Category Archives: ՊԱՏՄԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԱՐՏԱԳԱՂԹԻ ՀԻՄՆԱՊԱՏՃԱՌՆԵՐԸ — 2010-2

Արսեն Լ. Պետրոսյան
Որքան բարդ է հայրենիքից հեռանալու որոշում կայացնելը, նոյնքան էլ բարդ է դրա պատճառները վերլուծելու խնդիրը: Ավելին՝ նման պրոբլեմն անհնար է բացահայտել՝ անտեսելով արտագաղթի դիմողին առաջնորդող սուբյեկտիվ հանգամանքները: Ուրեմն՝ առանց բոլոր գործոնների մանրակրկիտ քննության՝ հնարավոր չէ գնահատական տալ արտագաղթի ցավալի երեւույթին:

ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ — 2010-1

Խոչընդոտ երկրի բացարձակ թրքացման դէմ

Ռուբինա Փիրումեան, Լոս Անջելես
Կայսրութիւնը օսմանացնելու (Ottomanization) անյաջող արդիւնքից յետոյ, Երիտ. Թուրքերը ի գործ դրեցին թրքացման քաղաքականութիւնը (Turkification), որով եւ պիտի իրագործուէր «Թուրքիան թուրքերի համար» գաղափարախօսութիւն-նպատակը: 1915-ի կոտորածները, տեղահանութիւնն ու բռնի իսլամացումը այդ նպատակին էին ծառայում:

ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԹՈՒՐՔԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ — 2010-1

Էնվեր փաշային 1916թ. Հունվարի 5-ի հրամանագիրը

Լուսինե Ս. Սահակյան
Տեղանունները լեզվական համեմատաբար կայուն ափստ լինելուց բացի՝ ունեն պատմաքաղաքական մեծ արժեք: Լավ հասկանալով նրանց ռազմավարական նշանակությունը, Օսմանյան կայսրության, հետագայում նաեւ՝ անրապետական Թուրքիայի ղեկավար շրջանակները հետեւողական քաղաքականություն են վարել իրենց կողմից նվաճված երկրների, քաղաքների, գյուղերի անուններն աղավաղելու եւ դրանք զանազան միջոցներով սեփականացնելու ուղղությամբ:

ՇԱՄԱԽԻՆ ԵՎ ՇԱՄԱԽԱՀԱՅԵՐԸ (հնագույն ժամանակներից մինչև 20-րդ դարի վերջերը) — 2009-3

Գևորգ Ս. Ստեփանյան
Շամախին՝ դարեր շարունակ գոյատեւած հարուստ ու ինքնատիպ Հայոց ոստանը, հնագույն ժամանակներից ունեցել է ստվարաթիվ հայ բնաչություն, որը ժամանակի ընթացքում ստեղծել է ահռելի հարստություն եւ մշակույթի անկրկնելի կոթողներ: