Author Archives: Admin

ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔԻ ՆՈՐԱՀԱՅՏ ԾԱԾԿԱԳԻՐԸ – 2021-3

Եվ համանման մյուս վիմագրերը

Արսեն Է. Հարությունեան
Ծածկագրությունը կամ գաղտնագրությունը խոր արմատներ ունի ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային գրավոր-մշակութային ժառանգության մեջ: «Կրիպտոգրաֆիա» (cryptography, հուն. χρυπτός – գաղտնի և γραφή – գրություն) միջազգային անունով հայտնի այս երևույթի հիմքում տարբեր իրողություններն ու անունները գաղտնի ու անեղծ պահելը, դրանք տգետ մարդկանց վայրագությունից ապահովագրելն ու սերունդներին ավանդելն էր, ինչը քրիստոնեության մեջ դրսևորվեց անհատի՝ հիշման արժանի լինելու համար անունները չեղծելու ու չյուրացնելու մտավախությամբ, քանզի «….որևէ անձնանվան գրանցում ինքնին ենթադրում է հիշվելու ակնկալիքը»:

«ԱՂՋԻԿ» ԲԱՌԻ ԾԱԳՈՒՄԸ – 2021-3

Լուսինէ Ա. Աւետիսեան
Մի քանի հնչիւններից բաղկացած բառերի համեստ ու առաջին հայեացքից պարզունակ կերպարանքում ներդասաւորուած են ազգի կենսագրութեան ու նկարագրի հազուագիւտ արձանագրութիւններ: Այդպիսին է «աղջիկ» բառը՝ որպէս հնագոյն առասպելի խտացուցիչ: Դրա ստուգաբանութեան փորձերը անսպասելի իմաստային դաշտեր են բացում տիեզերածնական առասպելների մթին խորշերում…

ԵՐԳԻԾԱԿԱՆՆ ՈՒ ՈՂԲԵՐԳԱԿԱՆԸ ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻ «ԿԵՂԾ ՀԱՆՃԱՐՆԵՐ» ՎԻՊԱԿՈՒՄ – 2021-3

Հայկ Ա. Հովհաննիսյան
Իբրև բնաբան ընտրված այս տողերը փաստում են, որ պատմական ծանրագույն ժամանակներում ապրած Զապել Եսայանն իրապես դարձել էր իր ժամանակի ճշմարիտ վավերագիրը, ժողովրդի աջակիցն ու խան- դավառողը և հենց այդպիսի կերպարով էլ ընկալվել է հայ հասարակության կողմից:

ՐԱՖՖՈՒ ԼՈՒՍԱՎՈՐԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ – 2021-3

Աշոտ Ն. Հայրունի
Րաֆֆու ստեղծագործական առաջին քայլերը, կարծես պատմական անհրաժեշտության թելադրանքով, զուգադիպեցին արևելահայ հասարակական կյանքում բեկումնային նշանակություն ունեցած լայն տեղաշարժերի սկզբնավորմանը: Դարերով սրբագործված նահապետական սովորույթներն ու ավանդական կենսաձևերը տնտեսական նոր հարաբերությունների պայմաններում անշրջելի նահանջ էին ապրում՝ անկարող լինելով դիմադրելու «նորի» հաղթարշավին, որը եվրոպական ազատախոհության կարգախոսներով նվաճում էր կյանքի բոլոր ոլորտները: Անցումային այս գործընթացը, որ պետականության պայմաններում կարող է վերահսկելի կամ ուղղորդելի լինել, աղետալի հետևանքներ էր խոստանում քաղաքական ինքնուրույնությունից զուրկ ժողովրդին՝ ուղեկցվելով վերջինիս գոյատևման կռվան-արժեքների կորստյամբ:

ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ – 2021-3

«Հյուսիս-հարավ» հակադրամիասնական հասկացությունների լույսի ներքո 

Սարգիս Գ. Պետրոսյան
Նախնադարյան մարդու միտքն առասպելաբանության ոլորտ մղած հակադրամիասնությունների երկանդամ համակարգին բնորոշ էր զույգ ընկալված իրերի և երևույթների մեջ որևէ հատկանիշի առկայության կամ բացակայության շեշտումը:

ԿԱՐՍԻ 1921 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՒՄ – 2021-3

Քննական հայացք 100-ամյա հեռավորությունից

Արարատ Մ. Հակոբյան
1921 թ. մարտի 16-ի (իրականում 18-ի) Մոսկվայի պայմանագիրը գոնե արտաքուստ միջազգային իրավունքի նորմերին համապատասխանեցնելու համար նախապես նրանում ներառվել էր 15-րդ հոդվածը, որը պարտավորեցնում էր Ռուսաստանին քայլեր ձեռնարկելու, որպեսզի անդրկովկասյան հանրապետություններն իրավաբանորեն ճանաչեն այդ ստորացուցիչ փաստաթղթի պայմանները:

ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ ԲԱԽՈԻՄԸ – 2021-3

Նախորդ Խմբագրականում արդեն արձանագրել ենք, որ մեր անկախության 30-ամյակի1 տարում Հայաստանում ծավալվող անպտուղ ներքաղաքական դիսկուրսը հետխորհրդային պետաքաղաքական իրողությունների փլուզման վկայությունն է։

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԸ ԵՎ ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ – 2021-2

Հետադարձ հայացք 100-ամյա հեռավորությունից

Ավագ Ա. Հարությունյան

1919-1921 թթ. Սյունիքը գտնվում էր աշխարհաքաղաքական չարաղետ խաղերի և ներքին խլրտումների կործանարար ընթացքի մեջ, որին դիմակայելու համար նախևառաջ անհրաժեշտ եղավ համախմբում՝ կարող մարդկանց ղեկավարությամբ:

ՀՅԴ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 1922 Թ. ՆԱՄԱԿՆԵՐԸ – 2021-2

ՀՅԴ Արտասահմանի Պատասխանատու մարմնին

Խաչատուր Ռ. Ստեփանյան

«Վէմ»-ի 2021 թվականի առաջին համարում ընթերցողին էինք ներկայացրել ՀՅԴ Վրաստանի կենտրոնական կոմիտեի 1921 թ. նամակները ՀՅԴ Արտասահմանի Պատասխանատու մարմնին, իսկ սույնով հրատարակում ենք 1922 թվականի նամակները, որոնց բնօրինակները նույնպես պահվում են ՀՅԴ Կենտրոնական արխիվում (ԱՄՆ, Մասաչուսեթս, Ուոթերթաուն):