Monthly Archives: Դեկտեմբերի 2013

ԶԱՎԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԱՐՈԴՆԻԿԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ – 2013-4

Մկրտիչ Դ. Դանիելյան
Զավարյանի քաղաքական հայացքների ձևավորման և գործունեության առաջին շրջանի վրա մեծ ազդեցություն են ունեցել ռուսական հեղափոխական նարոդնիկության գաղափարախոսությունն ու գործելակերպը։

ԶԱՎԱՐՅԱՆԻ ՈԳՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԸ – 2013-4

Գ. Խ.
Զավարյանի ոգին հին է՝որպես թշնամու սրից փրկված հայ ազնվականության մնացորդացի գենետիկ որակների խտացում, բայց միա ժամանակ նոր է՝ իբրև Հայաստանի որոշակի երկրամասում անաղարտ կեր պով պահպանված հայոց ինքնության վերաիմաստավորում՝ 19-րդ դա րին բնորոշ արժեհամակարգի միջոցով։

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ 1918-1920 ԹԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԸ – 2013-4

Մաս հինգերորդ: Գերագույն դատական ատյանի թղթածրարները ՀՅԴ անդամների և կառույցների կարգապահական խախտումների մասին

Ավագ Ա. Հարությունյան
1919 թվականի նոյեմբերից իր գործունեությունը ծավալած ՀՅԴ Գերագույն դատական ատյանի նիստերի արձանագրությունների մեջ կարևոր տեղ են զբաղեցնում անհատ դաշնակցականների և կուսակցության մի շարք մարմինների կարգապահական խախտումներին վերաբերող թղթածրարները։

ԱՆԱՀԻՏ ԱՍՏՈՅԱՆ, ԴԱՐԻ ԿՈՂՈՊՈՒՏԸ. հայերի ունեզրկումը Օսմանյան կայսրությունում 1914-1923 թթ., Եր., «Նաիրի», 2013, 252 էջ – 2013-4

Արմեն Ց. Մարուքյան
Հայոց ցեղասպանության արդյունքում հայ ժողովուրդն իր պատմական հայրենիքում ենթարկվել է ոչ միայն զանգվածային բնաջնջման, այլև ունեզրկման ու թալանի։ Հայերի զանգվածային ունեզրկման գործընթացը Հայոց ցեղասպանության պատմության ավելի քիչ ուսումնասիրված հիմնահարցերից է:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ – 2013-4

Կարեն Հ. Խաչատրյան
Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտություն կրած ֆաշիս տական Գերմա նիային ներկայացվելիք ռազմատուգանքի (ռեպա րացիաների) չափի և հաղթողների միջև դրանց բաշխման հարցը քննարկման առարկա դարձավ պատերազմում դաշնակից երեք մեծ տերությունների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներ Իոսիֆ Ստալինի, Թեո դոր Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի երկրորդ հանդիպման ընթացքում1, որը կայացավ 1945 թ. փետրվարի 4-12-ին Յալթայում (Ղրիմ):

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԱՋՈՎ ԽԱՉ-ՄԱՍՈՒՆՔԱՐԱՆ – 2013-4

Աստղիկ Ա. Բաբաջանյան
Քրիստոնեական մասունքների, մասնավորապես մասնատուփերի գիտական ուսումնա սիրությամբ զբաղվել են ոչ միայն աստվածաբան ները, այլև արվեստաբանները, գրականագետները, պատմաբանները (Ա.Գրաբար, Պ.Բրաուն, Պ.Գիրի, Մ.Գոթիե, Հ.Բելթինգ և ուրիշներ):

ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ – 2013-4

Ըստ Կենդանի բարոյագիտության ուսմունքի

Գեղամ Ա. Խաչատրյան
Կենդանի բարոյագիտությունը (էթիկան) 20-րդ դարի ռուս ականավոր մտածողներ և արվեստագետներ Ելենա2 և Նիկոլայ Ռերիխների3 ընտանիքի ստեղծագործական որոնումների արդյունքն է։

ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ «ՔԱՋ ՆԱԶԱՐ»-Ը ՆՈՐ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ – 2013-4

Սերգեյ Ա. Աղաջանյան
Երբ Հովհ. Թումանյանը 1912 թ. վերաշարադրեց և տպագրեց «Քաջ Նազարը» հեքիաթը, կարճ ժամանակ անց մեր գրականության մեջ սկիզբ առավ մարդու երկրային կեցության, հասարակության արժեհամա կարգային գերակայությունների, մարդ-հասարակություն փոխհարա բե րությունների վերաբերյալ առտնին ու փիլիսոփայական քննարկում-իմաստավորումների մի հետաքրքիր ստեղծագործական գործընթաց: Դրանում չկար ոչինչ պատահական. իմաստուն գրողը ժողովրդական հեքիաթների հիմքով ստեղծել էր և՛ իր ստեղծա գործության, և՛ գրական պրոցեսի համար նշանակալի գեղարվես տական արժեք:

ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ՎՐԱՑԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ – 2013-4

Մաս երրորդ։ Քաղկեդոնական երկրամասերի միավորումը և Այսրկովկասի քաղկեդոնականների միասնական թագավորության ստեղծումը

Արման Ս. Եղիազարյան
10-րդ դարի առաջին քառորդին Հայաստանում ու հարակից երկրներում տեղի ունեցած իրադարձությունները նպաստեցին Այսրկովկասի քաղկեդոնականների միավորմանը, որովհետև Հայոց Սմբատ Ա թագավորի (891-913) պարտության ու եղերական մահից հետո ձևավորված իրադրությունը, երբ շուրջ մեկ տասնամյակ Հայաստա նը փորձում էր վերականգնել իր նախկին հզորությունը, հնարավո րու թյուն տվեց Կղարջքի Բագրատունիներին ակտիվորեն լծվելու սկզբում զուտ վրացադավան երկրամասերի, իսկ այնուհետև՝ Այսր կով կասի բոլոր քաղ կեդոնականների միավորման գործին։

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԳԱՂԹԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ – 2013-4

«Մեծ հայրենադարձության» և միջազգային փորձի համատեքստում

Լուսինե Ա. Գևորգյան
Ինչպես հայտնի է, զանգվածային հայրենադարձության իրավական կարգավորման հետ կապված խնդիր ները 20-րդ դարում ի հայտ են եկել երկու համաշխարհային պատերազմներից հետո, երբ ռազմական գործողությունների հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ ստիպված էին լքել իրենց նախկին բնակության երկրները: