Category Archives: ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԻՆ ՀԱՅԵՐԵՆԻ ՀՊԱՇՓԱԿԱՆՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ – 2020-3

Վարդան Զ. Պետրոսյան
Հպաշփական հնչույթների առաջացումը սատըմ (satəm) խմբի հ.-ե. հին լեզուներում պատմահամեմատական հնդեվրոպաբանության մեջ մեկնաբանվել է իբրև հետնաքմային հպականների առաջին և երկրորդ քմայնացումների արդյունք, իսկ բնական լեզվաբանությունը դրանց ծագումը բացատրում է նախահնդեվրոպական լեզվի հետնաքմային հպականների հնչարտաբերական բնութագրերի քանակական կողմի զարգացումով:

ԻՄԱՍՏԱՅԻՆ ԵՎ ԴԻՊՎԱԾԱՅԻՆ ՆՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ (2018-2019 ԹԹ․)  – 2020-2

Անուշ Ա․ Խաչատրյան
Մեր կյանքում տեղի ունեցող ցանկացած փոփոխություն իր անդրադարձումն է գտնում լեզվի ամենազգայուն բաղադրիչում՝ բառապաշարում՝ համա- պատասխան բառի առաջացումով կամ գոյություն ունեցող բառերի իմաստային զարգացումով։

ԼԵԶՎԻ ՄՏԱՇԱՀԱՐԿԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ – 2020-1

Սեդա Ք. Գասպարյան
Ակնհայտ է, որ ցանկացած տեղեկություն, այդ թվում՝ իրավագիտական, գրանցվում, փոխանցվում և հասցեատիրոջ կողմից ընդունվում է լեզվի միջոցով, իսկ այն հանգամանքը, որ իրավունքի լեզուն ներկայումս հայտնվել է արտալեզվական տարբեր գործոնների ազդեցության ներքո, առավել կարևոր է դարձնում այդ լեզվի դերը հատկապես միջազգային հաղորդակցական դաշտում: Հետևաբար լեզուն է, որ հուսալի գործիք է իրավագիտական հաղորդակցության իրականացման ոլորտում:

«ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՂ ՀԱՅ» ՆՇԱՆԱԿՈՂ ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ – 2020-1

Դավիթ Ս. Գյուրջինյան
Մեծ Հայքի հարևան երկրում՝ Վիրքում (Իբերիայում), հայերն ապրել են վաղ ժամանակներից սկսած: Ուխտանես Ուռհայեցու (10-րդ դ.) գրքում պահպանվել է դեռևս 6-րդ դ. վերջին ու 7-րդ դ. սկզբին վերաբերող տեղեկություն հայկական սահմանային Ցուրտավ գաղթավայրի մասին:

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿՈՂ ՀԱՅԵՐԵՆ ԲԱՅԵՐԸ – 2019-4

Դավիթ Ս. Գյուրջինյան
Քերթողահայրը գրել է. «…. զազգիս մերոյ կարգել զպատմութիւնն ճշդիւ՝ զթագաւորացն և զնախարարականաց ազգաց և տոհմից, թէ ով յումմէ, և զի՜նչ իւրաքանչիւր ոք ի նոցանէ գործեաց, և ո՜վ ոք ի ցեղիցս որոշելոց ընտանի և մերազնեայ, և ո՜յք ոմանք եկք ընտանեցեալք և մերազնացեալք»: Հատվածը աշխարհաբարի է վերածվել այսպես. «…. ճշտությամբ հորինել մեր ազգի պատմությունը, թագավորների և նախարարական ցեղերի և տոհմերի մասին, թե ո՛վ ումի՜ց է ծագել, ի՜նչ է գործել նրանցից յուրաքանչյուրը, և ո՜րն այս բաժանված ցեղերից բնիկ մեր ազգից է և որոնք եկվորներ են և հայացել՝ բնիկ են դարձել»:

ՀԱՅԵՐԵՆԻ ԵՎ ԿԵԼՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ԶՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – 2019-4

(Ձայնավորական, ձայնորդային և «երկհնչյունային» մակարդակ)

Վազգեն Գ. Համբարձումյան
1. Հարցի ընդհանուր դրվածքը 

1. 1. Հնդեվրոպական քաղաքակրթություն կրող ժողովուրդներից են կելտերը, որոնց լեզուներից առավել հայտնի են իռլանդերենը, շոտլանդերենը, բրետոներենը, մեներենը և այլն: Հայերենը և կելտական լեզուները, իբրև ընդհանուր հնդեվրոպական ժառանգություն, ունեն ծագումնային և տիպաբանական ակնհայտ ընդհանրություններ (զուգադիպումներ):

1. 2. Մեր այս աշխատանքը նվիրված է հնչյունական այն առնչություններին, որոնք ներկայանում են իբրև ձայնավորական, ձայնորդային և երկբարբառային («երկհնչյունային») զուգաբանություններ (իզոգլոսներ. անգլ. isoglosses):

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՉԱՓԱԾՈՅԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ – 2019-3

Մերի Վ. Հովհաննիսյան
Վահան Տերյանի խոսքարվեստի ուսումնասիրությունը սերտորեն առնչվում է իր ապրած ժամանակաշրջանի համաժողովրդական լեզվի և գեղարվեստական գրականության լեզվի օրինաչափություններին, անդրադառնում դրանց հիմնական առանձնահատկություններին, զարգացման ուղիներին և հեռանկարներին:

ԱՐՏԱԳԱՂԹԻ ԵՎ ՍՓՌՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ – 2019-2

Հայերենի «արաբական երկրների հայ» բառաիմաստային խումբը

Դավիթ Ս. Գյուրջինյան
Հայկական Սփյուռքը տարբերակվում է զանազան հատկանիշների հիման վրա. մերձավոր եւ հեռավոր Սփյուռք, ավանդական եւ նոր, խորհրդային ժամանակներում՝ ներքին եւ արտաքին Սփյուռք, Մերձավոր Արեւելքի, Եվրոպայի եւ այլն:

ՀՊԱԿԱՆ ԲԱՂԱՁԱՅՆՆԵՐԻ ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ – 2019-2

Վարկածային վերականգնման փորձ

Վարդան Զ. Պետրոսյան
Ինչպես առհասարակ հնդեվրոպական հպականների, այնպես էլ, մասնա վո րա պես, ձայնեղ հպականների կարգի/(կարգերի) գոյության և հնչաբանական բնութագրի հար ցերը համեմատաբանների քննության նյութ են դարձել դեռևս 19-րդ դարի վեր ջին, երբ պատմահամեմատական լեզվաբանության մեջ տիրապետող էին հպա կան բա ղա ձայնների երիտ քերականական պատկերացումերը՝ ձայնեղ-շնչեղ ձայ նեղ- խուլ -շնչեղ խուլ քառանդամ բաշխումով (հմմտ. *d-*dh-*t-*th): Այդ համա կար գը վերա նա յելու առաջին փորձն անում է Ֆ. դը Սոս յուրը «Նպաստ [սանս կրիտի] շնչեղ խուլե րի պատ մու թյան մեջ» զեկուցումով

«ԴՈՒ»/«ԴՈՒՔ» ԴԻՄԵԼԱՁԵՎԵՐԸ ՀԱՅԵՐԵՆԻ ԽՈՍՔԱՅԻՆ ԷԹԻԿԵՏՈՒՄ – 2019-1

Անահիտ Զ. Ադիլխանյան
Յուրաքանչյուր ժողովուրդ ունի և շարունակում է ստեղծել խոսքային էթիկետի կանոնների իր համակարգը: Այդ համակարգում սովորաբար միախառնված են հանրալեզվաբանական, ազգալեզվաբանական (էթնոլեզվաբանական), հոգելեզվաբանական մոտեցումները: