Monthly Archives: Մարտի 2012

ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՃՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ – 2012-1

Ծննդյան 175-ամյակի առթիվ

Աննա Գ. Ասատրյան
Տիգրան Չուխաճյանն Արեւելքի երաժիշտներից առաջինն էր, ով ստանալով մասնագիտական երաժշտական կրթություն եւ կատարելապես տիրապետելով եվրոպական կոմպոզիտորական տեխնիկային իր հանկարի ուժով փորձեց գտնել Արեւելքի եւ Արեւմուտքի երաժշտական մշակույթների մերձեցման ուղիները, արեւելյան երաժշտության սեփականությունը դարձրեց օպերային, սիմֆոնիկ ու կամերային-գործիքային երաժշտության բարդ ժանրերը:

ՄԻ ԽԱՉՔԱՐ Ս. ՀՌԻՓՍԻՄԵԻ ՎԱՆՔԻՑ – 2012-1

Արսեն Է. Հարությունյան
Ս. Հռիփսիմեի վանքի արեւելյան կողմում գտնվող տապանաքարերի, պարսպապատի տակ շարված խաչքարերի ու դրանց բեկորների շարքում աչքի է ընկնում պատվանդանին ագուցված մի խաչքար: Ելնելով  պատվանդանի եւ խաչքարի քանդակային հորինվածքում առկա տարբեր դարաշրջաններին բնորոշ որոշ առանձնահատկություններից՝ ակնհայտ են դառնում վերջիններիս ժամանակային տարբերությունները:

ՄՈՒՂՆԻՆ՝ ՊՌՈՇՅԱՆՆԵՐԻ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՏԻՐՈՒՅԹ – 2012-1

Աշոտ Գագիկի Մանուչարյան
Աշտարակի Մուղնու Ս. Գևորգ վանքը պատկանում է Հայաստանի միջնադարյան այն հուշարձանների թվին, որը համակողմանիորեն ու հանգամանալից կերպով ուսումնասիրվել է թե՝ ճարտարապետական, թե՛ պատմագիտական, թե, վիմագրագիտական առումներով: Կառույցն իր հորինվածքային մտահղացմամբ ու կատարողական բարձր արվեստով արժանացել է ոչ միայն հայ, այլեւ օտարազգի հետազոտողների ուշադրությանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ – 2012-1

Քաղաքագետի խոհեր՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին

Մանուկ Ա. Հարությունյան
Որո՞նք են Հայաստանի արդիականացման հիմնական ինստիտուցիոնալ ու սոցիոմշակութային խոչընդոտները եւ ինչպե՞ս պետք է հաղթահարվեն դրանք. ինքնաբերաբար քարշ գալով իրադարձությունների ետեւե՞ց, թե՞ ակտիվորեն մասնակցելով պետականության ամրակայման ռազմավարական նոր նախագծի ձեւավորմանը:

ԱՆՆԱԼՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ ԱՅԼԱՑՈՒՄԸ. «ՆՈՐ ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» – 2012-1

Մաս առաջին՝ Հետկառուցաբանական հայեցակարգը և պատմության «քանակային» կամ «շարային» ըմբռնումը

Սմբատ Հովհաննիսյան
Աննալների դպրոցի այլացան նոր հեռանկար բացվեց 1968 թվականի «մշակութային արմատական հեղափոխությունից» հետո: Մի բան, որը գնահատվեց իբրեւ «պատմական ջրբաժան», երբ «տվյալ աշխարհ-համակարգի մշակութա-գաղափարական իրողությունները վերջնականորեն փոփխվեցին մի իրադարձությամբ, որն ինքնին համակարգի գործառնության որոշակի երկարատեւ կառուվածքային միտումների բյուրեղացումն էր»:

ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ-ԶԱՐԵՀ ԽՐԱԽՈՒՆԻ – 2012-1

Համեմատական վերլուծութիւն 20-րդ դարի էպիքական երգի յատկանիշների շուրջ

Քնարիկ Ա.Աբրահամյան
Համեմատական գրականագիտութիւնը թոյլ է տալիս երեւան հանել գրողների ստեղծագորածական կապերն ու ազդեցութիւնները, որոնք գոյութիւն ունեն ե՛ւ իրենց ժամանակի, ե՛ւ տարբեր սերունդների, ե՛ւ անգամ տարբեր ժողովուրդների արուեստագէտների միջեւ:

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՊՈԵՏԻԿԱՅԻ ՀԱՐՑԵՐԸ ԷԴԳԱՐ ՊՈՅԻ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ – 2012-1

Մարիամ Հ. Գևորգյան
Գրականության պատմության յուրաքանչյուր շրջափուլի մեկնարկն ապահովում են այն հեղինակները, որոնք իրենց ստեղծագործությամբ, կյանքի, երեւույթների նորովի ընկալումներով եւ գեղարվեստական ինքնատիպ արտահայտչամիջոցներով տարբերվում են նախորդներից:

ՄԵԾ ՀԱՅՔԻ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՆ ԸՍՏ «ԶՈՐԱՆԱՄԱԿԻ» – 2012-1

Նվիրվում է ՀՀ զինված ուժերի ստեղծման 20-ամյակին

Բաբկեն Հ. Հարությունյան
Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը հանդիսացել է Առաջավոր Ասիայի երրորդ հզոր պետությունը՝ Հռոմեական կայսրությունից ու Սասանյան Պարսկաստանից հետո: Անշուշտ Հայոց թագավորությունը ռազմական առումով զիջում էր վերջիններիս, սակայն երկու հզոր տերությունների մրցապաքարի հաջողությունը մեծապես կախված էր այն հանգամանքից, թե դրանցից որի հետ կդաշնակցի Մեծ Հայքը:

ՎԻԼՀԵԼՄ ԴԻԼԹԱՅԻ «ՈԳՈՒ ՄԱՍԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ – 2012-1

Մարիետա Կ. Նիկողոսյան
Ժամանակակից փիլիսոփայական եւ հասարակագիտական տեսությունները զարգանում են պոզիտիվիստական-գիտապաշտական եւ մշակութային-մարդաբանական ուղղվածության հոսանքների միջեւ տեղի ունեցող սուր պայքարի պայմաններում:

«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ» ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ – 2012-1

Երևանում իր վերահրատարակման եռամյա ժամկետն ավարտող Վէմ-ի էջերում լույս տեսած հրապարակումների արձագանքները վկայում են, որ հայագիտության առջև կանգնած հիմնախնդիրների քննության համար մեր հանդեսի առաջադրած՝ ճշմարտության և արդարության անխզելի միասնության աշխարհայացքային մեկնակետը հաստատել է իր կենսունակությունը։