Category Archives: ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ – 2015-4

ՀՅ Դաշնակցության 125-ամյակի հանդիսությունները ոչ միայն կուսակցության անցած դժվարին ու բարդ ճանապարհին արձանագրված ձեռք բերումների ամփոփման առիթ էին, այլև մինչ օրս դեռևս անկատար մնացած նպատակների նորովի իմաստավորման հնարավորություն։

ԹՈՒՐՔ-ՔՐԴԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ – 2015-3

Տարածաշրջանում անկասելիորեն առաջ ընթացող աշխարհաքաղաքական տեղաշարժերի ազդեցությամբ Թուրքիայում վերսկսված քրդական զինյալ պայքարը վկայում է, որ Հայոց ցեղասպանության իրականացման միջոցով բռնազավթված Արևմտյան Հայաստանի ճակատագիրը մինչ օրս չի վճռահատվել։

ԵՂԵՌՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳԼՈԲԱԼԱՑՈՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ – 2015-1

Հայոց ցեղասպանության մասին մեր հավաքական հիշողության մեջ անցած 100-ամյակում տեղի ունեցած խորքային փոփոխությունների ուսումնասիրությունը խիստ անհրաժեշտ է գլոբալացող աշխարհում նրա ճանաչման, դատապարտման և հետևանքների հաղթահարման համար։

ԱՌԵՐԵՍՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԻՆ – 2014-4

Թեև 2015 թվականը մեր քաղաքական օրակարգում ամրագրվել է որպես ազգային մեծագույն ողբերգության՝ Հայոց ցեղասպանության 100ամյա տարելից, բայց մինչ օրս փաստորեն անորոշ են մնում անցյալի ու ներկայի այդ մեծ առերեսման սպասումներից բխող անելիքներն ու ակնկալիքները։

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՔԱՈՍԻ ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐԸ – 2014-3

Եվրասիական միության ձևավորման փորձերին սպասող լուրջ մար տահրավերների մասին անցած գարնանը մեր հանդեսի առաջադրած հստակ կանխատեսումները վերջին կես տարվա ընթացքում լիուլի ապացուցեցին իրենց իրատեսականությունը։

ՕԲՅԵԿՏԻՎԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄԱՃԱՆԱՉՈՂՈՒԹՅԱՆ ՓԱԿՈՒՂԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ – 2014-2

Անկախ պետականության գոյության պայմաններում անգամ մեր հետազոտողների գերակշռող մասի աշխարհընկալումը շարունակում է հիմնվել մարդկային հասարակության զարգացման «օրենքների» ու օրինաչափությունների «օբյեկտիվության» մասին պատկերացումների վրա, որոնք ամբողջատիրական մտածողության «խոհանոցից» մնացած «պահածոյի» դատարակ տուփերի նման՝ շարունակում են աղմուկ բարձրացնել հայ պատմագիտությանը բաժին ընկաղ գիտատեսական փակուղիներում:

ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՆԱՏՈՄԻԱՆ – 2014-1

Ուկրաինայի դեպքերով սկսված՝ խորհրդային ժառանգության համար ներկա անզիջում պայքարն արտաքուստ նմանվում է Հայոց պատմության ընթացքում պարբերաբար արձանագրված՝ կայսրությունների անկման, Հայաստանի վերանկախացման և ապա՝ պետականության կորս տյան այն հաջորդական շրջափուլերին կամ ցիկլերին, որոնց դիմա կայելու անկարողությունը մեզանում ի հայտ է եկել Սելևկյանների, Հռոմի, Բյուզանդիայի և վերջապես՝ Օսմանյան ու Ռուսաստանյան կայսրությունների անկման դարաշրջաններում։

ԺԱՄԱՆԱԿԸ ԵՎ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԸ – 2013-3

Յուրաքանչյուր սերունդ նախապատրաստում է իրեն բնորոշ հերսների ծնունդը և գիտակցում ու արժեւորում է նրանց գործողությունների այն հանրագումարը, որոնք դիտվում են իբրեւ հերոսության եւ հերոսականության դրսեւորումներ:

ԵՐԵՎԱՆԻ ԿՈՂՊԵՔՆԵՐՆ ՈՒ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ – 2013-2

Ավելի քան երկու տասնամյակի պատմություն ունեցող Հայաստանի երրորդ Հանրապետության ճակատագիրն այնպես է դասավորվել, որ մեր ազգի ու պետության հետագա ընթացքը պայմանավորող քաղաքական, տնտե սական և մշակութային-քաղաքակրթական լուծումների բոլոր հնարավորություններն այսօր հատվում են մեկ կետում` մայրաքաղաք Երևանում։