Category Archives: ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՆՈՐ ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՅԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ – 2016-2

Թեև 2016 թ. ապրիլի սկզբներին տեղի ունեցած արյունալի կռիվներից հետո էլ միջազգային հանրությունը Ղարաբաղյան հակամարտության կար գա վորման ուղիները փնտրում է փոխզիջումների հարթության վրա, իսկ նոր պատերազմին նախապատրաստվող Ադրբեջանը շարունակում է ինտեն սի վորեն զինվել, հայկական կողմը 1990-ա կան թվականներից գրեթե անխաթար մնացած ստա տուս-քվոյի պահպանման հույսեր է փայ փայում։

ՎՏԱՆԳԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ – 2016-1

Վէմ-ի ներկա Խմբագրականը ապրիլի 1-ի լույս 2-ին սկիզբ առած դրամատիկ իրադարձություններից առաջ և հետո մեզանից յուրաքանչյուրին բաժին ընկած ճակատագրի հարազատ հայելին է։ Նրա առաջին մասն էջադրվել է նախքան Ղարաբաղյան ճակատում սկիզբ առած ռազմական գործողությունները, իսկ երկրորդ մասը շարադրվել է դրանցից 10 օր անց։ Կարծում ենք, որ քառօրյա պատերազմից առաջ և հետո արձանագրված դատողությունների ու կանխատեսումների հա մեմատությունը թույլ կտա հասկանալ տեղի ունեցածը և ծրագրել ապագան։

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ – 2015-4

ՀՅ Դաշնակցության 125-ամյակի հանդիսությունները ոչ միայն կուսակցության անցած դժվարին ու բարդ ճանապարհին արձանագրված ձեռք բերումների ամփոփման առիթ էին, այլև մինչ օրս դեռևս անկատար մնացած նպատակների նորովի իմաստավորման հնարավորություն։

ԹՈՒՐՔ-ՔՐԴԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ – 2015-3

Տարածաշրջանում անկասելիորեն առաջ ընթացող աշխարհաքաղաքական տեղաշարժերի ազդեցությամբ Թուրքիայում վերսկսված քրդական զինյալ պայքարը վկայում է, որ Հայոց ցեղասպանության իրականացման միջոցով բռնազավթված Արևմտյան Հայաստանի ճակատագիրը մինչ օրս չի վճռահատվել։

ԵՂԵՌՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳԼՈԲԱԼԱՑՈՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ – 2015-1

Հայոց ցեղասպանության մասին մեր հավաքական հիշողության մեջ անցած 100-ամյակում տեղի ունեցած խորքային փոփոխությունների ուսումնասիրությունը խիստ անհրաժեշտ է գլոբալացող աշխարհում նրա ճանաչման, դատապարտման և հետևանքների հաղթահարման համար։

ԱՌԵՐԵՍՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԻՆ – 2014-4

Թեև 2015 թվականը մեր քաղաքական օրակարգում ամրագրվել է որպես ազգային մեծագույն ողբերգության՝ Հայոց ցեղասպանության 100ամյա տարելից, բայց մինչ օրս փաստորեն անորոշ են մնում անցյալի ու ներկայի այդ մեծ առերեսման սպասումներից բխող անելիքներն ու ակնկալիքները։

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՔԱՈՍԻ ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐԸ – 2014-3

Եվրասիական միության ձևավորման փորձերին սպասող լուրջ մար տահրավերների մասին անցած գարնանը մեր հանդեսի առաջադրած հստակ կանխատեսումները վերջին կես տարվա ընթացքում լիուլի ապացուցեցին իրենց իրատեսականությունը։

ՕԲՅԵԿՏԻՎԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄԱՃԱՆԱՉՈՂՈՒԹՅԱՆ ՓԱԿՈՒՂԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ – 2014-2

Անկախ պետականության գոյության պայմաններում անգամ մեր հետազոտողների գերակշռող մասի աշխարհընկալումը շարունակում է հիմնվել մարդկային հասարակության զարգացման «օրենքների» ու օրինաչափությունների «օբյեկտիվության» մասին պատկերացումների վրա, որոնք ամբողջատիրական մտածողության «խոհանոցից» մնացած «պահածոյի» դատարակ տուփերի նման՝ շարունակում են աղմուկ բարձրացնել հայ պատմագիտությանը բաժին ընկաղ գիտատեսական փակուղիներում: