Author Archives: Admin

Սուրէն Դանիէլեան, Միջուկի տրոհումը. Սփիւռքահայ գրականութեան պատմութիւն, Գիրք 1 – 2012-1

Ալբերտ Ա. Մակարյն
Մեր օրերում, բարեբախտաբար, դեռեւս կան գիտնականններ, գիտության ճշմարիտ նվիրյալներ, որոնք, իրենց ուսերին առնելով մտավոր աշխատանքի ծանր բեռը, անաղմուկ ու մեն-մենակ կատարում են երբեմն գիտական մի ամբողջ խմբի հասու աշխատանք՝ բոլոր դեպքերում մնալով զարմանալի համեստ:

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ – 2012-1

Յուրգեն Գիսպերտի, Քրիստիան Կոլտերի և Ժիրայր Քոչարյանի բաց նամակները Բունդեսթագի պատգամավորներին

Դոկտ. Ժիրայր Քոչարեան
«20-ամյա հակամարտություն Լեռնային Ղարաբաղի շուրջ, նոր ազդակ հակամարտության խաղաղ կարգավորման համար» վերնագիրը արթնացնում է մեծ սպասումներ, քանի որ մինչեւ այսօր այդ հարցով զբաղված միջազգային եւ ազգային հանձնաժողովներից ոչ մեկին չի հաջողվել ղարաբաղյան հակամարտությանը քաղաքական (եւ ըստ այդմ՝ խաղաղ) լուծում տալ:

ԻԹԹԻՀԱՏԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ – 2012-1

Երիտթուրքերի 1919-1921 թթ. և 1926 թ. դատավարությունների համեմատական վերլուծություն

Մելինե Վ. Անումյան
1919-1921 թթ. երիտթուրքերի դատավարությունները Օսմանյան կայսրության Ռազմական արտակարգ ատյաններում տեղի ունեցան մի կողմից՝ միջազգային ճնշան պայմաններում, իսկ մյուս կողմից՝ «Միություն եւ առաջադիմությանը» («Իթթիքատին») ընդդիմադիր «Ազատություն եւ համաձայնություն» (Hürriyet ve Itilaf) կուսակցության ներկայացուցիչների վերստին իշխանության գալու արդյունքում:

ՏՈՐՔ ԱՆԳԵՂԵԱՅ. ՍՏՈՒԳԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ – 2012-1

Արմեն Հ. Ղարագյոզյան
Հայ առասպելաբանության ուշագրավ կերպարներից մեկի՝ Տորք Անգեղի մասին գիտական գրականության մեջ արտահայտվել են բազմաթիվ տեսակետներ՝ հաճախ հակասական եւ իրարամերժ:

ԱՌԱՋԻՆ ՏՊԱՐԱՆԻ ԵՎ ԹՂԹԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՀԻՄՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ – 2012-1

Հայկական տպագրության 500-ամյակի առթիվ

Սասուն Մ. Հարությունյան
Մարդկության պատմության ընթացքում կատարված կարեւորագույն հայտնագործություններից մեկը տպագրության գյուտն է, որը հեղաշրջում առաջացրեր քաղաքակրթության զարգացման մեջ:

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ՍՈՒՐԲ ՍՈՖԻԱՅԻ ՏԱՃԱՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՏՐԴԱՏ ԱՆԵՑՈՒ ԿՈՂՄԻՑ – 2012-1

Մուրադ Մ. Հասրաթյան
1961 թվականին, երբ լրացավ մայրաքաղաք Անիի 1000-ամյակը, Խորհրդային Հայաստանում այդպես էլ չնշվեց այդ հիշարժան տարեթիվը եւ միայն անցյալ տարի՝ 2011 թ., արդեն անկախ Հայաստանում ոգեկոչվեց միջնադարյան Հայաստանի հռչակավոր մայրաքաղաքի 1050-ամյակը:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ» ՕՊԵՐԱՆ – 2012-1

Միխայիլ Ա. Կոկժաև
Ալեքսանդր Հարությունյանի փայլուն ստեղծագործությունների մեջ «Սայաթ-Նովա» օպերան դարձել է այն բարձր հոգեւոր ճշմարտության մարմնավորումը, որը ոչ միայն հասկանլի է բոլորին, այլեւ բարոյագիտորեն ուսուցողական է:

ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՃՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ – 2012-1

Ծննդյան 175-ամյակի առթիվ

Աննա Գ. Ասատրյան
Տիգրան Չուխաճյանն Արեւելքի երաժիշտներից առաջինն էր, ով ստանալով մասնագիտական երաժշտական կրթություն եւ կատարելապես տիրապետելով եվրոպական կոմպոզիտորական տեխնիկային իր հանկարի ուժով փորձեց գտնել Արեւելքի եւ Արեւմուտքի երաժշտական մշակույթների մերձեցման ուղիները, արեւելյան երաժշտության սեփականությունը դարձրեց օպերային, սիմֆոնիկ ու կամերային-գործիքային երաժշտության բարդ ժանրերը:

ՄԻ ԽԱՉՔԱՐ Ս. ՀՌԻՓՍԻՄԵԻ ՎԱՆՔԻՑ – 2012-1

Արսեն Է. Հարությունյան
Ս. Հռիփսիմեի վանքի արեւելյան կողմում գտնվող տապանաքարերի, պարսպապատի տակ շարված խաչքարերի ու դրանց բեկորների շարքում աչքի է ընկնում պատվանդանին ագուցված մի խաչքար: Ելնելով  պատվանդանի եւ խաչքարի քանդակային հորինվածքում առկա տարբեր դարաշրջաններին բնորոշ որոշ առանձնահատկություններից՝ ակնհայտ են դառնում վերջիններիս ժամանակային տարբերությունները:

ՄՈՒՂՆԻՆ՝ ՊՌՈՇՅԱՆՆԵՐԻ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՏԻՐՈՒՅԹ – 2012-1

Աշոտ Գագիկի Մանուչարյան
Աշտարակի Մուղնու Ս. Գևորգ վանքը պատկանում է Հայաստանի միջնադարյան այն հուշարձանների թվին, որը համակողմանիորեն ու հանգամանալից կերպով ուսումնասիրվել է թե՝ ճարտարապետական, թե՛ պատմագիտական, թե, վիմագրագիտական առումներով: Կառույցն իր հորինվածքային մտահղացմամբ ու կատարողական բարձր արվեստով արժանացել է ոչ միայն հայ, այլեւ օտարազգի հետազոտողների ուշադրությանը: