Author Archives: Admin

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ – 2011-1

Մաս երկրորդ: Քաղաքային առօրեականությունն ու մշակութային փոխակերպումները անկախության տարիներին

Աղասի Զ. Թադևոսյան
Քաղաքն այնպիսի տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող եւ տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձեւեր ստացած մշակութային տեքստերը, այլեւ ստեղծվում են նորերը: Քաղաքային դիսկուրսի ծավալման կարեւոր միջավայրից մեկը առօտեականությունն է:

ՀԱՅՈՑ ՄԻՋՆԱԴԱՐԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԼԵԳԵՆԴԸ – 2011-1

Մաս երկրորդ: Ներսես Մեծի մարգարեական կանխասացությունը և այլ տեսիլներ

Վարդան Գ. Դեւրիկյան
Տրդատի եւ Կուստանդիանոսի պատմությունից հետո ազատագրական լեգենդի երկրորդ գրական աղբյուրը միջնադարյան տեսիլներ են, որոնք ոչ միայն հոգեւոր բարձր ապրումների, այլեւ ազգային անկատար իղձերի արտահայտություններ:

 

ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՄԵԾ ՀԱՅՔՈՒՄ – 2011-1

Մաս չորրորդ։ Մեծ Հայքը և իրադրությունը Եփրատի քաղաքակրթական  սահմանին՝ Ք.ա I – Ք.հ. I դարերի շրջադարձին

Ալբերտ Ա. Ստեփանյան
Դիտարկվող դարաշրջանում Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ հաստատված մոտավոր ուժային համաչափելիությունը խախտվեց եւ տիրական դարձավ աշխարհաքաղաքական խզումը: Պատճառները տարաբնույթ էին եւ դժվար բացատրելի՝ ուղղագիծ հոլովույթի դիտանկյունից: Թերեւս ավելի պատշաճ է խոսել իրադարձությունների համակարական (սիմպաթետիկ) համընկնումի մասին:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԱՐԴԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԷՋ – 2011-1

Նորա Մ. Արիսեան (Դամասկոս)
Օսմանեան բռնապետութեան թուրքացման պետական քաղաքականութեանը դիմակայելու ընդհանուր խնդիրը նոր ժամանակներու համար դարձաւ այն կարեւոր հիմնաքարը, որուն վրայ կառուցուեցաւ հայ եւ արաբ ժողովուրդներու բարեկամութիւնը: Իսկ Մեծ եղեռնէն ետք արաբական երկիրներուն մէջ ապաստանած հայ տարագրեալներուն փրկութիւն եւ օթեւան տալով՝ աւելի ամրապնդուեցաւ հայ-արաական համերաշխութիւնը:

ՏԱՐԵԳԻՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ – 2011-1

Հայագիտության զարգացման վերաբերյալն մեզանում պարբերաբար ընդունվող ծրագրերը եւ դրանց իրականցման փորձերը առայժմ գտնվում են նմանակումային (իմիտացիոն) գործընթացների տիրույթում, որոնք լիուլի տեղավորվում են արդի հայ հասարակությանը բնորոշ թատերականացված պատկերացումների շրջագծում:

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է – 2011-4

Մանուկ Ա. Հարությունյան
Վերլուծելով վերջին տասնամյակներին Հայաստանում տեղի ունեցած արմատական հեղաբեկումները՝ հույժ կարևոր է պարզել, թե այդ ամենի արդյունքում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել արդարության վերաբերյալ մարդկանց հիմնարար պատկերացումներում և որքանո՞վ են դրանք համապատասխանում գնահատման՝ բոլորի համար հասկանալի չափանիշներին:

ԹԱԳՈՒՀԻ ՇԻՇՄԱՆՅԱՆ՝ ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՅԱԼ ԱՍՈՒՊԸ – 2010-4

Ալբերտ Ա. Մակարյան
Թիֆլիսյան հեռավոր տարիներից այսպիսի հիացական խոսքերով է հիշել Ծերենցին ու նրա շնորհաշատ դստերը Մոսկվայում քաղցկեղից տառապող Հովհաննես Թումանյանը… իր վախճանից ընդամենը 21 օր առաջ՝ 1923-ի մարտի 2-ին:

ՀՅԴ ԲՈՒԽԱՐԵՍՏԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ – 2010-4

Հայաստանի առաջին Հանրապետության անկման պատճառների մասին

Համո Կ. Սուքիասյան
Հայաստանի առաջին Հանրապետության անկումից հետո արտերկրում հայտնված ՀՅԴ Դաշնակցության ղեկավար գործիչների ու շարքային անդամների շրջանում լայքն քննարկման նյութ դարձան սեփական քայլերի վերագնահատման, սխալների ու բացթողումների վերհանման հարցերը: Այս առումով առանձնապես կարեւորվում էր Հայաստանի Հանրապետության անկման առարկայական ու ենթակայական պատճառների բացահայտումը, ինչի հանդեպ միատեսակ չէր կուսակցութեան ղեկավար մարմնի՝ ՀՅԴ Բյուրոյի անդամների դիրքորոշումը:

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ – 2010-4

Նորահայտ վավերագրեր Կարինում Ռոստոմի եւ հայ բարեգործան ընկերությունների 1916թ. գործունեության վերաբերյալ

Ռուբեն Օ. Սահակյան
1916 թ. փետրվարի 3-ին ռուսական Կովկասյան բանակի զորամասերը դժվային մարտերից հետո գրավեցին Էրզրում (Կարին) ամրոցը եւ քաղաքը՝ ծանր պարտության մատնելով թուրքական զորքերին: Քաղաքն ազատագրած ռուսական բանակի եւ հայ կամավորականների առջեւ բացվեցին մեկ տարի առաջ տեղի ունեցած մեծ ողբերգության սահմռկեցուցիչ տեսարանները: