Category Archives: ԼՐԱՏՈՒ

ՀԱՄԱՏԵՂ ԳԻՏԱԺՈՂՈՎ — 2019-2

«Միացյալ Հայաստանի անկախության 1919 թ. մայիսի 28-ի ակտը. պատմություն և արդիականություն» թեմայով

Մարիետա Ա. Թելունց
Հայ Յեղափոխական Դաշնակցության և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ 2019 թվականի մայիսի 24-ին Հայաստանի Հանրա պետության Գիտությունների Ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Միացյալ Հայաստանի անկախության 1919 թ. մայիսի 28-ի ակտը. պատմություն և արդիականություն» խորագիրը կրող գիտաժողովը, որը նվիրված էր Միացյալ Հայաստանի անկախության հայտարարման 100-ամյակին:

«ՆԱՐԵԿԻ» ԷՍՏՈՆԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ — 2018-3

Նորայր Բ. Պողոսյան
2017 թվականը արգասաբեր էր նարեկացիագիտության համար: Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տպագրվեց Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» գրքի լատիշերեն տարբերակը (թարգմանիչ՝ Վալդա Սալմինա): Բազմամյա ստեղծագործական ու նախապատրաստական ընթացքից հետո Տալլինում տպագրվեց անմահ «Մատեանի» էստոներեն թարգմանությունը:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ 1918-1920 Թ.Թ.» — 2018-2

Սիրանուշ Գ. Հովհաննիսյան
«ՎԷՄ» համահայկական հանդեսի խմբագրության նախաձեռնությամբ 2018 թվականի մայիսի 31-ին և հունիսի 1-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի Փարամազ Ավետիսյան մասնաշենքի Ալեք եւ Մարի Մանուկյան սրահում տեղի ունեցավ գիտաժողով-քննարկում՝ «Հայաստանի Հանրապետության պատմության դասերը 1918-1920 թթ.: Սերունդների հիշողության և արդիականության մարտահրավերների համատեքստում» խորագրով, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության 100-ամյակին:

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆԸ — 2017-3

Պետրոս Հ. Դեմիրճյան
Այսօր, երբ, ցավոք, ավարտվել է Սերգեյ Սարինյանի կյանքի, ինչպես ինքն էր սիրում ասել՝ կենսաբանական կամ «սոցիալական ժամանակը», թվում է՝ ավելի հստակ ու ամբողջական են երևում նրա թե՛ մարդկային անհա տական, թե՛ գիտական-ստեղծագործական կեր պա րի էական գծերն ու հատկանիշները:

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏ ՀԱՅԵԼԻՆ — 2017-1

Սիրանուշ Գ. Հովհաննիսյան
2016 թվականի փետրվարի 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի «Մեսրոպ Աշճեան» գիտական կենտրոնի սրահում տեղի ունեցավ Երվանդ Փամբուկյանի «Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար» արխիվային փաստաթղթերի բազմահատոր ժողովածուի շնորհանդեսը։ Ներկա էին ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, անվանի պատմաբաններ, կուսակցական գործիչներ և բազմաթիվ հյուրեր։

ՀԵՔԻԱԹՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆՈՂԸ — 2016-4

Թագուհի Ա. Ղազարյան
Սովորաբար քիչ թե շատ հայտնի կամ որևէ վաստակ ունեցող մարդու մահը դառնում է ևս մեկ անգամ հանրությանը նրա կյանքի և գործունեության մասին հիշեցնելու առիթ: Մահն ընդհանրապես առիթ է տալիս կյանքի մասին խոսելու: Ինչո՞ւ է այդպես: Կյանքի ցանկացած պահին կենսագրության արձանագրումն ունի ֆիքսացիոն նշանակություն, մինչդեռ ա վար տից հետո է միայն, որ կարող ենք խոսել որևէ մարդու (կամ երևույթի) ամ բողջական կենսագրության մասին: Այսինքն՝ ավարտը են թադրում է ոչ միայն վախճան, այլև ամբողջացնելու հնարավորություն: Մահախոսա կանները որևէ մարդու առաջին համառոտ կենսագրականներն են, իսկ կենդանության օրոք գրված կենսագրություններն ընդամենը վի ճակ են արձա նագրում:

ՈՒԻՔԻԼԻՔՍԵԱՆ ԲԱՑԱՅԱՅՏՈՒՄՆԵՐ — 2016-2

Խաչիկ Ս. Տէր-Ղուկասեան, Կիրոյ Ա. Մանոեան
Աւստրալիացի լրագրող և համացանցային ակտիւիստ Ճուլիըն Աս սանժ (Julian Assange) 2006-ին հրապարակեց ՈւիքիԼիքս (WikiԼeaks) կայքէջը՝ նպատակ ունենա լով բացահայտել պետութիւններու գաղտնի փաստաթուղթերը: Կայքէջը գործելու սկսաւ յաջորդ երկու տարիներուն https://wikileaks.org հասցէով և արձանագրուած որպէս The Sunshine Press-ի սեփականութիւն: Ըստ իր հիմնադրին, որ դեկտեմբեր 7, 2010-ին Շուէտի մէջ ամբաստանուեցաւ բռնաբարումի յան ցա գործութեամբ և մին չև օրս ապաստանած է Լոնտոնի Էքուատորի դեսպանատան մէջ որպէս քաղաքական հալածեալ, ՈւիքիԼիքսը հրապարակած է շատ աւելի կառավարական գաղտնի փաստաթուղթեր, քան այն, ինչ տպագրուած է ամբողջ միջազ գային մա մուլին մէջ:

ԵՎՐՈՊԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՄԵԾ ՄՏԱԾՈՂԸ — 2016-1

Հասմիկ Ա. Եղիազարյան
2016 թ. փետրվարի 19-ին կյանքից հեռացավ իտալացի ականավոր փիլիսոփա, նշանագետ, գրականագետ, գրող Ումբերտո Էկոն՝ թողնելով բազմաթիվ գիտական աշխատություններ, դասա գրքեր, վեպեր, հոդվածներ:

«ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» — 2015-4

Ա. Հ.
2015 թ. դեկտեմբերի 9-10-ին՝ ՀՅ Դաշնակցության 125-ամյակի միջոցառումների շրջագծում, ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «ՀՅ Դաշնակցությունը և Հայոց պետականությունը» թեմայով գիտաժողով, որին մասնակցում էր գիտնականների և մտավորականության բավականին ներկայացուցչական կազմ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից։