Author Archives: Admin

ԹՈՎՄԱՍ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆԻ ԱՆՏԻՊ ՀՈՒՇԵՐԸ – 2021-2

Ռազմական գործողությունները Կովկասյան ճակատում 1914 թ. հուլիսից մինչև 1916 թ. ապրիլի 26-ը
Տետր 10։ 1916 թ. փետրվարի 4-ից մինչև մարտի 14-ը

Ռուբեն Օ. Սահակյան

Թ. Նազարբեկյանի հուշերի այս տետրում ներկայացված ռազմական գործողությունների պատմության առավել կարևոր հատվածը Բիթլիսի (Բաղեշի) փետրվարի 18-ի լույս 19-ի (մարտի 2-3) գիշերային գրոհի նկարագրությունն է:

Դեռևս «Վէմ»-ի 2020 թ. թիվ 4-ում հրատարակված՝ Թովմաս Նազարբեկյանի հուշերի 9-րդ տետրում թռուցիկ անդրադարձ կար Բիթլիսի ազատագրման ռազմագործողությանը։ Սակայն ինչպես Էրզրումի ու Մուշի գործողությունների պարագայում, այս անգամ ևս իրադարձությունների ամբողջական պատկերը վերականգնելու համար Թ. Նազարբեկյանը իր հուշերի 10-րդ տետրում ավելի հանգամանորեն է անդրադարձել մեկ անգամ արդեն նկարագրված իրադարձություններին։

ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆԻ «ՆԱՄԱԿԱՆԻ»-Ն – 2021-2

Գևորգ Ս. Խուդինյան

Տարեսկզբին «Վէմ Մատենաշարով» լույս է տեսել ՀՅ Դաշնակցության մարտական կազմակերպության առաջին սերնդի ամենավառ ներկայացուցիչ, ականավոր հայդուկապետ Նիկոլ Դումանի նամակներն ու գրություններն ամփոփող փաստաթղթերի ժողովածուն1, որը ՀՅԴ արխիվների լավագույն գիտակ Երվանդ Փամբուկյանի երկարամյա աղբյուրագիտական պրպտումների արգասիքն է։

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ՝ ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ – 2021-2

Մարիամ Մ. Կարապետյան

Սոցիալական ցանցերի հսկայական դերը մեր երկրում ակնառու ու միաժամանակ խնդրահարույց դարձավ հատկապես 2020 թ. իրադարձություններից՝ համավարակից և պատերազմից հետո։ Մասնավորապես համացանցում լրատվամիջոցների և անհատ օգտատերերի կողմից կեղծ ու մանիպուլյատիվ լուրերի՝ սպառնալից չափերի հասնող տարածումը հիմք դարձավ նոր սրությամբ ընկալելու և հարցադրելու մեդիագրագիտության կարևորությունը։

ՍԱՐԳՈՆ II-Ի Ք.Ա. 714 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՇԱՎԱՆՔԻ ԵՐԹՈՒՂԻՆ – 2021-2

Արտակ Ս. Սարգսյան

Ասորեստանի արքա Սարգոն II-ի (Ք.ա. 721-705 թթ.) կառավարման 8-րդ տարում Մաննա և Ուրարտու կատարած արշավանքի երթուղին պատմագիտության առավել վիճահարույց խնդիրներից է: Հարյուր տարուց ավելի ընթացող գիտական բանավեճը 1970-ական թվականներից շարունակվում է նորովի՝ պայմանավորված հյուսիսարևմտյան Իրանում կատարված հնագիտական և տեղագրական նոր հետազոտություններով։

ԿԻՊՐՈՍԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՋԱՆՔԵՐԸ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ 1920-1930-ԱԿԱՆ ԹԹ – 2021-2

Էդգար Գ. Հովհաննիսյան

Հայերը Կիպրոսում հաստատվել են հարյուրամյակներ առաջ և դարերի ընթացքում ստեղծել ինքնատիպ հոգևոր-մշակութային միջավայր1: Կղզու տարածքում գործել են մի քանի նշանավոր հայկական եկեղեցիներ, իսկ 19-րդ դարում՝ նաև ուսումնական հաստատություններ։ 1878 թվականից Կիպրոսը գտնվում էր անգլիական ենթակայության տակ, բայց մինչև Հայոց ցեղասպանությունը և Կիլիկիայի հայաթափումը կղզում մեծ չէր հայության թիվը։

ԱՐՁԱՆԱԳԻՐ ԽԱՉՔԱՐ ԹԵԹՐԻԾՂԱՐՈՅԻՑ – 2021-2

Աշոտ Գ. Մանուչարյան

Վրաստանի Հանրապետության Քվեմո Քարթլի երկրամասի Թեթրիծղարոյի մունիցիպալիտետը հարուստ է հայկական պատմամշակութային հուշարձաններով, քանի որ վաղ ժամանակներում նրա տարածքների հարավարևմտյան հատվածը մաս է կազմել Գուգարաց բդեշխության, զարգացած միջնադարում ընդգրկվել է Բագրատունյաց թագավորության կազմում, ապա` անցել Կյուրիկյան հարստությանը (972-1118 թթ): Ավելի ուշ շրջանում այստեղ բնակություն են հաստատել արցախցիներ և արևմտա- հայեր: Այսինքն` այս տարածաշրջանում միշտ էլ ապրել, արարել, ստեղծա- գործել է հոծ հայություն, որի թողած պատմամշակութային հարուստ ժառանգությունը (եկեղեցիներ, վիմագրեր, խաչքարեր, տապանաքարեր, ամրոցներ) կարոտ է ուսումնասիրության:

