Author Archives: Admin

ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆԵՐԴՐՈՒՄ ՇԱՆԹԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ – 2020-1

Աշխեն Էդ. Ջրբաշյան
Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի ջանքերով ընթերցողի սեղանին է դրվել մի գիրք, որը Լևոն Շանթ մարդու, գրողի, մանկավարժի և քաղաքական գործչի նորովի ու համապարփակ բացահայտման ինքնատիպ փորձ է:

ՊԱՆԹԻՒՐՔԻԶՄ ԵՒ ՊԱՆԱԶԵՐԻԶՄ – 2020-1

Համեմատական քննութիւն

Սարգիս Մ. Մկրտչեան
Ուսումնասիրութեան նպատակն է բացայայտել, թէ ինչ է պանազերիզմը, ինչ կապ ունի այն պանթիւրքիզմի հետ, եւ որոնք են պանթիւրքիզմի եւ պանազերիզմի տարբերութիւններն ու ընդհանրութիւնները։

ՀԵՂԻՆԱԿԻ ՆԵՐՔԻՆ ԺԱՄԱՆԱԿԸ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄԻ ՀԱՄԱՊԱՏԿԵՐՈՒՄ – 2020-1

Ա. Դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչք» վիպակի օրինակով

Դավիթ Վ. Պետրոսյան
Ժամանակը մարդու մնայուն ուղեկիցն է նրանից դուրս և նրա մեջ: Այս երկու կեցութենական չափումները վաղուց ի վեր բնագետների, իմաստասերների և մշակութաբանների տեսադաշտում են:

ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ «ՏԱՃԱՐ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ – 2020-1

Նվիրված Լեոնարդո դա Վինչիի հիշատակին

Շուշանիկ Գ. Զոհրաբյան (Փարիզ)
Հայ դեկորատիվ-կիրառական արվեստում իրենց ուրույն տեղն ունեն ոսկերչությունն ու արծաթագործությունը, որոնց արմատները հասնում են մինչև խոր հնադար: Այդ մասին են հավաստում ազգագրական նյութերը, գրական աղբյուրները, հնագիտական պեղումների ժամանակ գտնված ոսկյա և արծաթյա իրերը:

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ – 2020-1

Մաս 9: Դիարբեքիրի վիլայեթի Դիարբեքիրի սանջակը և Մարդինի ու Ջեզիրեի գավառները

Գեղամ Մ. Բադալյան
Դիարբեքիրի վիլայեթը1 (1517-1867 թթ.՝ Դիարբեքիրի էյալեթ, իսկ հայկ. աղբյուրներում՝ հաճախ Տիգրանակերտի նահանգ) Արևմտյան Հայաստանի տարածքում առավել վաղ ձևավորված օսմանյան վարչամիավորներից էր:Մինչ և 1840-ական թթ. վերջն այն ընդգրկում էր ինչպես պատմական Մեծ Հայքի հարավարևմտյան և հարավային հատվածները (Ծոփք, Աղձնիք, Կորդուք), այնպես էլ Հյուսիսային Միջագետքը (Տուռ Աբդին, Մարդին, Մծբին-Նիսիբին, Սինջար, Խաբուր): Նրա առանձնահատկություններից մեկը կիսանկախ և ժառանգական իշխանությունների գոյությունն էր: Վերջիններիս վերացումից հետո Բ. Դուռը Դիարբեքիրի արևմտյան մասում ստեղծեց Խարբերդի էյալեթը (1867 թվականից՝ Մամուրեթ-ուլ-Ազիզի վիլայեթ), իսկ 1879 թ. նորաստեղծ Բիթլիսի (Բաղեշ) վիլայեթի կազմում ներգրավեց Խուլփի (Կողբ) և Սղերդի գավառները: Դիարբեքիրի վիլայեթի արտաքին սահմանների ձևավորումն ավարտվեց 1885 թ., երբ Խարբերդի վիլայեթից Դիարբեքիրին փոխանցվեց Արղանա-Մադենի սանջակը՝ Արղնի և Բալու գավառներով: 1914 թ. Դիարբեքիրի վիլայեթի տարածքը 47250 քառ. կմ էր՝ հետևյալ վարչական կառուցվածքով.

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ – 2020-1

Որոշ բարդություններ և դրանց լուծումները

Գևորգ Գ. Հակոբյան
Առօրեական գիտակցության շրջանակներում իշխող կարծիքի համաձայն` իրավաքաղաքական ոլորտում արդարության, ճշմարտության, ազնվության և բոլոր հնարավոր վեհ գաղափարները չեն կարող տեղ ունենալ։ Դժվար է ճշգրտորեն ասել, թե այսպիսի մտայնությունը նախապես որտեղ է սաղմնավորվել, սակայն արվեստը, գեղարվեստական գրականությունը, կրոնը և հենց իրավաքաղաքական պրակտիկան ու դրանց տեսական ընկալումները հաճախ են պարարտ հող նախապատրաստում այսօրինակ կարծիքների համար։

ԼԵԶՎԻ ՄՏԱՇԱՀԱՐԿԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ – 2020-1

Սեդա Ք. Գասպարյան
Ակնհայտ է, որ ցանկացած տեղեկություն, այդ թվում՝ իրավագիտական, գրանցվում, փոխանցվում և հասցեատիրոջ կողմից ընդունվում է լեզվի միջոցով, իսկ այն հանգամանքը, որ իրավունքի լեզուն ներկայումս հայտնվել է արտալեզվական տարբեր գործոնների ազդեցության ներքո, առավել կարևոր է դարձնում այդ լեզվի դերը հատկապես միջազգային հաղորդակցական դաշտում: Հետևաբար լեզուն է, որ հուսալի գործիք է իրավագիտական հաղորդակցության իրականացման ոլորտում:

«ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՂ ՀԱՅ» ՆՇԱՆԱԿՈՂ ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ – 2020-1

Դավիթ Ս. Գյուրջինյան
Մեծ Հայքի հարևան երկրում՝ Վիրքում (Իբերիայում), հայերն ապրել են վաղ ժամանակներից սկսած: Ուխտանես Ուռհայեցու (10-րդ դ.) գրքում պահպանվել է դեռևս 6-րդ դ. վերջին ու 7-րդ դ. սկզբին վերաբերող տեղեկություն հայկական սահմանային Ցուրտավ գաղթավայրի մասին:

ՖՐՈՅԴՅԱՆ ԵՐԱԶՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ ԶԱՐԵՀ ՈՐԲՈՒՆՈՒ ԱՐՁԱԿՈՒՄ – 2020-1

Աննա Ս. Միկոյան
Ֆրանսահայ գրող Զարեհ Որբունին (Էոքսյուզյան, 1902-1980), որ, պատանի հասակում Մեծ եղեռնի արհավիրքը տեսնելով, այդպես էլ չհասցրեց
հիմնավոր կրթություն ստանալ, որպես ազատ ունկնդիր մասնակցել է Ստրասբուրգի համալսարանի հոգեբանական և իմաստասիրական դասընթացներին՝ աշակերտելով ժամանակի մի շարք ականավոր գիտնականների:

ԱԶԳԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՏԵՍԱԲԱՆԸ – 2020-1

Միքայել Վարանդյանի ծննդյան 150-ամյակի առթիվ

Սեյրան Ա. Զաքարյան
19-րդ դարի երկրորդ կեսը և 20-րդ դարի սկիզբը հայ իրականության մեջ նշանավորվեցին սոցիալական ու ազգային շարժումներով, սոցիալիստական գաղափարների տարածմամբ և իբրև դրանց հետևանք՝ ազգային ու միջազգայնական հոսանքների ձևավորմամբ։