ԳԻՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ – 2018-3 Հայաստանում 2018 թվականի գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո մեր պետության կառավարման շատ քիչ ոլորտներում են նշմարվել լուրջ բարեփոխումների իրականացման մտադրություններ և դրանց համապատասխանող՝ ռազմավարական նպատակների ու առաջնահերթությունների հստակեցման փորձեր։
ԵՌԱՉԱՓ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԵՏԱԳԻԾԸ – 2018-2 21-րդ դարին բնորոշ բարդ ու հակասական գործընթացները մեկ հարթության վրա քննելու պարագայում անհնար է հասկանալ ու մեկ նաբանել Հայաստանի Հանրապետության 100-ամյակի նախօրեին մեր երկրում տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունների իրական պատճառներն ու հնարավոր հետևանքները։
ՄԱՅԻՍ 28-Ն ԻԲՐԵՎ ՓՈՐՁԱՔԱՐ – 2018-1 Հայաստանի Հանրապետության 100-ամյակի ոգեկոչման արարողությունները խոստանում են դառնալ այն յուրահատուկ «լակմուսի թուղթը», որն առարկայորեն ի ցույց է դնելու ոչ միայն պետականության գաղափարի հանդեպ յուրաքանչյուրս հարգանքի աստիճանը, այլև մեր ներկա հանրապետության ինքնուրույնության և ինքնիշխանության չափը:
Ո՞Վ Է ՀԱՅԸ – 2017-4 Երկրի զարգացման հետագա ընթացքը լուսավորող ընդհանուր համա կեցական տեսլականի բացակայությունը հայաստանյան արդի հասարա կու թյան ներսում ինքնութենական ճգնաժամի պատճառ է դարձել։
ՀԱՅԱՍՏԱՆ-ՔՐԴՍՏԱՆ. ԲԱՆՏԱՐԿՎԱԾ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅՈՒՆ – 2017-3 Իրաքյան Քրդստանի սեպտեմբերի 25-ի հանրաքվեով սկիզբ առած խոր հեղաբեկումները վերջին ամիսներին մեր տարածաշրջանում արձանագրվող աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունների առաջին ծիծեռնակներն են:
ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ – 2017-2 Հարավային Կովկասում ու նրա շուրջն առկա փխրուն իրողությունների փլուզման հեռանկարը՝ որպես պատմական անհրաժեշտութուն համառորեն բախում է տարածաշրջանի դարպասները՝ պահանջելով հունավորել ապագայի սաղմնավորման ու հասունացման տարերային ընթացքը։
1917 ԹՎԱԿԱՆԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ – 2017-1 Երբ 2017 թվականին Եվրոպայում արձանագրվում է ավանդական-քրիս տոնեական արժեքների վերածնունդն ու աջ ուժերի հաղթարշավը, Ռու սաստանում պատրաստվում են նշել նույն արժեքներից 1917 թվա կա նին կատարված ար մատական շրջադարձի՝ Հոկտեմբերյան հեղաշրջման 100-ամյակը։
ԱԶԳ-ԲԱՆԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀՅԴ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ – 2016-4 Հայաստանում այսօր աշխուժորեն քննարկվող առանցքային գաղափարներից մեկը ազգ-բանակի տեսլականն է, որի վերաբերյալ հրապարակում առկա կարծիքների ու առաջարկների բազմազանությունը շուտով կարող է հավասարվել քննարկումների մասնակիցների թվին։
ԵՎՐԱՍԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՐ ԸՆԿԱԼՈՒՄԸ – 2016-3 Ներկայումս հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ղեկավարությամբ ծավալվող ինտեգրացիոն գործընթացների «քաղաքակրթական հովանոցը» համարվող Եվրասիականության դոկտրինը հիմնվում է որոշակի արժեհամակարգի ու գաղափարախոսության վրա, որոնց ձևավորման և անցած ուղու քննությունը կարևոր է նաև Հայաստանի ու հայության համար։
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՆՈՐ ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՅԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ – 2016-2 Թեև 2016 թ. ապրիլի սկզբներին տեղի ունեցած արյունալի կռիվներից հետո էլ միջազգային հանրությունը Ղարաբաղյան հակամարտության կար գա վորման ուղիները փնտրում է փոխզիջումների հարթության վրա, իսկ նոր պատերազմին նախապատրաստվող Ադրբեջանը շարունակում է ինտեն սի վորեն զինվել, հայկական կողմը 1990-ա կան թվականներից գրեթե անխաթար մնացած ստա տուս-քվոյի պահպանման հույսեր է փայ փայում։