Monthly Archives: Հունիսի 2012

ԱՔԵՄԵՆՅԱՆ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ՍԱԿԱ ԵՐԿՐԻ ՏԵՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ – 2012-2

Հովհաննես Գ. Խորիկյան
Սակա երկրի եւ ընդհանրապես սակերի տեղադրության ուսումնասիրոյթւոնը մասնագիտական գրականության մեջ բազմաթիվ տարակարծությունների տեղիք է տվել, եւ դա այն պարագայում, երբ հետազոտողների եզրակացությունները գրեթե ամբողջությամբ հենվում են միեւնույն աղբյուրների քննության վրա: Մինչդեռ հարցն այն է, որ խնդրո առարկայի քննությունը պետք է կատարվի Աքեմենյան Պարսկաստանի վարչական բաժանման սկզբունքի համատեքստում:

ԹՈՒՐՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ – 2012-2

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին

Անուշ Ռ. Հովհաննիսյան
Անժխտելի է այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունը եւ դրա հետեւանքները արմատական ազդեցություն են թողել հայ եւ թուրք ժողովուրդների հետագա ճակատագրերի վրա՝ մեծապես պայմանավորելով երկու հասարակությունների ձեւավորման գործընթացը:

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ» – 2012-2

Միջազգային գիտաժողով Իտալիայի Տրիեստ քաղաքում

Ա.Մ.
Փետրվարի 10-11-ին Իտալիայի Տրիեստ քաղաքում կայացած «Հայաստանի օրերի» շրջանակներում ՀՀ Սփյուռքի նախարարության և «Արտաքսված ու վտարանդի անձնանց եվրոպական միության» կողմից կազմակերպվել էր «Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ» խորագիրը կրող համատեղ միջազգային գիտաժողովը:

Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ. (վրացերեն) – 2012-2

Խաչատուր Ռ. Ստեփանյան
Հայոց ցեղասպանության մասին տարբեր լեզուներով լույս տեսած ուսումնասիրությունների, փաստաթղթերի ու նյութերի ժողովածուների շարքը համալրելու եկավ 2011 թ. վերջերի Թբիլիսիում հրատարակված «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» ժողովածուն, որի տպագրությունը նախաձեռնել է «Արդարության և ժողովրդավարության հայ-եվրոպական դաշնության» Վրաստանի գրասենյակը:

Լուսինե Համբարձումյան–Մյուլլեր, Մայքլ Առլենը և նրա վիպաշխարհը – 2012-2

Ռուզան Գ. Ասատրյան
Կարդալով Լուսինե Համբարձումյան-Մյուլլերի «Մայքլ Առլենը եւ նրա վիպաշխարհը» մենագրությունը՝ արդեն որերորդ անգամ համոզվում ենք, թե ինչ դժվարությամբ է դեպի հայ ընթերցողը բացվում Մայքլ Առլենի (Տիգրան Գույումճյանի) գրական հարուստ աշխարհը, որքան աններելիորեն քիչ է մեր ճանաչողության սահմանը, ինչ անհանդուրժող ենք անցյալներից հանիրավի ժառանգված կարծրատիպ մտայնությունների առջեւ:

Արշակ Ֆեթվաճեան։ Աշխատասիրութեամբ Լ. Բ. Չուգասզեանի, «Հայ արուեստի վարպետներ եւ գանձեր»

Շուշանիկ Գ. Զոհրաբյան
Աշխատության հիմնական նպատակն է լուսաբանել մեծ արվեստագետի մոռացության մատնված գեղագիտական ժառանգությունը եւ ցույց տալ Ֆեթվաճյանի նշանակալից դերը հայ գեղանկարչության, որոշ չափով նաեւ՝ արվեստագիտության զարգացման ասպարեզում:

ՌՈՍՏՈՄԸ ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ 1894-1895 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ – 2012-2

Նորահայտ վավերագրեր Ռուսաստանյան կայսրության արտաքին քաղաքականության արխիվից

Մկրտիչ Դ. Դանիելյան (Վանաձոր)
ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրոշակի» տպագրության կազմակերպման և կուսակցության կառույցների ստեղծման համար Ռոստոմը (Ստեփան Զորյան) 1890-ական թվականներին ակտիվ գործունեություն է ծավալել եվրոպական մի շարք երկրներում՝ Ռումինիայում, Շվեյցարիայում, Բուլղարիայում: Այդ նպատակով նա սերտ կապեր է հաստատել ինչպես Եվրոպայում բնակվող հայ գործիչների, այնպես էլ օտարերկրացի հեղափոխականների հետ: Ռոստոմի եվրոպական գործունեության դրվագներից մեկն էր նաեւ 1894 թվականի նոյեմբերյան այցելությունը Ռումինիա՝ պարսկահպատակ Վրթանես Փափազյանի կեղծ անձնագրով:

ԱՐՏԱՇԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԳՐԱՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ – 2012-2

Նահատակ գրողի և մտավորականի հիշատակին

Անահիտ Գ. Նահապետյան (Գյումրի)
Նա հեռու մնաց Պոլսի եռուն ու բազմաբովանդակ կյանքից, զրկվեց ճամփորդելու հնարավորությունոց. նրան արգելել էին անգամ դուրս գալ հայրենի Մալկարա գյուղաքաղաքի սահմաններից: Սակայն իր բացառիկ աշխատասիրության, կանոնավոր ինքնուսուցման շնորհիվ ձեռք բերեց խոր իմացականություն, համաշխարհային մշակույթ հանաչողություն: