Author Archives: Admin

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՐԱՖՖՈՒ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՒՄ – 2022-1

Աշոտ Ն. Հայրունի
19-րդ դարի երկրորդ կեսին ազգային փրկության ուղիների որոնման ճանապարհին Րաֆֆին պետք է առերեսվեր նաև տնտեսական հիմնա- խնդիրներին, որոնք մասնատված ու կոտորակված հայ ժողովրդի հանդեպ գործադրվող ճնշումների ուժգնացման պայմաններում ունեին ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նշանակություն: Ուստի պատահական չէ, որ դրանք առանցքային տեղ են զբաղեցնում Րաֆֆու հրապարա- կախոսության մեջ։

ԱՆՆԱԼՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ (1945-1975) – 2022-1

Սմբատ Խ. Հովհաննիսյան
Երկրորդ աշխարհամարտից հետո Ֆրանսիայում պատմագիտական միտքը կրկին լրջագույն մարտահրավերների առջև էր կանգնել. ֆրանսիական պատմագիտությունն իր խնդրարկումների մեջ կրկին խճճել էր արևմտյան պատմական գիտակցությունը, որը հայտնվել էր ապագաղութացման (décolonisation) գործընթացի և թեքնաբանական հեղափոխության (révolution technologique) միջակայքում։ Անցումային մի շրջան, երբ, ինչպես նկատում է Լյուսիեն Ֆևրը, փլուզվում էր «աշխարհի տեսլականը», որը դուրս էր պրծել «կոպեռնիկոսների, կեպլերների, նյուտոնների, լապլասների կողմից հանճարեղորեն համակցված շրջանակներից»՝ մղվելով «հայտնի չէ, թե ուր, արտահոսքի արագությամբ»:

ԹԱԳԱՎՈՐ ԵՎ ԱՍՏՎԱԾ – 2022-1

Արքայական սուվերենության գաղափարաբանական հիմունքները Բագրատունյաց Հայաստանում

Ռուբեն Լ. Մանասերյան
Հռոմեական կայսրերը՝ Օգոստոսից մինչև Դիոկղետիանոս (մ.թ.ա. I դ. վերջերից – մ.թ. III դ. վերջ), իրենք էին թագադրում Հայաստանի արքաներին՝ դրանով իսկ յուրացնելով թագավորական արժանավորությունը շնորհող աստծո գործառույթը1։ Հռոմեական կայսրության գերակայությունը հայոց թագավորության նկատմամբ ուներ հեթանոսական կրոնագաղափարաբանական հիմքեր: Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելով՝ Տրդատ III-ը մերժեց հռոմեական հեթանոս կայսեր աստվածայնությունը, հայոց արքայի հետ հարաբերություններում գերագույն կարգադիր ատյանի դերում հանդես գալու նրա հավակնությունները2։ Դրանով Հայաստանում վերականգնվեցին թագավորական իշխանության աստվածակարգ բնույթը և սուվերենությունը (ինքնիշխանությունը)3: Ուստի IV դարի կեսին, Ներսես Մեծի հայտարարությամբ, արքան բնիկ տեր էր՝ տրված Աստծուց, նրա կողմից ստեղծված։

ՎԻՊԱԿԱՆ ՀԱՅԿԸ, ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԿԸ ԵՎ ՆՐԱ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ – 2022-1

Սարգիս Գ. Պետրոսեան
Հայկ Նահապետի վիպական կերպարը քաջ հայտնի է Մովսես Խորենացու, Անանուն պատմիչի (Սեբեոս), մասամբ նաև հետագա մատենագիրների և բանահավաքների գրառումներից։ Այդուհանդերձ, հայագետների հատուկ ուշադրությանը գրեթե չեն արժանացել հայախոս էթնոսի կյանքում այդ կերպարի նախատիպ պատմական (իրական, անձնավորյալ) Հայկի իրականացրած բարեփոխումները և հայոց պետականության, հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության, հայոց հնագույն միասնականպաշտամունքի ձևավորման գործում դրանց ունեցած կարևոր դերը։ 

ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ – 2022-1

Գևորգ Ս. Խուդինյան
2022 թ. փետրվարի 24-ին ռուսական զորքերի ներխուժումն Ուկրաինա հատուկ գործողություն չէ և ոչ էլ սովորական պատերազմ. սա մեծ պատերազմ է, որի պատմական, մշակութային ու վերջապես՝ քաղաքակրթական ենթաշերտերի բացահայտումը խիստ անհրաժեշտ է նաև մեզ՝ հետ խորհրդային հեղաբեկումների հորձանուտում հայտնված հայերիս։

1921 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ – 2021-4

Հայաստանյան արդի պատմագիտության գնահատմամբ (1991-2021 թթ.)

Լիլիթ Հր. Հովհաննիսյան
Հայկական հարցին վերաբերող միջազգային դիվանագիտական փաստաթղթերի շարքում թերևս ամենավիճելին ու գնահատման առումով ամենաբարդը միմյանց հետ տրամաբանորեն կապված 1920 թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի, 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերն են։

ԿԱՐՍԻ 1921 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ – 2021-4

Արմեն Ց. Մարուքյան
Ինչպես հայտնի է, «Բարեկամության և եղբայրության մասին» Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի (18-ի) խորհրդա-թուրքական պայմանագրի 15-րդ հոդվածով Խորհրդային Ռուսաստանը պարտավորվել էր ճնշում գործադրել Խորհրդային Հայաստանի1 վրա, որպեսզի վերջինս համաձայներ ընդունել տվյալ փաստաթղթով իր տարածքներից Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը Թուրքիային, իսկ Նախիջևանը Ադրբեջանին հանձնելու դրույթները:

ՀԱՅ-ՔՐԴԱԿԱՆ ԶԻՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ – 2021-4

Նորահայտ վավերագրեր Արտաշես Մուրադյանի կյանքի ու գործունեության մասին

Արամ Ս. Սայիյան
Հայ-քրդական զինակցության փորձեր արվել են ինչպես Օսմանյան կայսրության շրջանում, այնպես էլ հանրապետական Թուրքիայի գոյության առաջին տարիներին, մասնավորապես օսմանյան շրջանում այդ զինակցության ջատագովներից էին Հրայր Դժոխքը հայերից և շեյխ Ուբեյդուլլահը քրդերից:

ԱՐԺԵՔԱՎՈՐ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ – 2021-4

Սեյրան Գրիգորյան, Վահագն Դավթյանի պոեմները

Ժենյա Ա. Քալանթարյան

Գրականությունը ստեղծվում է որոշակի ժամանակում ու որոշակի միջավայրում՝ փորձելով ուղղակիորեն կամ անուղղակիորեն արձագանքել տվյալ ժամանակին հուզող հարցերին։