ԱՆՏԻԿ ԵՎ ՀԵԼԼԵՆԻՍՏԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ – 2021-2

Հելլենիզմի դարաշրջանի հրեա փիլիսոփաների երկերում

Շահե Ծ. վրդ. Անանյան

Անտիկ և հելլենիստական փիլիսոփայության պատմության ուսումնասիրության ոլորտը, Նոր ժամանակներից սկսած, ունեցել է բազմաթիվ նշանակալի ձեռքբերումներ թե՛ անտիկ դասական փիլիսոփաների երկերի գիտաքննական հրատարակությունների և թե՛ դրանցում արձանագրված ուսմունքների վերլուծության առումով։ Ընդ որում, պատմագիտական, հնագիտական, ազգագրական և այլ գիտոլորտների զարգացմանը զուգահեռ հստակեցվել ու սահմանվել են հելլենիստական փիլիսոփայությանը և ընդհանրապես տվյալ դարաշրջանին վերաբերող բազմաթիվ կարևոր հասկացություններ ու երևույթներ։ «Հուդայահելլենիզմ» հասկացությունը մեկն է այդ կարևոր ֆենոմեններից, որի հետազոտության ակունքները սերտորեն կապվում են հելլենիստագիտության զարգացման հետ որպես նախևառաջ պատմամշակութային և ապա նաև կրոնափիլիսոփայական հետաքրքիր իրողություն։ Իր կրոնափիլիսոփայական տարողությամբ հուդայահելլենիզմը հիմնականում ուսումնասիրվել է կա՛մ հելլենիստական փիլիսոփայության, կա՛մ էլ վաղ քրիստոնեական փիլիսոփայության և աստվածաբանության շրջանակներում: Սակայն հնագիտական ու պատմական սկզբնաղբյուրների առկա տվյալներն այսօր արդեն առիթ են տալիս անդրադառնալու հուդայահելլենիզմի կրոնափիլիսոփայական ասպեկտին՝ որպես հելլենիստական ժամանակաշրջանի ուրույն և որոշ դեպքերում նաև ինքնուրույն հասկացության։

ԴԵՐԱՆՎԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԳՐԱԿԱՆ ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆՈՒՄ – 2021-2

Գոյական դերանուններ

Յուրի Ս. Ավետիսյան, Գայանե Լ. Հակոբյան

Դերանուն համարվող բառերի ներխոսքիմասային դասակարգման խնդիրը մշտապես քննարկվել է հայ լեզվաբանության մեջ։ Կան տարա- կարծություններ։ Ընդունված տեսակետը դերանուն բառախմբերի (անձնական, ցուցական, փոխադարձ, ժխտական ևն), այսպես կոչված, բազմահի- մունք դասակարգումն է, որը, սակայն, մեր խորին համոզմամբ, չունի գտական բավարար հիմնավորում, քանի որ կատարվում է տարբեր ելակետերից, չի բացառում բառախմբերի՝ մեկը մյուսին ներառումը, չի ենթադրում դասակարգվող խմբերին հատուկ քերականական յուրահատուկ վարքագիծ և այս ամենով պայմանավորված՝ չի նպաստում նյութի համակողմանի ուսուցմանն ու յուրացմանը։ Այդ մասին խոսվել է հայ լեզվաբանության մեջ։ Մեր մոտեցմամբ՝ դերանուն համարվող բառախմբերը առանձնացնելիս պետք է հաշվի առնել երկու կարևոր, փոխպայմանավորված հանգամանք՝ 1. ի՞նչ են դրանք ցույց տալիս՝ առարկա՞, առարկայի հատկանի՞շ, թե՞ գործողության կամ հատկանիշի հատկանիշ, և ըստ այդմ՝ 2. քերականական ի՞նչ կապի և առնչության մեջ են հարաբերակից անուն խոսքի մասերի հետ։ Այս մոտեցմամբ կատարված դասակարգումը տալիս է մեծ հնարավորություն քերականորեն բնութագրելու դերանունների առանձնացվող խմբերն ու տեսակները, որոնք են գոյական, ածական, մակբայ և թվական դերանունները։

ՐԱՖՖՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ -2021-2

Աշոտ Ն. Հայրունի

Կան գրողներ, առանց որոնց անհնար և անպատկերացնելի է թվում անցյալի գրական որևէ ուղղության, որևէ ժանրի կամ հոսանքի բնականոն և ամբողջական ձևավորման գործընթաց, քանզի նրանք իրենց ավանդնե- րով հավերժ մնայուն կոթողներ են դառնում գրականության պատմության մեջ և պատվանդան՝ հաջորդների համար։

ՀԱՅ-ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ 9-ՐԴ ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ – 2021-2

Վարդան Ա. Ալեքսանյան

9-րդ դարում «երկրորդ շնչառություն» ստացած Բյուզանդական կայս- րությունը Հայաստանի նվաճման վաղեմի ծրագիրը վերստին ներառում է իր քաղաքական օրակարգ: Բյուզանդիայի նվաճողական քաղաքականության իրականացման գործում մեծ դերակատարում ուներ կայսերակնացված եկեղեցին՝ որպես ազդեցիկ հոգևոր ինստիտուտ: Կայսրությունը խաղարկում է հայ և հույն եկեղեցիների միության ավանդական խաղա- քարտը, որով էլ Զաքարիա կաթողիկոսի աթոռակալության (855-876) շրջանում դրվում է հայ-բյուզանդական եկեղեցական հակամարտության նոր շրջափուլի սկիզբը: Դրա բովանդակությունը գերազանցապես արտացոլված է հոգևոր առաջնորդների դավանաբանական թղթակցություններում: