Author Archives: Admin

ԱՐԺԵՔԱՎՈՐ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ – 2021-4

Սեյրան Գրիգորյան, Վահագն Դավթյանի պոեմները

Ժենյա Ա. Քալանթարյան

Գրականությունը ստեղծվում է որոշակի ժամանակում ու որոշակի միջավայրում՝ փորձելով ուղղակիորեն կամ անուղղակիորեն արձագանքել տվյալ ժամանակին հուզող հարցերին։

ՀԱՆՃԱՐԵՂ ԵՐԳԻԾԱԲԱՆԻ ՄԱՆԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ – 2021-4

Ալբերտ Մակարյան, Աստղիկ Սողոյան, Հակոբ Պարոնյանը մանկագիր

Նվարդ Խ. Վարդանյան

Հայ գրականագիտությունը հարստացավ ևս մեկ արժեքավոր ուսումնասիրությամբ. վերջերս լույս տեսավ ուշագրավ մի մենագրություն՝ «Հակոբ Պարոնյանը մանկագիր» խորագրով, որը հրատարակվել է Հ. Պարոնյանի մահվան 130-րդ տարելիցի առթիվ և մի յուրահատուկ հարգանքի տուրք է հայ մեծ երգիծաբանի հիշատակին:

ՄԱՐԴ, ՈՐԻ ԿՅԱՆՔԸ ՆՎԻՐՈՒՄ ԷՐ – 2021-4

Ալի Էրթեմի հիշատակին

Աշոտ Ն. Հայրունի
Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար մղվող պայքարը մեծ կորուստ կրեց. 2021 թ. դեկտեմբերի 2-ին՝ ծանր հիվանդությունից հետո, 71 տարեկան հասակում կյանքից հեռացավ Գերմանիայում բնակվող թուրք հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս, մեծ մարդասեր և հայ ժողովրդի անկեղծ բարեկամ Ալի Էրթեմը։

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԸ – 2021-4

Եվ հակաթուրքական դաշինքի ձևավորման հեռանկարները

Լիլիթ Վ. Դալլաքյան
Վերջին տարիներին Թուրքիան, փորձելով վերագտնել իրեն միջազգային ասպարեզում, ռազմական, քաղաքական և տնտեսական լծակների օգտագործմամբ ընդլայնեց իր ազդեցությունը Միջերկրական ծովի ավազանում, Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում։ Սակայն նման համառ ու հետևողական ջանքերը հանգեցրին նրան, որ թուրքական առաջխաղացման ճանապարհին սկսեցին ուրվագծվել նորանոր խոչընդոտներ, որոնց կուտակումը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել հակաթուրքական դաշինքի ձևավորմանը։

ՏԱՂԱՍԱՑ ՍՏԵՓԱՆՈՍ ԴԱՇՏԵՑԻՆ – 2021-4

Սոսե Բ․ Պողոսյան (Նոր Ջուղա, Իրան)
Հայ միջնադարյան գրականության մեջ կան առանձնակի ուսումնասիրության կարոտ հեղինակներ, որոնց գործերը ոչ միայն լրացնում են հայ գրականության պատմության այս կամ այն շրջափուլը, այլև մեծ հետաքրքրություն են ներկայացնում ժամանակաշրջանը և տարածաշրջանի մարդկանց կյանքն ու առօրյան քողազերծելու տեսանկյունից:

ԿԻԼԻԿՅԱՆ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄՆԵՐԸ 1250-1350-ԱԿԱՆ ԹԹ. – 2021-4

Օվսաննա Պ. Քեշիշյան
Կիլիկիայում ստեղծված Աստվածաշունչ մատյանները, որոնք առանձնանում են հայկական մանրանկարչական մյուս դպրոցների ձեռագրերից իրենց շքեղությամբ, կատարման բարձր վարպետությամբ, ինչպես նաև աստվածաշնչյան պատկերագրական հարուստ համակարգով և նորամուծություններով, կարևորագույն դեր ունեն հայերեն Աստվածաշնչի գեղարվեստական հարդարանքի գործում:

ՍՈՒՐԲ ԳՐՈՑ ԵՐԿՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՈՒՂՂԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՒՅՆՈՐՈՇՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ՄԵԿՆՈՐՈՇՈՒՄԸ – 2021-4

Ս. Օգոստինոսի մեկնահայեցակարգում

Ռոմիկ Խ. Քոչարյան

Հերմենևտիկան (մեկնագիտություն) կյանքի է կոչվել ամենայնի որպես այդպիսին գոյության իսկությունը հայտող տեսագործնական իմաստու թյան հասկացման ու մեկնորոշման կարիքային խնդրակարգով:

Արդ՝ ամենայնի գոյության բուն կոչումն ու ըստ այդմ իսկությունը հայտորոշող իմաստի ու իմաստության խորհրդի հասկացմամբ ու մեկնորոշմամբ իմացահայտ է դառնում իր բնույթով տեսական ճշմարտությունը:

ԿՈՒ (ԿԸ) ՄԱՍՆԻԿՈՎ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆՈՒՄ – 2021-4

Համաժամանակյա և տարաժամանակյա քննություն

Սարգիս Ռ․ Ավետյան

Հայտնի է, որ հին հայերենի սահմանական ներկան արդեն 5-րդ դարում հաճախ էր գործածվում նաև ներկա ստորադասականի և աորիստ ստորադասականի1 իմաստներով: Ա. Այտընյանը, հաշվի առնելով սահմանական ներկայի այդպիսի կիրառությունների առավել հաճախադեպ խոսքային իրադրությունները, գտնում է, որ դրանք բնորոշ են եղել հատկապես առօրյա-խոսակցական լեզվին:

ՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԱՐՁԱԿԻ (FRAME STORY) ՊԱՏՄԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ – 2021-4

Սոնա Կ. Ալավերդյան
«Շրջանակված արձակ» (frame story) հասկացությունը, որը հայտնի է նաև «տեքստ տեքստում», «պատմություն պատմության մեջ», «շրջանակ», «չինական տուփ», «ռուսական տիկնիկ», «միջարկված պատմություն», «բնավորված պատմություն», «տուփավորված պատմություն» տարբերակներով, գրականագիտական բառարաններում հիմնականում սահմանվում է որպես պատմություն, որում ներդրված է մեկ այլ պատմություն, կամ որը պարունակում է պատմությունների շարք:

ԹՈՄԱՍ ՔԱՐԼԱՅԼԻ «ՀԵՐՈՍՆԵՐԻ,ՀԵՐՈՍԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԵՐՈՍԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ» ԵՐԿԸ – 2021-4

Մաս երրորդ։ Հերոսն իբրև քահանա և գրող

Գևորգ Ա. Ճաղարյան
«Հերոսների մասին» բանախոսական շարքի (1840) չորրորդ բանախոսությունը Քարլայլն սկսում է հերոսապատումի իր հիմնարար հղացքներից մեկի՝ հերոսականի շրջելիության հավաստմամբ։ «Մենք պարբերաբար ջանացինք բացատրել, որ հերոսների բոլոր տիպերն էլ ի բնե նույնական են», ուստի պատահական չէ, որ հերոսական քահանան հանդես է գալիս իբրև «յուրատեսակ մարգարե, որի մեջ ևս պետք է ներշնչանքի լույս լինի [.…]։