Աստվածաշնչի նորովի մեկնաբանումը դառնում է պարզապես անհրաժեշտ, իսկ Փրկչի վաղուց քաջածանոթ կերպարը ձեռք է բերում նոր, հետաքրքիր ու խոր հոգեբանական, նույնիսկ հակասական իմաստ:

ԻՐ ՈՒՐԻՇԸ – 2016-4

Աշոտ Վ. Ոսկանյան
Բանաստեղծի և իշխանության առնչությունները միշտ չէ, որ նկարագրվում են պարզ այլընտրանքային եզրերի միջոցով՝ որպես համակրանքի կամ հակակրանքի, սպասարկման կամ բռնաճնշման և կամ էլ անտարբեր զուգահեռ համակեցության հարաբերություններ: Մանավանդ, երբ խոսքը Եղիշե Չարենցի պես հախուռն հանճարի մասին է, որի ստեղծագործական երևակայության մեջ «արտաքին» հասարակական երևույթները սովորաբար բազմակողմանի ներքին կերպափոխություններ են ապրել:

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ – 2016-3

Գեղամ Մ. Բադալյան
Շարունակելով Բիթլիսի (Բաղեշ) նահանգի նախաեղեռնյան ժո ղովրդա գրական պատկերի ուսումնասիրությունը, ընթերցողի ուշադրու թյանն ենք ներկայացնում 3 սանջակների մի շարք գավառներ՝ Բուլանուխ, Մանազ կերտ, Վարդո (Մուշի սանջակ), Խլաթ կամ Ախլաթ` Դատվան-Ռահվայի գավառակի հետ (Բիթլիսի Կենտրոնական սանջակ), Գենջ, Ճապաղջուր (Գեն ջի սանջակ): Նշված վարչամիավորները գրավել են նահանգի հյուսի սային, արևելյան և արևմտյան հատվածները:

ՄԱՐ-Ի ՆՈՐԱՀԱՅՏ ՀՈՒՇԵՐԸ – 2016-3

Ռուբեն Հ. Գասպարյան, Ռուբեն Օ. Սահակյան
Մար-ի հուշերի հաջորդ հատվածը ներկայացնում է Մարաշում 18991904 բանտարկությանը հաջորդած 1904 թ. սեպտեմբեր-հոկ տեմ բեր յան ար կածալից ծովային ոդիսականը՝ Ալեքսանդրետից Կ. Պոլիս, իսկ այն տեղից՝ Եգիպտոս, որ տեղ նրան վերջապես հաջողվում է դուրս գալ ցա մաք և ազատվել թուրքական ոստիկանության հետապնդումներից:

Դավիթ Գյուլզատյան, Գրական արևելահայերենի արտահայտաբանություն, Եր., Գլոբալ համալսարանի հրատ., 2015, 296 էջ – 2016-3

Սիրանուշ Գ. Հովհաննիսյան
Արտահայտաբանությունը նկարագրական քերականության բաժիններից է` երեք ենթաբաժիններով` հնչաբանություն, գրաբանություն, շարժաբանություն։ Նկարագրական քերականությունը` որպես լեզվաբանական բնագավառ, լեզվի ուսումնասիրության բավականին հավակնոտ հարթակ է, քանի որ ըստ էության ենթադրում է սահմանել ոչ թե մեկ մասնավոր լեզվի բնութագրություն, այլ այնպիսի չափանիշներ կամ դիտանկյուններ, որոնցով հնարավոր է բոլոր լեզուները ներկայացնել։ Նրա սահմաններում լեզվի բնութագրություն կազմելը բարդ է այնքանով, որ նկարագրական և նորմատիվ տեսական քերականությունների սահմանը մի տեսակ տարտամ է, և միշտ կա վտանգ այդ երկուսը կա՛մ միահյուսելու, կա՛մ ուսումնասիրության անորոշ պատկերի հանգելու։

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԴԵՐԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ – 2016-3

Սյուզաննա Ս. Բարսեղյան
Որպես ավանդական Սփյուռք՝ տարաշխարհիկ հայությունն ունի էթնոսի կյանքն օտար միջավայրում կարգավորելու և էթնիկ ու մշակութային ինքնությունը պահպանելու ավանդական համայնքային ինստիտուտներ՝ եկեղեցի, դպրոց, կուսակցական, բարեսիրական, մշակութային և այլ կազմակերպություններ: