Author Archives: Admin

ԱԲՐԱՀԱՄ ԼԻՆՔՈԼՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – 2023-1

Աննա Է. Հակոբյան, Գայանե Է. Գրիգորյան

Քաղաքական թարգմանության հանդեպ գիտական հետաքրքրությունը զգալիորեն աճել է վերջին տարիներին, ինչը մեծապես նպաստում է նախատեսված ուղերձի ճշգրիտ ըմբռնմանը: Անհերքելի փաստ է, որ քաղաքականությունն իշխանություն է, և քաղաքական գործիչների՝ այդ իշխանությունն արտահայտելու հիմնական գործիքներից մեկը հենց այն լեզուն է, որը հրապարակախոսն օգտագործում է, և այն, թե ինչպես է լեզուն պաշտպանում իր տեսակետները:

ԲԵՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ-ՀԱՆԴԻՍԱՏԵՍ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ 1960-1980-ԱԿԱՆ ԹԹ. ՀԱՅ ԹԱՏՐՈՆՈՒՄ – 2023-1

Արևմտյան թատրոնի որոնումների համատեքստում

Լիլիթ Լ. Մանասերյան

Տարածությունը թատերական արվեստի կարևորագույն հասկացություններից է: Այն ներգործում է բեմական գործողության ընկալման վրա իր կառուցվածքով, առարկաների ծավալով և դրանց
միջև եղած հեռավորությամբ:

ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐՆ ՈՒ ԵՐԿՆԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ՎԻՄԱԳՐԵՐՈՒՄ – 2023-1

Մաս երրորդ: Երաշտ, մորեխ

Արսեն Է. Հարությունյան

Հայերեն վիմագրերում բնական աղետներին ու երևույթներին նվիրված սույն հոդվածաշարի նախորդ երկու մասերում փորձեցինք ընդհանրացնել երկրաշարժերի, Արեգակի խավարման, ծովի ալեկոծման և դրա հետևանքով նավաբեկության ու ջրահեղձման վերաբերյալ մեզ հայտնի հիշատակությունները, ուստի շարունակելով թեմատիկ շարքը՝ ներկա հրապարակմամբ անդրադառնալու ենք միջնադարյան սկզբնաղբյուրներում և ժողովրդական ավանդության մեջ երաշտի ու մորեխների կտրուկ ակտիվացման մասին պահպանված վկայություններին ու դրանց հետևանքային դրսևորումներին, մասնավորապես՝ հացի սղությանը, թանկությանն ու սովին, որոնք արտացոլվել են նաև վիմագրական հուշարձաններում:

ՄԱՐՄՆԱՄԱՍԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐՈՎ ԳՐԱԲԱՐՅԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԾԻՆ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ – 2023-1

(համաժամանակյա և տարժամանակյա հայեցակետեր)

Լալիկ Մ. Խաչատրյան

Հոդվածում դիտարկվում են հին հայերենի վերլուծական կառույցների փոխակերպումները կցական բարդությունների. երևույթը քննվում է ինչպես գրաբարյան համաժամանակյա գոյավիճակում, այնպես էլ գրաբար-արդի հայերեն տարժամանակյա դիտվածքում։ Քննության ոլորտ են ընդգրկվել անվանաբայական հարադրությունները, որոնց արտահայտության պլաններում կան մարմնամասերի անվանումներ։ Որպես բայական հարադրությունների այդօրինակ բաղադրիչներ հանդես են գալիս ակն, ձեռն, ունկն, ծունր, արիւն, դէմք և այլ բառեր։

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ – 2023-1

Դավիթ Վ. Գասպարյան

Ռուսական հեղափոխություն, Կովկասյան ճակատի փլուզում, Հայաստանի առաջին հանրապետություն՝ պատմաքաղաքական այս բարդ իրադարձությունների պայմաններում ինչպե՞ս դասավորվեցին Չարենցի կյանքն ու գործունեությունը:

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ՀՈԼՈՎՈՒՅԹՆ ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ – 2023-1

Ազգային սահմանադրության վավերացման 160-ամյակի առթիվ

Արարատ Մ. Հակոբյան

Արևմտահայոց Ազգային սահմանադրության ընդունման ներքին ազդակը Օսմանյան կայսրության ռազմաքաղաքական ու տնտեսական բարդ իրավիճակն էր և հայության հասարակական կյանքի աշխուժացումը, իսկ արտաքին ազդակը՝ եվրոպական տերությունների ավելի ու ավելի ընդլայնվող ռազմաքաղաքական և տնտեսական ներթափանցումը, ինչը ստիպեց Բարձր Դռանը գնալ ոչ մահմեդական ազգերի կառավարչական, կրթալուսավորական, ազգային-մշակութային կյանքի կանոնադրական չափավոր կարգավորումների:

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՏԵՔՍՏԻ ՎԵՐՆԱԳԻՐՆ ՈՒ ԲՆԱԲԱՆԸ – 2023-1

Որպես միջտեքստայնության տիպաբանական տարրեր

Հռիփսիմե Ա. Զաքարյան

Տեքստի ընկալումը տրամաբանական գործընթացի արդյունք է, որը դրսևորվում է ընթերցողի ակնառու-պատկերավոր բառատրամաբանական, ստեղծարար մտածողության միջոցով:

ԳԼՈԲԱԼ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՆԵՐՆ ՈՒ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ – 2023-1

Հայ ազգին համակած ներկա մեծ շփոթմունքը հաղթահարելու համար համաշխարհային քաղաքակրթության վերընթաց զարգացման ընդհանուր հունի մեջ մեր ներկայությունը վերահաստատելու և կրկին պատմության լիարժեք սուբյեկտ դառնալու խնդիր ունենք։

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ ՀԱԿՈԲ ՄՆՁՈՒՐՈՒ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐՈՒՄ – 2022-4

Մարինե Դ. Ղազարյան

Ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերները, մշակութային համընդհանրացման գործընթացները աննկատելիորեն նվազեցնում, վերացնում են «յուրայինի» և «օտարի» միջև եղած սահմանները՝ աստիճանաբար նույնատիպացնելով, այն է՝ ոչնչացնելով ազգային մշակույթը, ուստի պարտվում է նախ մշակույթը, ապա միայն՝ երկիրը։

«Ռոստոմի անտիպ նամակները» – 2022-4

Հրատարակութեան պատրաստութիւն,
խմբագրութիւն եւ ծանօթագրութիւններ՝ Երուանդ
Փամպուքեանի, «Վէմ» մատենաշար, թիւ 4,
Եր., «Լուսակն», 2022, 732 էջ

Հովիկ Բ. Գրիգորյան

19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ ազատամարտի հորձանուտում ծնվել են այնպիսի բացառիկ անհատականություններ, որոնք աչքի էին ընկնում իրար հաջորդող իրադարձությունները կանխատեսելու, դրանց հնարավոր հետևանքները հաշվարկելու և բարդ իրավիճակների հաղթահարման համար ճշգրիտ որոշումներ կայացնելու ունակությամբ։