Category Archives: ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՄԱՅԻՍ 28-Ն ԻԲՐԵՎ ՓՈՐՁԱՔԱՐ – 2018-1

Հայաստանի Հանրապետության 100-ամյակի ոգեկոչման արարողությունները խոստանում են դառնալ այն յուրահատուկ «լակմուսի թուղթը», որն առարկայորեն ի ցույց է դնելու ոչ միայն պետականության գաղափարի հանդեպ յուրաքանչյուրս հարգանքի աստիճանը, այլև մեր ներկա հանրապետության ինքնուրույնության և ինքնիշխանության չափը:

ՀԱՅԱՍՏԱՆ-ՔՐԴՍՏԱՆ. ԲԱՆՏԱՐԿՎԱԾ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅՈՒՆ – 2017-3

Իրաքյան Քրդստանի սեպտեմբերի 25-ի հանրաքվեով սկիզբ առած խոր հեղաբեկումները վերջին ամիսներին մեր տարածաշրջանում արձանագրվող աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունների առաջին ծիծեռնակներն են:

ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ – 2017-2

Հարավային Կովկասում ու նրա շուրջն առկա փխրուն իրողությունների փլուզման հեռանկարը՝ որպես պատմական անհրաժեշտութուն համառորեն բախում է տարածաշրջանի դարպասները՝ պահանջելով հունավորել ապագայի սաղմնավորման ու հասունացման տարերային ընթացքը։

1917 ԹՎԱԿԱՆԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ – 2017-1

Երբ 2017 թվականին Եվրոպայում արձանագրվում է ավանդական-քրիս տոնեական արժեքների վերածնունդն ու աջ ուժերի հաղթարշավը, Ռու սաստանում պատրաստվում են նշել նույն արժեքներից 1917 թվա կա նին կատարված ար մատական շրջադարձի՝ Հոկտեմբերյան հեղաշրջման 100-ամյակը։

ԱԶԳ-ԲԱՆԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀՅԴ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ – 2016-4

Հայաստանում այսօր աշխուժորեն քննարկվող առանցքային գաղափարներից մեկը ազգ-բանակի տեսլականն է, որի վերաբերյալ հրապարակում առկա կարծիքների ու առաջարկների բազմազանությունը շուտով կարող է հավասարվել քննարկումների մասնակիցների թվին։

ԵՎՐԱՍԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՐ ԸՆԿԱԼՈՒՄԸ – 2016-3

Ներկայումս հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ղեկավարությամբ ծավալվող ինտեգրացիոն գործընթացների «քաղաքակրթական հովանոցը» համարվող Եվրասիականության դոկտրինը հիմնվում է որոշակի արժեհամակարգի ու գաղափարախոսության վրա, որոնց ձևավորման և անցած ուղու քննությունը կարևոր է նաև Հայաստանի ու հայության համար։

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՆՈՐ ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՅԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ – 2016-2

Թեև 2016 թ. ապրիլի սկզբներին տեղի ունեցած արյունալի կռիվներից հետո էլ միջազգային հանրությունը Ղարաբաղյան հակամարտության կար գա վորման ուղիները փնտրում է փոխզիջումների հարթության վրա, իսկ նոր պատերազմին նախապատրաստվող Ադրբեջանը շարունակում է ինտեն սի վորեն զինվել, հայկական կողմը 1990-ա կան թվականներից գրեթե անխաթար մնացած ստա տուս-քվոյի պահպանման հույսեր է փայ փայում։

ՎՏԱՆԳԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ – 2016-1

Վէմ-ի ներկա Խմբագրականը ապրիլի 1-ի լույս 2-ին սկիզբ առած դրամատիկ իրադարձություններից առաջ և հետո մեզանից յուրաքանչյուրին բաժին ընկած ճակատագրի հարազատ հայելին է։ Նրա առաջին մասն էջադրվել է նախքան Ղարաբաղյան ճակատում սկիզբ առած ռազմական գործողությունները, իսկ երկրորդ մասը շարադրվել է դրանցից 10 օր անց։ Կարծում ենք, որ քառօրյա պատերազմից առաջ և հետո արձանագրված դատողությունների ու կանխատեսումների հա մեմատությունը թույլ կտա հասկանալ տեղի ունեցածը և ծրագրել ապագան։

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ – 2015-4

ՀՅ Դաշնակցության 125-ամյակի հանդիսությունները ոչ միայն կուսակցության անցած դժվարին ու բարդ ճանապարհին արձանագրված ձեռք բերումների ամփոփման առիթ էին, այլև մինչ օրս դեռևս անկատար մնացած նպատակների նորովի իմաստավորման հնարավորություն։